«Կասպից Արեւմուտքում խաղաղության հաստատման հիմքերն ու ռեսուրսները» Միջազգային համաժողով

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոն

«Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միություն

Ադրբեջանական ԽՍՀ-ի հայերի միավորում

Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հովանավորությամբ

«ԿԱՍՊԻՑ  ԱՐԵՒՄՈՒՏՔՈՒՄ  ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ  ՀԱՍՏԱՏՄԱՆ  ՀԻՄՔԵՐՆ  ՈՒ  ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ»

Միջազգային համաժողովի

Ծրագիր

 Էջմիածին, 29-30 նոյեմբերի 2018 թ.

Համաժողովի նիստերը տեղի կունենան Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Գարեգին Ա  կրթական կենտրոնի դահլիճում

 Համաժողովի անցկացման  հիմնավորումը

Մեծ Մերձավոր Արևելքում շարունակվում են տարածաշրջանի համար բախտորոշ քայքայիչ վայրիվերումները, ընդլայնվում են դրանց տարածման սահմանները:

Ինչպես որ 1905-1906, 1918-1920 թվականներին էր, Կասպից Արևմուտքը (Ադրբեջան)   Մեծ Մերձավոր Արևելքի համար մնում է վտանգների ձևավորման խառնարան: Եվ ինչպես որ 1988-92 թվականներին էր, երբ այն ամենը, ինչ հայտնի դարձավ հետագայում աշխարհին որպես Իսլամական պետություն, որպես մոդել մշակվեց ու փորձարկվեց հենց այստեղ (այս դեպքում արդեն ազգային պատկանելիության հիման վրա՝ համատարած ու ծայրահեղ դաժանությամբ իրականացվող սպանություններ  և բռնություններ):

Այսօր աշխարհում խաղաղության բանալիները շատ բանով Մեծ Մերձավոր Արևելքում են: Հայության գլխին կախված բոլոր թնջուկները՝ սկսած Մեծ Մերձավոր Արևելքի մասը կազմող Կասպից Արևմտյանից ու վերջացրած մեր պատմական հայրենիքի և քաղաքակրթական տարածքում տեղի ունեցող և սպառնալիքից մարտահրավերի վերածվող ցնցումներով, նույնպես կենտրոնացված են այստեղ: Մեծագույն արհավիրքների վտանգ է կախվել մյուս ժողովուրդների հետ մեկտեղ, ինչպես Հայաստանի և Արցախի Հանրապետության, այնպես էլ տարածաշրջանի հայտնի և ծպտյալ հայության հանդեպ:

Այս ամենը հրամայական է դարձնում հայության՝ որպես քաղաքական սուբյեկտի, վերադարձը Մեծ Մերձավոր Արևելք: Պատմական անցյալում հայության այդ գործունեությունը բեղուն է եղել թե՛ իր, թե՛ տարածաշրջանի մյուս ժողովրդների համար:

Այս համաժողովը նվիրված է այդպիսի վերադարձի ձևերին և հեռանկարներին ու տարածաշրջանում խաղաղություն հաստատելու դրանց ներուժին:

***

Գրանցում՝ 29 նոյեմբերի 2018 թ.,  ժ. 1000 -1025

Համաժողովի սկիզբը` 29 նոյեմբերի 2018 թ.,  ժամը 1030

Զեկուցումների տևողությունը` 15 րոպե

Ելույթների տևողությունը` մինչև 5 րոպե 

Առաջին նիստ

29 նոյեմբերի 2018 թ.,  սկիզբը` ժ. 1030, Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Նիստի վարող` Մարիամ Ավագյան

Օրհնության խոսք — Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան (Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժին ղեկավար)

Բացման խոսք – Մարիամ Ավագյան  (Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների

Համագումարի համակարգող) 

  1. Վարդան Ոսկանյան (ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ) — Մերձավոր Արևելյան զարգացումները և Կասպից Արևմուտքի տեղաբնիկ ժողովուրդները որպես խաղաղության հաստատման գործոն
  2. Հրաչյա Արզումանյան (Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի խորհրդական, <<Աշխարհ>> ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն) – Մեծ Մերձավոր Արևելքի անվտանգության միջավայրի գորշ գոտիները
  3. Լևոն Բեկլարյան (Ռուսաստանի Դաշնության Բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ֆիզմաթ գիտ. դոկտ., պրոֆ., Մոսկվա,  Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամաւոր) — Հայության՝ որպես սուբյեկտի, վերադարձը հայկական քաղաքակրթական տարածքը
  4. Սաիդա  Օհանյան  («Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միության ղեկավար, Ռուսաստանի Դաշնություն,  Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամաւոր) – Բնիկ ժողովուրդների իրավաչափության դերն ու նշանակությունը Մեծ Մերձավոր Արեւելքում խաղաղության հաստատման գործում
  5. Զեկուցումների քննարկում 

Երկրորդ նիստ

30 նոյեմբերի 2018 թ., սկիզբը` ժ. 1000, Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Նիստի վարող` Մարիամ Ավագյան

  1. Սուրեն Սիրադարյան (հասարակական գործիչ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին խորհրդական, Ավստրիա) Նորը՝ աշխարհում, Մեծ Մերձավոր Արևելքում, Արևմտյան Մերձկասպյան շրջանում: Հայության խնդիրները
  2. Արագած Ախոյան (քաղաքական գործիչ, 2012-2017թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր) – Ազատագրված տարածքները որպես ազատ տնտեսական գոտի
  3. Մարտին Իսրայելյան (<<Ադրբեջանական ԽՍՀ-ի հայերի միավորում>> ՀԿ նախագահ) — Կասպից Արևմուտքը որպես ԽՍՀՄի Տարածք
  4. Ապրես Զոհրաբյան  (Ազատամարտիկ)  — Քաղաքակրթությունների երկխոսություն Արարատի ստորոտին     
  5. Նարեկ Աբրամյան (Լիբանանի հանրապետության պաշտոնաթող գեներալ, Բեյրութ,  Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամաւոր) – Բեյրության անվտանգության կոնֆերանսը որպես տարածաշրջանային խաղաղության գործիք
  6. Վահան Շիրխանյան  (հայ քաղաքական, ռազմական և պետական գործիչ, ՀՀ պաշտ. նախարարի նախկին 1-ին տեղակալ, նախկին փոխվարչապետ, 1990—1995 ԳԽ պատգամավոր) – Խաղաղության ուղի՝ Հայկական խաղաղարար կորպուս
  7. Զեկուցումների քննարկում
  8. Համաժողովի ամփոփում

 

1 դեկտեմբեր, 2018 թ., Երեւան

ժամը 10:00-14:00

Աշխատանքներ Համաժողովի հանձնաժողովներում: 

ժամը 11:00-ին

Մամլո Ասուլիս «Նոյյան Տապան» Lրատվական գործակալությունում՝ «Կասպից Արեւմուտքում  խաղաղության  հաստատման  հիմքերն  ու  ռեսուրսները» միջազգային համաժողովի արդյունքների մասին:

 

 

Please follow and like us: