Մերձաւորարեւելեան դիմակայութեան հրահրիչները փորձում են Ադրբեջանի Հանրապետութեան յանցագործ ագրեսիայի միջոցով նոյնպիսի դիմակայութիւն պարտադրել Հայաստանի Հանրապետութեանն ու Արցախին սահմանների ամբողջ երկայնքով` նպատակ ունենալով շեղելու պետութիւնների, միջազգային ատեանների եւ հանրութեան ուշադրութիւնը դեռեւս շարունակուող նախորդ իրական յանցագործութիւնից, սրանով իսկ ցանկանալով փրկել Թուրքիայի Հանրապետութեանը վերահաս պատասխանատուութիւնից:
Վստահ ենք, ոչինչ չի ստացուելու. որտեղ սկսուել են այդ յանցաւոր ծրագրերը, այնտեղ էլ աւարտուելու են, ընդ որում` Արեւմտեան Հայաստանի տարածքում Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան հաստատումով:
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Կառավարութիւն
02.04.2016 թ.