Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան եւ ավարտվեցին: Դրանց մասնակցեցին 51.505 ընտրող, 45 երկրից, որոնք միասնական ցուցակով ընտրեցին 101 պատգամավոր:

Ընտրությունների մասին վերջնական եւ պաշտոնական տվյալները հրապարակվելու են մինչեւ սեպտեմբերի 15-ը, հետեւյալ պաշտոնական կայքերում՝  www.elections-western-armenia.info,  www.parliament-wa.info,  www.gov-wa.info:

Հիշեցնենք, որ խորհրդարանի 1-ին գումարման ընտրություններին՝ 2013 թվականի նոյեմբերի վերջին, մասնակցել էին 17.837 ընտրող, 41 երկրից, որոնք ընտրել էին 64 պատգամավոր:

Շնորհավորում ենք խորհրդարանի նորընտիր պատգամավորներին, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պետական կառույցի պաշտոնյաներին, պատասխանատուներին, 51 հազարից ավելի քաղաքացիներին՝ աննախադեպ արդյունքով ընտրություններ կազմակերպելու ու անցկացնելու կապակցությամբ:

Մաղթում ենք ամենայն բարիք եւ գործունեության հաջող ու հաղթական շարունակություն՝ հայերի իրավունքների պաշտպանության եւ իրականացման ոլորտում:

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մամլո Ծառայություն

06.09.2018 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

two × 1 =