Թուրքիան շատ լավ հասկանում է, թե որքան կարևոր է «Նեմեսիս» հուշարձանի նշանաբանությունը. Ոսկանյան Ոսկանյան

Պարզ է, որ ցեղասպան դահիճներից հայկական արդար վրիժառությունը խորհրդանշող երևանյան հուշարձանը զուտ ֆիզիկական իմաստով չի կարող վտանգ ներկայացնել էրդողանական վարչախմբի համար։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրում է Իրանագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով Նեմեսիս հորշարձանի տեղադչման շուրջ Թուրքիայի հայտարարոթյուններին:

«Սակայն մենք գործ ունենք Մերձավոր Արևելքի ավանդույթին քաջածանոթ մի վարչախմբի հետ, որը շատ լավ է հասկանում, թե որքան կարևոր է նշանաբանությունն ազգային ինքնության ամրապնդման և դրանում արդար վրեժի գաղափարի բյուրեղացման առումով։

Իզուր չէր, որ հայկական արդար վրեժի գաղափարն իրենց գլուխգործոց բանաստեղծություններում երգում էին հենց Պոլսում ստեղծագործող մեր դասական պոեզիայի երկու հսկաները՝ Վարուժանն ու Սիամանթոն»։

Թողնել պատասխան

Your email address will not be published.

2 × 3 =