Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Ուղերձը Աֆղանստանի ժողովրդին

Հազարամյակների ընթացքում ձևավորվել, կատարելագործվել և ընդլայնվել է մարդկային քաղաքակրթության գոյության, ամբողջականության ու զարգացման ապահովող կարևորագույն գործիքներից մեկը` Կոմունիկատորը (Հաղորդակցողը), որն ապահովում էր ինչպես հնդեվրոպական, այնպես էլ համամարդկային քաղաքակրթության երկու բևեռների` Արևելքի և Արևմուտքի համագործակցությունը:

Առանձնակի արժևորվում էր «Կոմունիկատորի պահապանների» միջավայրը` տարածաշրջանում անհիշելի ժամանակներից բնակվող և հաղորդակցողի գործառույթներն ապահովող ժողովուրդները:

Անգնահատելի է «Կոմունիկատորի պահապանների»՝ Առաջադեմ Ասիայի, Մեծ Մերձավոր Արևելքի և Իրանի ժողովուրդների դերը վերարտադրման արարչագործ քաղաքակրթությունների պահպանման և զարգացման գործում՝ հիմնված բնության հետ ներդաշնակորեն ապրող ազատ մարդկանց համակեցության հիմնարար սկզբունքների վրա:

Հազարամյակներ շարունակ այս ժողովուրդները պայքարել են «թալանչի-վաշխառու» քաղաքակրթության չարիքի դեմ, հիմնված բացահայտ կողոպուտի, այլոց աշխատանքի արդյունքների բռնագրավման և վերաբաշխման գաղափարաբանության վրա:

Թալանչի-վաշխառուական համակարգը, գերիշխող դառնալով Եվրոպական բևեռում, իր բոլոր ուժերն ուղղեց դեպի Ասիական բևեռի ոչնչացմանը: Անցած երեք հարյուրամյակների ընթացքում իրականացվեց Չինաստանի, Հնդկաստանի, Աֆղանստանի և Հնդկական օվկիանոսի ավազանի, մասամբ էլ՝ Իրանի համապարփակ ջախջախում ու սնանկացում:

«Կոմունիկատորի պահապանների» տարածքները մաքրագործելու համար՝ Առաջավոր Ասիայում և Մերձավոր Արևելքում, մոտ 150 տարի առաջ Օսմանյան կայսրության հիման վրա ստեղծվեց «ցեղասպան մեխանիզմ», որով իրականացվեց հայերի, ասորիների, հույների, եզդիների, արաբների, մոլոկանների և այլոց Ցեղասպանությունը (կուլտուրոցիդը, անտրոպոցիդը, պատրիոցիդը): Հետագայում «ցեղասպան մեխանիզմը» ներդրվեց և գործարկվեց Աֆղանստանի տարածքում, ժամանակի հետ փոխելով դրսևորման ձևերը, բայց ոչ էությունը՝ ժողովուրդների և մշակույթների ոչնչացումը, վաշխառուական մոդելին հակադրվող համակարգը կրողների բնաջնջում:

Վերջին տարիներին «ցեղասպան մեխանիզմը» գործի դրվեց Իրաքում, Սիրիայում, իսկ բոլորովին վերջերս՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղ) և Հայաստանի դեմ: Այսօրվա նպատակը մեկն է՝ թույլ չտալ, որ Ասիական բևեռը վերակենդանանա և զբաղեցնի իր արժանի տեղը, իսկ Կոմունիկատորի տարածքում՝ ամբողջությամբ կազմալուծել նրա համընդհանուր քաղաքակրթական էությունը, ողջ Ասիայի և Մեծ Մերձավոր Արևելքի տարածքը վերածել ռեկետային համակարգի։

Եվ դա սկսվեց այն բանից հետո, երբ բնիկ ժողովուրդների տարածքում հայտնվեցին օտարերկրացիներ, ովքեր հարձակվում էին բնակավայրերի վրա, կողոպտում էին, սպանում երեխաներին, կանանց և ծերերին, բռնաբարում անմեղ դեռահաս աղջիկներին, շրջափակման մեջ պահում ամբողջ քաղաքներ, և դա անպատիժ կրկնվում է հարյուրավոր տարիներ և այսօր։

