Գումարվել է Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 4-րդ նստաշրջանը

Սույն թ.-ի դեկտեմբերի 17-ին, Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի հիմնադրման օրը, գումարվել է Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 4-րդ նստաշրջանը:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, ինչպես նաեւ զեկույցով՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության արտաքին եւ ներքին քաղաքականության ռազմավարության վերաբերյալ:

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանը հանդես է եկել Խորհրդարանի 2016 թ. գործունեության վերաբերյալ զեկույցով:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը հանդես է եկել 2016 թ. կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությամբ եւ ապա ներկայացրել ապագա ծրագրերը հաստատման համար:

Լրացուցիչ ընտրությունների միջոցով Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի թափուր պատգամավորական տեղերում իրականացվել է նոր պատգամավորների մանդատների եւ լիազորությունների հաստատում:

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Մշտական հանձնաժողովները հաշվետու են եղել կատարած աշխատանքների վերաբերյալ եւ ապա ներկայացրել ապագա ծրագրերը:

Ելույթներով հանդես են եկել խորհրդարանի պատգամավորներ, կառավարության պաշտոնյաներ, հյուրեր:

Հանձնարարվել է Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի նախագահությանը պատրաստել ու հրապարակել ուղերձ Մերձավոր Արեւելքի ներկայի իրադարձությունների ու իրողությունների համատեքստում:

Այդպիսով Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանը ավարտել է աշխատանքները:

 

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)

Լրատվական ծառայություն

 17.12.2016թ.

 

Please follow and like us: