ԱՀ ԱԺ պատգամավոր Աղվան Տոնականյանի ելույթը Խորհրդարանի 4-րդ նստաշրջանում

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (խորհրդարանի)  4-րդ նստաշրջանի հարգելի մասնակիցներ,

Հարգելի Տիկնայք և Պարոնայք,  Ողջունում եմ   բոլորիդ  Արեւմտյան Հայաստանի Հանրապետության  Ազգային Ժողովի (խորհրդարանի) 1գումարման   4-րդ նստաշրջանի կապակցությամբ։ Եւ իմ Խորին շնորհակալությունն եմ հայտնում  բոլորիցդ որ հնարավորություն ընձեռնեցիք  ինձ ելույթ ունենալու և ներկայացնելու Ջավախքի Հայերի Ազգային Խորհրդի 2016 թվականի իրականացրած աշխատանքներն  ու իրական իրավիճակը այսօր Ջավախքում։

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության մաս կազմող Ջավախքի Հայերի Ազգային Խորհուրդը ներկայացնում է 2016 թվականի ընթացքում իր կատարած աշխատանքները, որոնք կրում են իր մեջ տարբեր բնույթներ և դրանք բաղկացած են 2 կետերով։

  1. 1. Քարոզչական
  2. 2. Իրավիճակն այսօր Ջավախքում

 

  1. 1. Քարոզչական աշխատանքներ

Քարոզչական աշխատանքներ են տարվում տարբեր ձևաչափերով և ուղղություններով։

Հիմնական աշխատանքները կատարվում են երիտասարդությայն շրջանակներում։

Հաշվի առնելով այն փաստը, որ, ապագան  ՀԱՅ երիտասարդի ձեռքում է, և մենք պարտավորվում ենք ու պատասխանատվություն ենք կրում ներկա երիտասարդության  և ապագա սերնդի առջև։ Չնայած այդ ամենին, մեր  աշխատանքների ընթացքում ի հայտ են գալիս տարբեր խոչնդոտներ և տարբեր խնդիրներ։ Սակայն այդ ամենը մեզ չի հուսաթափում, այլ, հակառակը, ջանասիրաբար և հպարտորեն միասնական ջանքերի շնօրհիվ, կամաց կամաց բայց հաստատուն քայլերով առաջ ենք շարժվում։

Ջավախքի Հայերի Ազգային Խորհրդի նպատակն է։ Ստեղծել,  համախմբվածություն, համերաշխություն, միաբանության հիմքեր, և այս խորագրի շուրջ  հանուն այսօրվա և ապագայի  հզօր հայրենիքի հիմքը արմատապես խորացնել ինչպես Ջավախքահայության այնպես ել ողջ, տարագիր հայության շրջանակներում։

Այս բոլոր աշխատանքները կատարվում են ոչ միայն Ջավախքում, այլ նաև Աեւելյան Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում։

 

Ջավախքի Հայերի Ազգային Խորհուրը, իր մասնակցությունը ունեցավ հոկտեմբերի 22 ին  Սամվել Մհերյանի կազմակերպած միջոցառմանը Տունդարձի Ճամբան ֆիլմի ցուցադրմանը, Ռուսաստանի դաշնության Օբնինսկ քաղաքում։

Ֆիլմի ցուցադրմանը մասնակցում եին 160 և ավելի հայեր, որոնք ապրում էին Օբնինսկ քաղաքում։ Անհատական զրույցների ժամանակ մենք քարոզչական աշխատանքներ եինք կատարում թ՞ե Արևմտյան Հայաստանի Հանրապետության  և թ՞ե  Ջավախքի Հայերի Ազգային Խորհրդի  Գաղափարների ու Գործունեության մասին։

Տարբեր միջոցառումների ընթացքում ներկայացնելով Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը, և Ջավախքի Հայերի Ազգային Խորհուրդը,   Արեւմտյան Հայաստանի Հայության և Արեւմտյան Հայաստանի Իրավունքների Պաշտպանության Իրավական-Քազաքական  փաթեթը։

Ջավախքի Հայերի Ազգային խորհրդը իր երկամյա քրտնաջան աշխատանքնեի շնորհիվ կարողացել է վաստակել հարգանք և պատիվ, Հայ հասարակության շարքերում, և  ընդգրկել իր գաղափարների շուրջ տարբեր տարիքի անձանց։