Այս հանցագործների համար համաշխարհային հանրության կարծիքը նշանակություն չունի. նրանք ձգտում են մտնել երկու բևեռների քաղաքակրթական ցանկացած նախագծերի մեջ և քաոս ստեղծել։

Պատերազմներն ու հակամարտությունները ինքնության շուրջ դառնում են աշխարհի ամենահզոր ուժը: Իսլամի թուրքացումը և այն, ինչ տեղի է ունենում Հարավային Կասպից ծովի, Առաջավոր, Միջին և Կենտրոնական Ասիայի, ինչպես նաև աֆրիկյան երկրների թուրքալեզու և թուրքախոս երկրների հետ, մեզ տեղեկացնում են թուրքական ինքնության քաղաքականության կործանարար դերի մասին։

Առաջավոր-Միջին-Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի յուրաքանչյուր պետություն ունի իր պատմությունն ու մշակույթը: Բայց շատերն ունեն նաև մեկ ընդհանուր բան, օրինակ՝ այնտեղ ապրում են տասնյակ էթնիկ, լեզվական և կրոնական խմբեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր փառավոր պատմությունն ու հզոր ինքնությունը: Անկախություն ձեռք բերելուց հետո այս նոր պետությունները պահպանեցին իրենց գաղութային սահմանները։

Շատ երկրներում ազգային-ազատագրական շարժումներն ուժգնանում են, իսկ կենտրոնական իշխանություններն այն հանգեցնելու և մարելու փոխարեն, իրենց գործունեության մեջ ձախողվում են ձախողման հետևից: Եվ հիմա խնդիրը միայն հին միջէթնիկական, միջցեղային ու միջկրոնական հակասությունների մեջ չէ։ Հետգաղութային շրջանում Ասիական և Աֆրիկյան մայրցամաքներում հակամարտություն բռնկվեց իսլամի և քրիստոնեության, իսլամի և թուրքացված իսլամի միջև: Ավելի քան 100 տարի իսլամը, թուրքալեզու և թուրքախոսւ ժողովուրդներն ու երկրները թուրքացվել են։ Ժամանակակից Թուրքիան մշտապես միջամտում է այն երկրների ներքին գործերին, որտեղ ապրում են թյուրքալեզու ժողովուրդներ, ինչպիսիք են Չինաստանը, Աֆղանստանը և այլն, ձգտում է թուրքացնել իսլամը և ստեղծել այսպես կոչված «Մեծ Թուրան», սերմանելով քաոս։ Ավանդական ազգամիջյան և միջկրոնական վեճերն ու տարաձայնությունները հաճախ դառնում են այս քաոսի և կոնֆլիկտի մի մասը:

Իսլամը ներգրավված չէ վաշխառուների վայրագությունների մեջ… Իսլամ դավանող շատ ժողովուրդներ փրկել են բնիկ ժողովուրդներին Ցեղասպանությունից, և կործանումից մազապուրծ եղած ժողովուրդների ժառանգները մեծ պարտք ունեն նրանց առաջ:

Աֆղանստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ցույց տվին, որ իր տարածքում «ցեղասպան մեխանիզմի» սարսափելի հունձքը հաջողվեց կասեցնել: Կարևոր է ձեռք բերված հաջողությունը ամրագրել որպես օրինաչափություն, որպեսզի այն դառնա «Կոմունիկատորի պահապան» ժողովուրդների վերածննդի սկիզբը՝ ապահովելով մարդկային արարչագործ քաղաքակրթության բոլոր բևեռների համագործակցությունը և «կողոպտիչ-վաշխառուական» մոդելի վայրագություններից պաշտպանումը։

Արմեն Տեր-Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

30.10.2021 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

five × 3 =