Քաղվածք № 4 Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի 2-րդ գումարման 1-ին նստաշրջանի 4-րդ նիստի արձանագրությունից

Քաղվածք № 4

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)

2-րդ գումարման 1-ին նստաշրջանի 4-րդ նիստի արձանագրությունից 

Չորրորդ նիստ

28 սեպտեմբեր, 2018 թ.,

ժամը 16:00-ից մինչեւ 18:00 

  1. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիների ինքնության եւ քաղաքացիության քարտերի (անձնագրերի) հանձնման արարողություն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների ելույթներն ու քննարկումները:

Որոշեցին՝ Ընդունել ի գիտություն Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների ելույթներում ու քննարկումներում հնչած առաջարկները:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 91, դեմ – 0, ձեռնպահ – 0

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կողմից ՄԱԿ-ին ուղղված երրորդ դիմումնագրի մասին՝ բռնազավթված տարածքների վերաբերյալ: Դիմումնագիրը ներկայացված է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից եւ նախապես քննարկվել ու հաստատվել է Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) հետեւյալ չորս՝ Միջազգային հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի, Իրավական, օրենսդրական եւ պետական հարցերի, Պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի, Հայրենակցական, համայնքային եւ հայրենասիրական հասարակական միությունների հանձնաժողովներում:
  2. Որոշեցին՝ Ընդունել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կողմից ՄԱԿ-ին ուղղված ուղղված երրորդ դիմումնագիրը՝ բռնազավթված տարածքների վերաբերյալ:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 91, դեմ – 0, ձեռնպահ – 0

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) հայտարարության մասին Մերձավոր Արեւելքում, տարածաշրջանում եւ ՀՀ-ում առկա իրավիճակի վերաբերյալ:

Որոշեցին՝ Ընդունել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) հայտարարությունը Մերձավոր Արեւելքում, տարածաշրջանում եւ ՀՀ-ում առկա իրավիճակի վերաբերյալ:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 91, դեմ – 0, ձեռնպահ – 0

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) հայտարարության մասին ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի (10 դեկտեմբեր 1948 թ.) 70-ամյակի կապակցությամբ:

Որոշեցին՝ Ընդունել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) հայտարարությունը ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի (10 դեկտեմբեր 1948 թ.) 70-ամյակի կապակցությամբ:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 91, դեմ – 0, ձեռնպահ – 0

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) հայտարարության մասին «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին» Կոնվենցիայի (9 դեկտեմբեր 1948 թ.) 70-ամյակի կապակցությամբ:

Որոշեցին՝ Ընդունել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) հայտարարությունը «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին» Կոնվենցիայի (9 դեկտեմբեր 1948 թ.) 70-ամյակի կապակցությամբ:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 91, դեմ – 0, ձեռնպահ – 0

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Հայտարարվեց Արեւմտյան Հայաստանի Ագային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 1-ին նստաշրջանի ավարտը:

 

 Արմեն Տեր-Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

 

Դիանա Գրիգորյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Քարտուղար

Թողնել պատասխան

Your email address will not be published.

12 − 10 =