Մշակույթի հարցերի հանձնաժողով

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մշակույթի հարցերի հանձնաժողով

 

Նանձնաժողովի նախագահ` Հարություն Փանոսյան

Հանձնաժողովի անդամներ`

 

Հանձնաժողովի աշխատանքի ուղղություններն են.

Մշակույթի հարցերի հանձնաժողովը խնդիր ունի մշակելու ու ներկայացնելու Արեւմտյան Հայաստանում գտնվող հայկական մշակութային նյութական արժեքների, մշակութային ոչ նյութական արժեքների, բնական մշակութային ժառանգության հայեցակարգը, ներառելով հայեցակարգի մեջ, որպես հիմք սույն փաստերը.

-Մինչեւ Հայերի ցեղասպանության սկզբնավորումը Արեւմտյան Հայաստանում կար գործող հայկական 2,260 եկեղեցի եւ վանք, որից 2,150 ավերվել է:

-1974թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն փաստեց, որ Հայերի ցեղասպանությունից հետո Արեւմտյան Հայաստանի 913 հայկական հուշարձաններից 464-ը ամբողջությամբ ավերված էին, 254 հավասարեցված էին գետնին, իսկ 197-ը անհապաղ վերանորոգման կարիք ունեին:

-Հայկական պատմամշակութային հուշարձանների պաշտպանության խնդիրը,

-Հայկական պատմամշակութային եւ քաղաքակրթական արժեքների պաշտպանության խնդիրը,

-Արեւմտյան Հայաստանի Հանրապետության տարածքների խնդիրը՝ որպես քաղաքակրթական ու մշակութային բնօրրան՝ արգելոց հայտարարելու մասին:

-Կիլիկիան, որպես միջնադարյան քաղաքակրթության բնօրրան:

Հայկական պատմամշակութային հուշարձանների վերակառուցման եւ վերականգնման խնդիրը, խստագույնս պահպանելով ճարտարապետական ուրույն սեփական ոճը:

 

Արեւմտյան Հայաստանում գտնվող հայկական բնական մշակութային ժառանգություն.

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Մշակույթի հանձնաժողովը խնդիր ունի ազգային եւ միջազգային մակարդակներում ներկայացնել, պաշտպանել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության բնական, նյութական շարժական մշակութային ժառանգությունը.

-Բուսական, կենդանական եւ երկրաբանական հազվագյուտ նմուշներ եւ հավաքածուներ:

-Մշակութային ժառանգությունը ներկայացնող պատմական արժեքներ, ներառյալ գիտության եւ տեխնիկայի, ռազմական արվեստի ժառանգությունը:

-Կանոնավոր եւ պատահական հնագիտական պեղումներից ստացված գտածոները:

-Գրքերը, ձեռագրերը, արվեստի գործերը, գեղանկարչության եւ կիրառական արվեստի գործերը, զարդերը, զգեստները, ձեռագործ իրերը, գործվածքները, ձայնագրությունները:

-Կատարողական արվեստի արժեքները՝ ինչպիսիք են երաժշտական գործիքները, ավանդական արհեստների գործիքները, ազգային տարազը, ազգագրական ուսումնասիրությունները եւ այլ միջոցները:

-Մշակել վերոնշյալ ողջ ժառանգության ոչ միայն ուսումնասիրության, պաշտպանության ու ներկայացման քաղաքականության հայեցակարգ, այլեւ այդ ամբողջի զարգացման հայեցակարգը:

 

Արեւմտյան Հայաստանում գտվող հայկական մշակութային ոչ նյութական արժեքների խնդիրները.

-Ելնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդկության բանավոր եւ ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցների» Հռչակագրի դրույթներից, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Մշակույթի հանձնաժողովը պետք է հիմնավորի եւ ներկայացնի Արեւմտյան Հայաստանում ստեղծված հայկական մշակութային ոչ նյութական արժեքների խնդիրները: Ազգային եւ միջազգային մակարդակներում ներկայացնել, պաշտպանել հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը.

-Արեւմտյան Հայաստանում գտնվող հայկական պատմական առասպելական արժեքների խնդիրները, օրինակ՝ Բիբլիական Արարատ սարը,

-Կատարողական արվեստները՝ թատրոնը, երգը, երաժշտությունը, պարը, ավանդազրույցները, էպոսը,

-Ազգային ուտեստները,

-Բնությանը եւ տիեզերքին վերաբերող գիտելիքները եւ սովորույթները,

-Սոցիալական սովորույթները՝ ծեսերը, տոնակատարությունները, ավանդույթները:

-Ավանդական արհեստները՝ գորգագործությունը, քարտաշությունը, ատաղծագործությունը, մեղվաբուծությունը եւ այլն:

-ժամանակակից արվեստի եւ մշակույթի բոլոր ճյուղերի ձեւավորում, հաստատում, որոնք կհամապատասխանեն եւ կգերազանցեն միջազգային ժամանակակից արվեստի ու մշակույթի գանձերի լավագույն նվաճումներին, պահպանելով ազգային ավանդական նորմերը:

– աջակցել ժամանակակից եւ պատմական արվեստի եւ մշակույթի զարգացմանը եւ տարածմանը միջազգային արվեստի եւ մշակույթի ասպարեզում:

-հայ ժամանակակից արվեստը եւ մշակույթը հասցնել կատարելության միջազգային ասպարեզում:

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.

7 + 14 =