Ջավախքի Հայերի Ազգային Խորհուրդը իր մասնակցությունն ունեցավ Արցախի ինքնապաշտպանությանը,  Ապրիլ-Մայիս ամիսներին։ Եւ այս հարցում իրենց աջակցությունն ունեցան, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Հարգարժան Պարոն Արմենակ Աբրահամեանը, Արեւվտայն Հայաստանի Հանրապետության Վարչապետ Հարգարժան Տիգրան Փաշաբեզյանը, Ազգային ժողովի Պատգամավորներ հարգարժան Պարոնայք, Սամվել Մհերյաը, Վարդան Քալամքերյանը, Արտյոմ Շահնազարյանը, Հայկ Հարությունյանը։

Որտեղ նույնպես կատարվում եր աշխատանքներ, ներկայացվում եր Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը  և Ջավախքի Հայերի Ազգային Խորհրդը։

  1. 2. Այսօր իրավիճակը Ջավախքում

Ինչպես գիտնեք բոլորս, Ջավախքի խնդիրները մնում են նույնը, ինչպես և եղել են միշտ, Հայոց լեզվի,  ազգային ինքնության, պատմության, մշակույթի պահպանումը, ազգային դաստիարակության իրականացումը: Ըստ այդմ կարևորություն է ստանում սերունդների լրացուցիչ կրթության, դաստիարակության կազմակերպումը տարբեր միջոցառումների միջոցով։

2016թ․ ընթացքում բազմաթիվ խոչնդոտներ է ունեցել Հայ ազգը, իր իսկ սեփական հողի վրա, խնդիրներ են ծագել, ինչպես ֆիզիկական, այնպես ել բարոյական ու հոգեպես։

Վերջին 5 տարիների ընթացքում, ավելի քիչ, թուրք ադրբեջանական կազմակերպություններ և անհատներ  են ներթափանցել Ջավախք քան 2016թ․-ին։

Այս տարի թուրք ադրբեջանական անհատներն ու կազմակերպությունները  ազատօրեն են գործում Ջավախքի ողջ տարածաշրջանում, քան երբևիցե, իսկ հայը չի կարողանում իր տանջանքը և քրտինքը հանգիստ վայելել իր սեփական հողի վրա։

Ցավալին այն է որ Ջավախքը հետզհետե արժանանում է Նախիջևանի Ճակատագրին։

Դեպի Ջավախք շարունակվում է  արգելափակվել  հայկական գիր գրականության  ներմուծումը, ակտիվօրեն բազմանում են ճնշումները, տարբեր պատճառներով,  հեռացվում են աշխատանքից հայ մասնագետներ։ Օրեցօր ակտիվորեն փոփոխվում են ղեկավար մարմինները, հայերի փոխարեն վրացիներն են տնօրինում բոլոր պետական կառույցներում։ Անգամ հայկական դպրոցների տնօրեններն են վրացիներ, որոնք բացարձակապես չեն տիրապետում հայոց լեզվին։

Ջավախքի Հայերի Ազգային խորհուրդը իր կատարած աշխատանքների  ընթացքում եկել  է հետևյալ համոզմունքի, տեսնելով այս բոլօր իրադարձությունները, պետական իշխանությունների վարած քաղաքականությունը, հակահայ քարոզչությունն ու թուրք ադրբեջանական մարմինների  ներթափանցման ծրագրերը  դեպի Ջավախք,  գիր  գրականության ոչնչացումը կրթական համակարգից, առաջարկում է,  Արևմտյան Հայաստանի Հանրապետության   իշխանական մարմիններին, ելքեր գտնել այս բոլոր խնդիրներին դիմակայելու և լուծելու համար։

Քանզի ժամանակը քիչ է և վտանգները մեծ։

Եթե չենք ուզում կորցնել նաև Ջավախքը, ինչպես մյուս հայկական տարածաշրջանները։

 

Հարգելի Տիկնայք և Պարոնայք

Այսքանով   ավարտում եմ համառոտ կազմված ելույթս,  Հավատացած եղեք որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը և Արեւմտյան Հայաստանի Հայությունը  կհասնի իր առջև դրված բոլոր նպատակներին միասնական ուժով և հզոր կամքի գոյությամբ։

ՄԵՆՔ ՀԶՈՐ ԵՆՔ և ՄԵԾ ՈՒԺ ԵՆՔ ՄԻԱՍԻՆ։

Շնորհակալություն ուշադրության համար։

Խորին հարգանքներով՝

 

Աղվան Տոնականյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (խորհրդարանի) պատգամավոր

Ջավախքի Հայերի Ազգային Խորհրդի Նախագահ

17.12.2016 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

thirteen + 3 =