Մահացել է Խորհրդային Միության Հերոս, գեներալ-լեյտենանտ Աշոտ Ամատունին

Խորհրդային Միության Հերոս, գեներալ-լեյտենանտ Աշոտ Ամատունին մահացել է 2018 թ.  հոկտեմբերի 9-ին Սիմֆերոպոլում՝ 95 տարեկան հասակում՝ տեղեկացնում է Ղրիմի վետերանների հանրապետական խորհուրդը։

«Այսօր մահացել է Աշոտ Ամատունին։ Նա Խորհրդային միության վերջին հերոսն էր, որ ապրում էր Ղրիմի տարածքում»,- նշել են խորհրդում՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ամատունու մահվան կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։

«Անդառնալի կորուստ․․․ հայտնում եմ իմ ամենաանկեղծ եւ խորը ցավակցությունները Աշոտ Հաբեթովիչի հարազատներին եւ մտերիմներին, կիսում եմ ձեր ցավը»,- գրել է նա Facebook-ում։

1942 թվականից Ամատունին կռվել է Ստալինգրադի մատույցներում, մասնակցել է Ուկրաինայի, Մոլդովայի, Լեհաստանի ազատագրմանը, ինչպես նաեւ՝ Բեռլինի գրավմանը։ Նա տանկի, դասակի եւ վաշտի հրամանատար է եղել։ 1945թ․ փետրվարի 27-ին Ամատունուն շնորհվել է Խորհրդային միության հերոսի կոչում։

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.

1 × 3 =