Ջոն Էվանս․ ԻՊ-ի գործողությունների ու Հայոց ցեղասպանության միջեւ զուգահեռներ կան

Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը կարծում է, որ ցեղասպանությունը, որը ԻՊ-ն է իրականացրել Մերձավոր արեւելքի քրիստոնյաների դեմ, շատ նման է Հայոց ցեղասպանությանը Օսմանյան Թուրքիայում։ Այս մասին Էվանսը հայտնել է Կարնեգի հիմնադրամում հայ- ամերիկյան հարաբերությունների 25-ամյակին նվիրված քննարկումների ժամանակ։

«Ցավոք, ես տեսնում եմ զուգահեռներ։ Նախեւառաջ ճակատագրի հեգնանքով այդ իրադարձությունները տեղի են ունենում Մերձավոր արեւելքի նույն շրջաններում»,- ասել է Էվանսը։

Դիվանագետի խոսքով, իրազեկվածությունն այն մասին, թե ինչ է տեղի ունենում՝ բարձրացել է Վատիկանի ու մյուս կազմակերպությունների, այդ թվում ԱՄՆ-ում հայկական համայնքի ջանքերով։ Նրանք բոլորը նշել են, որ քրիստոնյաներն ու եզդիները նորից դառնում են ցեղասպանության զոհեր, հայտնում է Horizon Weekly-ն։

Ըստ Open Doors USA կազմակերպության՝ ամսական միջինը սպանում են 322 քրիստոնյայի՝ նրանց  հավատի համար, ոչնչացնում են 214 եկեղեցիներ ու այլ ունեցվածքներ, նաեւ գրանցվում են քրիստոնյաների դեմ բռնությունների 772 դեպքեր։

Աղբյուրը` News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

eighteen − five =