Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը Ստեփանակերտում

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մեկնարկել է Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որը տեւելու է 3 ժամ։

«Հանրապետական» ստադիոն են ժամանել 145 քաղաքների պատվիրակությունները: Մեծ պատվիրակությունով է ներկայացել Ռուսաստանը՝ 368 մարզիկ, ԱՄՆ-ը՝ 308 մարզիկ, Արցախը՝ 298 մարզիկ: Ամենահեռավոր պատվիրակությունը Ավստրիայից է՝ 86 մարզիկով: Ամենափոքր պատվիրակությունը Շվեդիան է՝ 1 մարզիկ: Ամենամեծ պատվիրակությունը Հայաստանն է առանձին քաղաքներով: Միայն Երեւանի թիմը շուրջ 400 մասնակից ունի, Շիրակի մարզը՝ 177:

Պատվիրակությունների շքերթը տեւելու է 1,5 ժամ, մասնակցելու է շուրջ 5000 մարզիկ 145 քաղաքից։ Խաղերի ջահը վառելու են օլիմպիական չեմպիոն Հրաչյա Պետիկյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանը եւ Համահայկական խաղերի համաշխարհային գործկոմի փոխնախագահ Ալբերտ Բոյաջյանը։

Խաղերի գլխավոր հովանավորը «Տաշիր Գրուպն» է։

Խաղերի ծրագրում ընդգրկված է 17 մարզաձեւ: Խաղարկվելու է 105 մեդալային հավաքածու: Համահայկական խաղերը սպասարկելու է 406 մրցավար՝ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից եւ Ղազախստանից: Գլխավոր մրցավարը սպորտի վաստակավոր գործիչ, օլիմպիական մրցավար Դերենիկ Գաբրիելյանն է:

Լուսինե Շահբազյան

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

fifteen − 1 =