Սիրելի հայրենակիցնէր, քոյրեր եւ եղբայներ:
Ջերմօրէն շնորհաւորում եմ Հայութեան եւ Հայաստանի Ամանորն ու Սուրբ Ծնունդը եւ մաղթում ամենայն բարիք:
2017 թուականը շրջադարձային էր Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների պաշտպանութեան գործընթացում: Փաստօրէն խաղադրոյքում էր Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան ողջ պետական համակարգի յետագայ ճակատագիրը, այն է կամ մէկ անձի` նախկին նախագահի կողմից պետական կառոյցի իւրացումը, անձնականացումն ու անհատականացումը, եւ կամ պատգամաւորների ու պաշտօնեաների կողմից օրինականութեան ու իրաւաչափութեան պահպանութիւնը:
Հպարտութեամբ կարող ենք նշել, որ պատգամաւորների ճնշող մեծամասնութեան իրաւական բարձր գիտակցութեան ու քաղաքացիական անկաշառ կեցուածքի շնորհիւ 11-ը յունիսի 2017 թ. գումարուած Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանում ընդունուած որոշումների հիման վրայ հնարաւոր եղաւ փրկել պետական համակարգը, պահպանել նրա օրինականութիւնն ու իրաւաչափութիւնը:
Սակայն, սա չի նշանակում, թէ դժուարութիւնները լիովին յաղթահարուած են, յաղթահարուած են ներքին ու արտաքին հիմնական խոչընդոտները, բայց մենք կանգնած ենք հիմա Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների պաշտպանութեան նոր ու վճռական գործընթացի շարունակման սահմանագծին:
Առաջիկայում խնդիր ունենք իրականացնելու հետեւեալ գործողութիւնները.
- Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան նախագծի հրապարակային համաժողովրդական քննարկում,
- Սահմանադրութեան նախագծի օրինակի համաժողովրդական հանրաքուէ եւ հանրաքուէի արդիւնքներով Սահմանադրութեան ընդունում:
- 2018 թ. վերջում անցկացնել Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) համաժողովրդական նոր ընտրութիւններ:
Այս ամէնն իր հերթին նշանակում է, որ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան ողջ պետական համակարգը այժմ կարող է առաջ շարժուել եւ առանց հին ու նոր արգելքների ու խոչընդոտների շարունակել Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների պաշտպանութեան շատ պատասխանատու գործն ու գործընթացը:
Թող 2018 թուականը բոլորիս համար դառնա խաղաղութեան, նորանոր նուաճումների եւ յաջողութիւնների տարի:
Շնորհակալութիւն եւ ամենայն բարիք բոլորիդ:
Միասին ենք, յաղթանակը մերն է լինելու:
Արմէն Տէր-Սարգսեան
Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
01.01.2018 թ.