ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱԳԻՐ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնը, որպէս շարունակող պետութիւն

Թիւ 12 – 2014-02-23

Որոշում` յիշեցում, Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան վերաբերեալ, որը հանդիսանում է 1920-ին ճանաչուած Հայկական պետութեան` Հայաստանի, շարունակութիւնը:

Հայկական պետութեան` Հայաստանի, անկախութիւնը ճանաչուել է 1920 թուականի յունուարի 19-ին:

Սեւրի պայմանագրի 93-րդ յօդուածով հաստատուած են Հայաստան պետութեան մէջ բնակուող փոքրամասնութիւնների իրաւունքների պաշտպանութիւնը:

Յօդուած 1 – Հիմք ընդունելով այն փաստերը, որ Հայկական պետութիւնը Դաշնակից տէրութիւնների կողմից` «դէ ֆակտոէ ճանաչուել է 1920 թ. յունուարի 19-ին եւ «դէ իւրէէ 1920 թ. մայիսի 11-ին, յայտարարում ենք, որ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնը (Հայաստան) հանդիսանում է Հայկական պետութեան` Հայաստանի, շարունակող պետութիւն:

Յօդուած 2 – Հաշուի առնելով վերոնշեալ փաստերը, Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնն այսօր, որպէս Հայկական պետութեան` Հայաստանի շարունակող, պարտաւորութիւն է կրում` բոլոր ուխտերով, պայմանագրերով, կոնուենցիաներով եւ դատավճիռներով, որոնք կայացուել է 1920 թ. ճանաչուած Հայկական պետութեան` Հայաստանի, կողմից:

Հայաստան պետութեան անկախութեան պաշտօնական ճանաչումները

1917 թուականի դեկտեմբերի 29-ին հրամանագրով Ռուսաստանի Սովետական ժողովրդական Կոմիսարների խորհուրդը (Սովնարկոմ) ճանաչում է Արեւմտեան Հայաստանի (Տաճկահայաստանի) անկախութիւնը:

1919 թուականի փետրուարի 12-ին Արեւմտեան Հայաստանի հայերի Ազգային պատուիրակութիւնը եւ Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութիւնը հանդիպում են Փարիզում գումարուած Խաղաղութեան վեհաժողովի շրջանակներում, որպէսզի ներկայացնեն յուշագիր հայ ժողովրդի պահանջների վերաբերեալ, որը յետագայում` 1919 թուականի փետրուարի 26-ին, ներկայացւում է Վերսալեան խաղաղութեան կոնֆերանսին:

Այս փաստաթուղթը, Ազգերի Լիգայի եւ Դաշնակից տէրութիւնների հովանաւորութեան ներքոյ, պահանջում է մասնաւորապէս Հայաստան պետութեան անկախութեան ճանաչումը, որը կազմուած է Արեւմտեան Հայաստանի 6 մարզերից, Կիլիկիայից, ինչպէս նաեւ նոր հռչակուած Հայաստանի Հանրապետութիւնից:

Ներկայացուած պահանջներին ի պատասխան Դաշնակիցների Գերագոյն Խորհուրդը 1920 թ. յունուարի 19-ին կայացրել է հետեւեալ որոշումը եւ «դէ ֆակտո» ճանաչել է Հայկական պետութիւնը.
1) Հայկական պետութեան կառավարութիւնը ճանաչւում է, որպէս կառավարութիւն,
2) այս որոշումը չի կանխորորոշում Հայկական պետութեան սահմանների հարցը:

1920 թուականի յունուարի 27-ին Խաղաղութեան վեհաժողովի քարտուղարութիւնը այս երկու որոշումները պաշտօնապէս ներկայացրել է Հայ Ազգային Միացեալ պատուիրակութեանը:

1920 թուականի մայիսի 11-ին թուրքական պատուիրակութիւնը հրաւիրւում է վեհաժողով, որտեղ նրան ներկայացւում են «Խաղաղութեան պայմանները»: Դաշնակից Ուժերի մէջ էր նաեւ Հայկական պետութեան պատուիրակութիւնը: «Խաղաղութեան պայմանների» նախաբանում, որը յետագայում դարձաւ Սեւրի Դաշնագրի նախաբանը, Հայաստանը նշուած է Դաշնակից տէրութիւնների շարքում: Հայկական պետութիւնը ճանաչուեց նաեւ «դէ իւրէ»:

1920 թ. օգոստոսի 10-ին ստորագրուեց Սեւրի դաշնագրի, որի 88-93-րդ յօդուածները վերաբերում են Հայաստան պետութեանը:

1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրոյ Վիլսոնը վաւերացրեց Իրաւարար վճիռ` «Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիոյ եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի ծով ելքի եւ հայկական սահմանին յարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերեալ»:

Արմէնակ Աբրահամեան
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահ

Leave a Reply

Your email address will not be published.

three × 3 =