Բեյրութում կյանքից հեռացավ սփյուռքահայ վաստակավոր մանկավարժ Մարօ Գանտահարյանը

Խոր ցավով տեղեկացանք որ Բեյրութում կյանքից հեռացել է սփյուռքահայ վաստակաշատ մանկավարժ Մարո Գանտահարյանը։ Նա տասնամյակներ հայկական տարբեր վարժարաններում եւ հատկապես Բեյրութի «Սուրեն Խանամիրյան» քոլեջում կրթել է սերունդներ` դասավանդելով անգլերեն։ Նա սփյուռքահայ կրթամշակութային հայտնի գործիչ Գեւորգ Գանտահարյանի կինն էր և Բեյրութում լույս ընծայվող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի մայրը։

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցների անունից հայտնում ենք մեր խորին ցավակցությունները, եւ այս դժվարին պահին նաեւ զորակցությունը Մարո Գանտահարյանի հարազատներին ու մերձավորներին, կիսում կորստյան ծանր վիշտը։

Արևմտյան Հայաստանի Խորհրդարանի մամուլի ծառայություն

22.06.2020 թ

Please follow and like us: