3-րդ նստաշրջանի արձանագրությունը

Քաղվածք № 1

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) առաջին գումարման երրորդ նստաշրջանի արձանագրությունից

27ը դեկտեմբերի, 2015 թ., Երեւան

Նիստի սկիզբը ժամը 14:00-ին, ավարտը՝ 16:00-ին:

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների գրանցում 13:30-ից 14:00:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների գրանցում (այսուհետ տեքստում՝ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարան):
Ընտրված 64 պատգամավորներից գրանցվել են 54 պատգամավոր, 20-ը դահլիճում եւ 34-ը ինտերնետ կապով, որը կազմում է 95 տոկոս:
Քվորումը ապահովված է:

 

Հնչում է Հայաստանի Հանրապետության օրհներգը:

Բարձրացվում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական ​​դրոշը:

 

Հարգանքի տուրք Սինայի, Փարիզի, Բեյրութի, Մալիի ահաբեկչություների զոհերի եւ ռուսական ռազմական օդանավի օդաչուների հիշատակին, որոնք Սիրիայում պայքարում էին ահաբեկչության դեմ:

 

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի ողջույնի խոսքը:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի 1-ին գումարման 3-րդ նստաշրջանի օրակարգի մասին:

Որոշեցին` հաստատել Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի 1-ին գումարման 3-րդ նստաշրջանի օրակարգը:

 

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 54, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ նստաշրջանի հաշվիչ հանձնաժողովի ընտրության մասին:

Որոշեցին՝ ընտրեցին նստաշրջանի հաշվիչ հանձնաժողով հետեւյալ կազմով՝ նախագահ`Տիգրան Հարությունյան, տեղակալներ՝ Սաիդա Օհանյան, Անուշավան Շահնազարյան:

 

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 54, դեմ – 0, ձեռնպահ – 0,

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Լրացուցիչ ընտրությունների միջոցով Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի թափուր պատգամավորական տեղերում նոր պատգամավորների մանդատների եւ լիազորությունների հաստատում:

Որոշեցին`

Համաձայն «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» Օրենքի՝ 14 Հոդվածի.

ա) Դադարեցնել հետեւյալ պատգամավորների լիազորությունները՝ Ալեքսանյան Սաթենիկ, Ալեքսանյան Դավիթ, Տոզլիյան Կարինե, Ջուլհակյան Տաթեւ, Հովհաննիսյան Հարություն, Հովհաննիսյան Զավեն, ֆոն Բագրատունի Ռոլանդ Ջոզեֆ:

բ) Լրացուցիչ ընտրությունների միջոցով Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի թափուր պատգամավորական տեղերում նոր պատգամավորների մանդատների եւ լիազորությունների հաստատում. Սանանյան Վարդան, Գրիգորյան Էռնեստ, Խոսրոեվ Ռազմիկ, Խամոյան Ռադիկ, Փոլատով Էդուարդ, Արամյան Հրայր, Մուրադյան Վալերա, Խինոյեվ Դավիթ:

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի հին կազմի 57 պատգամավորներից քվեարկությանը մասնակցեցին 54-ը:

 

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 54, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի զեկույցը 2015 թ. կատարված աշխատանքների մասին:

Որոշեցին՝ Հաստատել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի զեկույցը 2015 թ. կատարված աշխատանքների մասին:

 

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 54, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ 2-րդ նստաշրջանից հետո ընդունված Օրենքների հաստատում:

Որոշեցին՝ Հաստատել 2-րդ նստաշրջանից հետո ընդունված Օրենքները:

 

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 54, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Առաջին ընթերցմամբ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի հաստատում:

Ելույթի համար խոսքը տրվում է ԱՀՀ Նախագահ Արմենակ Աբրահամյանին:

Որոշեցին՝ հաստատել. առաջին ընթերցմամբ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծը:

 

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 54, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Մշտական հանձնաժողովների հաշվետվությունը կատարած աշխատանքների վերաբերյալ եւ ապագա ծրագրերի հաստատումը:
  2. Որոշեցին՝ հաստատել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Մշտական հանձնաժողովների հաշվետվությունը կատարած աշխատանքների վերաբերյալ եւ ապագա ծրագրերը:

 

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 54, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

Ընդմիջում՝ 16:00-16:30:

Երկրորդ նիստ, 16:30-ից 18:30

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի զեկույցը՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ռազմավարությունը եւ քաղաքականությունը Արեւմտյան Հայաստանի եւ Մերձավոր Արեւելքի հայության իրավունքների պաշտպանության եւ անվտանգության վերաբերյալ:

Որոշեցին՝ հաստատել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի զեկույցը՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ռազմավարությունը եւ քաղաքականությունը Արեւմտյան Հայաստանի եւ Մերձավոր Արեւելքի հայության իրավունքների պաշտպանության եւ անվտանգության վերաբերյալ:

 

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 54, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի հաշվետվությունը 2015 թ. կատարած աշխատանքների վերաբերյալ եւ ապագա ծրագրերի հաստատումը:

Որոշեցին՝ հաստատել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի հաշվետվությունը 2015 թ. կատարած աշխատանքների վերաբերյալ եւ ապագա ծրագրերը:

 

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 54, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության Ներքին գործերի նախարար Մարտիրոս Շահբազյանի, Կրթության նախարար Վրեժ Քոսայանի, Ֆինանսների ու զարգացման նախարար Հրաչ Փիլիոսյանի, ԱՄՆ-ում ԱՀՀ հյւոպատոս Գարո Արմենյանի ելույթները:

Որոշեցին՝ ընդունել ի գիտություն Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության Ներքին գործերի նախարար Մարտիրոս Շահբազյանի, Կրթության նախարար Վրեժ Քոսայանի, Ֆինանսների ու զարգացման նախարար Հրաչ Փիլիոսյանի, ԱՄՆ-ում ԱՀՀ հյւոպատոս Գարո Արմենյանի ելույթները:

 

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 54, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի ուղերձի ընդունումը՝ մերձավորարեւելյան նոր իրադարձությունների եւ իրողությունների համատեքստում:

Որոշեցին՝ ընդունել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի ուղերձը՝ մերձավորարեւելյան նոր իրադարձությունների եւ իրողությունների համատեքստում:

 

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 54, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

Նստաշրջանը ավարտեց աշխատանքները:

 

Արմեն  ՏերՍարգսյան`

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

 

Դիանա Գրիգորյան`

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի Քարտուղար

 

27.12.2015 թ.

Երեւան

Թողնել պատասխան

Your email address will not be published.

seventeen + 20 =