19.02.2020 թ. Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահության եւ Կառավարության համատեղ նիստի օրակարգ

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)

Նախագահության եւ Կառավարության համատեղ նիստի հրավեր

 Նիստը տեղի կունենա չորեքշաբթի, 19-02-2020 թ. Skype-ով

Նիստի սկիզբը`
ժամը 22-00-ին, (Հայաստան)
ժամը 21-00-ին, (Ռուսաստան)
ժամը 19-00-ին, (Ֆրանսիա)

ժամը 10-00-ին, (Լոս Անջելես, ԱՄՆ)

Հարգելի գործընկերներ, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության եւ Կառավարության համատեղ նիստին:

Նիստի օրակարգ

1) 1920 թ. փետրվարի 24-ին, Փարիզի խաղաղության վեհաժողովում Հայաստանի սահմանները որոշող Հատուկ հանձնաժողովի ներկայացվաց փաստաթուղթի «Զեկույց եւ առաջարկներ Հայաստանի սահմանների մասին» ընդունման 100-ամյակին նվիրված միջոցառումների (քաղաքական, քարոզչական եւ լրատվական)  ծրագրերի իրականացման մասին:

2) Ակադեմիկոս Մարտիկ Գասպարյանին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր, Հատուցման եւ վերականգնման հարցերի փորձաքննության ու գնահատման միջազգային անկախ իրավական-գիտական կենտրոնի նախագահ (Աշխարհի ազգերի հոգեւոր միասնության միջազգային ակադեմիայի փոխնախագահ, Գիտության եւ բարձր տեխնոլոգիաների հարցերով Եվրասիական գիտական փորձագիտական խորհրդի անդամ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գիտական խորհրդի անդամ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի, Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի եւ «EWAN» Եվրոպական ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր) 2020 թվականի Նոբելյան մրցանակի ներկայացնելու հայտի՝  Գերմանիայի քաղաքական գործիչների և գիտնականների կողմից  դիմումի մասին:

3) Այլ հարցեր:

Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը:

 Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ`
Արմեն Տեր-Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի քարտուղար`
Դիանա Գրիգորյան

 18.02.2020 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

six + 5 =