«…դո՛ւ, որ վաղուց ես կոչվում ժողովուրդ, թեպետ ակամա դեռ ժողովված չես, տակավին ցիր ես, ցան ես եւ սփյուռք,- դու այսուհետեւ ժողովվես պիտի նախ՝ ինքդ քո մե՛ջ, եւ ապա՝ քո շո՛ւրջ՝ հիշելով, որ այս ջարդ-կոտորածը, նախճիր եղեռնը երե՛կ չսկսվեց, երե՜կ չսկսվեց…
Category: Մամուլ
Հաղթանակի 80-ամյակ։ Հավերժ փառք Հերոսներին։ Մեծ Հաղթանակի շարքային հերոսները
Հայրենական մեծ պատերազմում մեր ժողովրդի Մեծ ՀԱՂԹԱՆԱԿԻ 80-ամյակի առթիվ մենք ուզում ենք պատմել մեր հայրենակիցների՝ ամուսիններ Նիկոլայ Բագրատի Սարգսյանի՝ առաջնագծի հետախույզ, և Աննա Ալեքսանդրի Հովհաննիսյանի՝ երկաթուղային զորքերի հատուկ կազմավորումների աշխատակից, կյանքի և մարտական ուղու մասին։ Ցավոք, ևս մեկ տարեդարձ մենք այլևս չենք կարողանա
Կեանքի կոչել եւ իրականացնել հայ ժողովրդին տրուած իրաւունքների պաշտպանութեան ու իրականացման քայլերից մէկը
Հարգելի հայրենակից, ﬕացի՛ր պահանջատիրության քաղաքական բոլոր ﬕջոցների գործադրմամբ: Խնդրում ենք մտնել հետեւեալ կայքէջ https://citizenship-western-armenia.info/en/ch-2 եւ լրացնել հարցաթերթիկը հաստատելով Ձեր ինքնութիւնն ու քաղաքացիութիւնը որպէս Արեւմտեան Հայաստանից սերուած հայրենազուրկ հայ ։ Այս գործընթացը երեք նպատակ է հետապնդում:
Վատիկան. Նոր պառակտում «թուրքական միասնության» մեջ. թուրք-ադրբեջանական հարաբերությունների վատթարացում
«Քրիստոնեությունն Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով միջազգային գիտաժողովում, որը տեղի է ունեցել Վատիկանի Սուրբ Աթոռի Հայրապետական Գրիգորյան համալսարանում 2025 թվականի ապրիլի 10-ին, Լեհաստանի պատվիրակության անդամը տեղեկացրեց կոնֆերանսի ադրբեջանցի և թուրք մասնակիցների միջև տեղի ունեցած գաղտնի բանակցությունների մասին։ Սա հաստատեցին նաև իտալացի մասնակիցները։
SOS!!! Ահազանգ. Սուրբ Աթոռի Գրիգորյան համալսարանում ընթանում է «Քրիստոնեությունը Ադրբեջանում» խորագրով միջազգային գիտաժողով
«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (Artsakh Monument Watch) ծրագրի թիմն ահազանգում է. «Հենց հիմա Վատիկանի Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում ընթանում է «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով միջազգային գիտաժողովը։
ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ եվ ՀՀ ԱԳՆ վրդովեցուցիչ դիրքորոշում. «Ղարաբաղի լուծարման մասին հրամանագրի հրապարակումից հետո նրա բնակիչների իրավունքների հարցը հանվեց կարգավորման օրակարգից»
Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից, «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ փոխանցել են ՀՀ Արտգործնախարարությունից:
ԱՄՆ կրոնական ազատության հանձնաժողովը փաստել է Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացումը
ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) հրապարակել է տարեկան զեկույցը, որում հայտնել է Ադրբեջանի կողմից Արցախի տարածքում հայկական մշակութային և պատմական հուշարձանների ոչնչացման մասին։ Ըստ USCIRF-ի՝
Ինչ է զիջել Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին. Ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը զիջումների ցանկ է ներկայացրել
Իր վերջին հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը ասում է. «Իսկ ի՞նչ ենք մենք զիջել Ադրբեջանին», մեր կառավարությունը որևէ միակողմանի զիջում չի իրականացրել։ Կարծում եմ կարիք կա հերթով և փաստերով հանրությանը հիշեցնել բոլոր միակողմանի բանավոր և գրավոր զիջումները, որոնք իրականացվել են 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ …
Նիկոլ Փաշինյանի վրդովեցուցիչ դիրքորոշում եվ անընդունելի հայտարարությունը. «Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր․ Փաշինյան»
Մեր պաշտոնական դիրքորոշումը այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր։ Այս մասին թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Լազարյան ակումբը» հայտարարություն է տարածել՝ կապված Բաքվում Լեռնային Ղարաբաղի ղեկավարների դատավարության հետ
Ռուս-հայկական միջազգային «Լազարյան ակումբը» խիստ բողոք է հայտարարում Բաքվում տեղի ունեցող անօրինական դատավարության առնչությամբ, որը Ադրբեջանի իշխանությունները անցկացնում են՝ ոտնահարելով մարդու իրավունքները և միջազգային նորմերը: Այս շինծու դատավարությունն ընթանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ղեկավարների նկատմամբ, ներառյալ






