Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Շախմատային ֆեդերացիա – Մամլո հաղորդագրություն (Շախմատի միջազգային օրվան նվիրված առաջին առցանց մրցաշարի մասին)

Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունն իր զարգացման շրջանակներում աշխատանքներ է իրականացնում տարբեր ուղղություններով, այդ թվում եւ մարզական: 2017 թ. հուլիսի 21-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի /Խորհրդարանի/ նախագահությունը որոշում ընդունեց Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Շախմատային ֆեդերացիա հիմնելու մասին, որի պատասխանատու նշանակվեց Վահան Բաբախանյանը: Ֆեդերացիայի զարգացման ծրագրային ուղղությունների մեջ ընգրկված են Արեւմտյան Հայաստանը, հայերը, այդ թվում՝ Արեւմտյան Հայաստանից, Արեւմտյան Հայաստանի բոլոր բարեկամները:

Ֆեյսբուքում ստեղծված է խումբ, որտեղ մասնակցում են մարդիկ տարբեր քաղաքներից ու երկրներից: Այդ խմբում երեք լեզուներով ընթանում են հարցերի քննարկումներ:

Հունիսի 30-ին ֆեդերացիան որոշում ընդունեց եւ հուլիսի 15-16-ը կազմակերպեց առցանց մրցաշար՝ նվիրված Շախմատի միջազգային օրվան /20 հուլիս – Շախմատի միջազգային ֆեդերացիաի հիմնադրման օր/: Մրցաշարի նախապատրաստական աշխատանքներում անցկացվեց 3 փորձնական մրցաշար՝ շուրջ 40 մասնակիցներով: Որպես մրցաշարի անցկացման հարթակ ընտրվեց մասայականություն վայելող www.Lichess.org կայքը:

Շախմատիստները խաղացին տասնյակ, երբեմն նույնիսկ հարյուրավոր պարտիաներ եւ ստացան փաստացի վարկանիշեր: Խաղի որակի եւ վարկանիշի համաձայն ձեւավորվեցին 2 խումբ: Այդպիսով զուգահեռ ընթացան 2 մրցաշար:

Մրցաշարի կանոնակարգը քննարկվեց եւ իրականացվեց ժամանակացույցի համաձայն: Առաջին օրը մասնակիցները հավաքվեցին Երեւանում՝ Շախմատի տանը նրա ղեկավարության թույլտվությամբ – դա խորհրդանշական քայլ էր, քանի որ յուրաքանչյուր հայկական շախմատային միավորում պետք է սերտորեն համագործակցի Հայաստանի Հանրապետության Շախմատային ֆեդերացիայի հետ:

Երկրորդ օրը Երեւանում գտնվող մրցաշարի մասնակիցներից շատերը համախմբվեցին ու շարունակեցին խաղալ «Նոյյան Տապան» Լրատվական գործակալության մամլո սրահում:

Մրցաշարի մասնակիցները հետեւյալ վայրերից էին. Ռուսաստան (Մոսկվա, Պետերբուրգ, Ռոստով, Կալինինգրադ, Տվեր, Կազան), Հայաստանի Հանրապետություն (Երեւան, Գյումրի), ԱՄՆ, Շվեդիա:

Ա մրցաշարի հաղթողներ դարձան.

Ալբերտ Հակոբյան /Մոսկվա, 76 տարեկան/ – 1-ին տեղ

Ռոբերտ Տոնոյան /Լանդսկրոնա, Շվեդիա, 23 տարեկան/ – 2-րդ տեղ

Ալեքսանդր Խառատյան /Պետերբուրգ, 55 տարեկան/ – 3-րդ տեղ

Բ մրցաշարի հաղթողներ դարձան.

Արմեն Մարտիրոսյան /Երեւան, 19 տարեկան/ – 1-ին տեղ

Հրանտ Կարապետյան /Երեւան, 12 տարեկան/ – 2-րդ տեղ

Սվետլանա Բաղդասարյան /Մոսկվա, 73 տարեկան / – 3-րդ տեղ

Հաղթողները ֆեդերացիայից ստացան պատվոգրեր, մասնակիցները՝ հավաստագրեր մասնակցության վերաբերյալ: Հուլիսի 20-ին տեղի ունեցավ մրցաշարի փակումը, պատվոգրերի հանձնումը այն մասնակիցներին, ովքեր Երեւանից էին եւ Մամլո ասուլիս՝ մրցաշարի կազմակերպիչների, մասնակիցների եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների եւ պատգամավորների մասնակցությամբ:

Ֆեդերացիայի կանոնագրի նախագիծը հրապարակված է www.miaban.ru կայքում: Մասնակիցներից շատերը, համամիտ լինելով ֆեդերացիայի նպատակներին ու խնդիրներին՝ անդամագրվեցին ֆեդերացիային:

2017 թ. աշնանը կանցկացվի Արեւմտյան Հայաստանի շախմատի առաջին առցանց մրցաշարը: Այդ ընթացքում ֆեդերացիան ծրագրում է մեծացնել անդամների քանակը, առաջին հերթին այն շախմատիստների հաշվին, ովքեր արմատներով Արեւմտյան Հայաստանից են, ինչպես նաեւ սերտ կապեր ու հարաբերություններ հաստատել բարեկամ ֆեդերացիաների հետ:

Վահան Բաբախանյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Շախմատային ֆեդերացիայի Պատասխանատու

 20.07.2017 թ.

 

***

Հ.Գ. – Թեեւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) ճանաչումները ստացել է դեռեւս 1920 թվականին, այնուհանդերձ հնարավորինս սերտ համագործակցելու է շախմատային բոլոր բարեկամ ֆեդերացիաների ու միությունների հետ:

Թողնել պատասխան

Your email address will not be published.

20 − fourteen =