Հունաստանի եւ Թուրքիայի դիրքերը կարող են հանգեցնել այնպիսի միջադեպի, որը կարող է վերաճել հույն-թուրքական պատերազմի

Միջերկրական ծովի արեւելքում աշխարհաքաղաքական լարվածությունը մեծանում է, եւ դրա պատճառը Թուրքիան է, կիպրական SIGMA հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է հույն պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Անդրեաս Պենտարասը:

Նրա խոսքերով՝ Հունաստանի եւ Թուրքիայի դիրքերը կարող են հանգեցնել այնպիսի միջադեպի, որը կարող է վերաճել հույն-թուրքական պատերազմի: Այդ իսկ պատճառով Եվրամիությունը ջանքեր է գործադրել իրավիճակը որոշ չափով մեղմացնելու համար: Նա նշել է, որ Թուրքիան այս ռազմավարությունն օգտագործում է 1950-ական թվականներից, եւ այն ժամանակի ընթացքում զարգացել է՝ կախված աշխարհաքաղաքական զարգացումից: «Այս անկայուն իրավիճակում, որին մենք բախվում ենք, կարող է տեղի ունենալ սուր միջադեպ՝ Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ հակամարտությունը կտարածվի Կիպրոսում, քանի որ նա թույլ օղակ է Թուրքիայի համար, եւ նա կփորձի հասնել վճռական արդյունքի, որովհետեւ Հունաստանի հետ պատերազմում է գտնվում»,- կարծում է նա:

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

5 + two =