ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ հիմնադիր ժողովի որոշումը

2004 թուականի դեկտեմբերի 17-ին, Արցախի Շուշի քաղաքում, տեղի ունեցաւ Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի հիմնադիր ժողովը, որտեղ ներկայ էին հիմնադիր ժողովի անդամներ` Արմէնակ Աբրահամեանը, Յովսէփ Յովսէփեանը, Աշոտ Բաբայեանը, Վաչագան Իշխանեանը, Հրաչեայ Փիլիպոսեանը, Վիտալի Բալասանեանը, Կ’ոմիտաս Դանիէլեանը, Մելանեայ Բալայեանը, Սամուել Կարապետեանը, Ժիրայր Սեֆիլեանը, Գագիկ Սարգսեանը…

Հիմնադիր ժողովը քննութեան առաւ հետեւեալ հարցերը`

1. Արեւմտեան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի կազմաւորման հարցը,
2. Արեւմտեան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի կողմից` «Արեւմտեան Հայաստանի Հայերի իրաւունքների մասին« Հռչակագրի պատրաստումը,
3. Արեւմտեան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի աշխատանքների համակարգողի թեկնածութեան առաջադրման եւ ընտրութեան հարցը:

Միաձայն քուէարկութեամբ`
հաստատուեց Արեւմտեան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի հիմնադրումը,
հաստատուեց Արեւմտեան Հայաստանի հայերի Ազգային Խորհրդի կողմից` «Արեւմտեան Հայաստանի Հայերի իրաւունքների մասին» Հռչակագրի պատրաստման յանձնարարականը,
Արմէնակ Աբրահամեանը ընտրուեց Արեւմտեան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի աշխատանքների համակարգող եւ կազմակերպիչ:

Այդպիսով` Արեւմտեան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի աշխատանքներն աւարտուեց:

Արեւմտեան Հայաստանի Հայերի Ազգային Խորհուրդ

17.12.2004 թ.
Շուշի

Leave a Reply

Your email address will not be published.

three × three =