Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական միասնական փաթեթ – (արեւելահայերեն)

Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական միասնական փաթեթ – (արեւելահայերեն)

(Փաստաթղթերի ժողովածու)

 6–րդ լրամշակված հրատարակություն

Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում:

Ժողովածուն հրատարակվում է հայերեն (նաեւ արեւմտահայերեն), ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն լեզուներով: Բոլոր այլ լեզուներով հրատարակությունների դեպքում բնագիր է համարվում հայերենը:

Ստորեւ ներկայացնում ենք Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պաշտոնական կայքեջերը, որտեղ կարող եք գտնել վերոհիշյալ բոլոր նյութերը, այդ թվում՝ ժողովածուի տարբեր լեզուներով օրինակները «Իրավական փաթեթ» բաժնում. www.western-armenia.info, www.parliamentwa.info, www.gov-wa.info, www.government-western-armenia.info, www.citizenship-western-armenia.info, www.elections-western-armenia.info, www.hamshenian.info:

Կառավարության եւ խորհրդարանի էլ. հասցեներն են. [email protected], [email protected], [email protected]:

Շնորհակալություն ենք հայտնում Հայրենակցական Միությունների Խորհրդի «Բնօրրան» հանդեսի ղեկավար – խմբագիր Ժոզեֆ Ավետիսյանին, ում նախաձեռնությամբ, ելնելով ժամանակի հրամայականից, սույն ժողովածուի մի շարք կարեւոր փաստաթղթեր եւ նյութեր հրատարակվեցին հանդեսում 2013 թ. (թիվ 1–6 (21–26), էջ 208–235):

Թողնել պատասխան

Your email address will not be published.

12 + five =