Հունաստանի Հանրապետության Խորհրդարանի Նախագահ Պարոն Եվանգելոս Մեյմարաքիսին

Հարգելի Նախագահ

Մենք շնորհակալություն ենք հայտնում հույն ժողովրդի եւ հունական պետության Խորհրդարանին Ցեղասպանությունների ժխտողականությունը քրեականացնող օրենքի ընդունման կապակցությամբ, որտեղ նշված է նաեւ, որ Հայերի ցեղասպանության ժխտողականությունը նույնպես քրեական հանցագործություն է, ենթակա պատժի:

Մենք հասկանում ենք, որ այդ որոշումը հեշտ չի ընդունվել նկատի առնելով այն բոլոր հնարավոր ճնշումները, որ միջպետական եւ միջխորհրդարանական հարաբերություններում կարող էր ենթարկվել հունական կողմը: Առավել եւս Ձեր կայացրած որոշումը արժանի է մեծ հարգանքի եւ ուշադրության:

Այդ օրենքի ընդունումը, իրավականից եւ քաղաքականից զատ, մենք համարում ենք քաղաքակրթական, որը հնարավորություն է տալիս ազգերին ու պետություններին մշտապես մնալու պատմության մեջ, պատմության առաջնային դիրքերում: Ավելին, դա այն որոշումներից է, որն ուղիղ հնարավորություն է տալիս մեզ նման հին եւ իրավազրկված ազգերին՝ գոյություն ունենալու, զարգանալու ու առաջընթացի եւ, անշուշտ, արդարության հաստատման:

Ընդունեք խնդրեմ մեր խորին հարգանքի հավաստիքը:

Արմեն Տեր-Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
10.09.2014 թ.

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.

12 − 6 =