Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների պաշտպանութեան գործընթացը այնքան նուրբ ու պատասխանատու դաշտում ու ոլորտում է, որ այն չի կարող իրականացուել անօրինականութիւնների ու ապօրինութիւնների ճանապարհով: Առանց այդ էլ գոյութիւն ունեցող խոչընդոտներն ու արգելքները շատ են, յաճախ անտեսանելի ու բազմաշերտ:
Այդ իմաստով պատասխանատու այն ժամանակաշրջանը, որ մենք միասին անցանք 2014 եւ 2017 թթ. ընթացքում, վճռական էր օրինականութեան ու իրաւականութեան դաշտում գործելու եւ պայքարը այդպէս շարունակելու տեսակէտից:
Յիշեցնենք, որ հանդէս բերելով քաղաքացիական, քաղաքական կամային բարձր յատկանիշներ ու որակներ, 2017 թ. յունիսի 11-ին գումարուած Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանում պատգամաւորները կայացրեցին որոշումներ, որոնք սկզբունքային նշանակութիւն ունէին ապօրինի հրամանագրերից ու ոտնձգութիւններից պաշտպանելու Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան համակարգի պաշտօնեաներին, պատգամաւորներին, քաղաքացիներին, պահպանելու համակարգի թեւերի` նախագահական, կառավարութիւն, խորհրդարան ազատութիւնը, անկախութիւնը, լիակատար համագործակցութիւնը, պաշտպանելու հայութեան իրաւունքների պաշտպանութեան գործընթացը արտաքին եւ ներքին ոտնձգութիւններից ու թելադրանքներից:
Այսուհետ եւս, գործելով իրաւունքի ու օրինականութեան դաշտում, վճռական ենք շարունակելու Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների պաշտպանութեան գործը եւ համոզուած ենք, որ միայն այդպէս կարելի է յաջողութեան հասնել:
Բարձր գնահատելով Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական համակարգի բոլոր պաշտօնեաների ու պատգամաւորների, գործընկերների ու ընկերների, համակիրների ու համախոհների մասնակցութիւնը` սրտանց շնորհաւորում ենք նրանց ու մեր ժողովրդի Նոր Տարին ու Սուրբ Ծնունդը:
Վճռական ենք միասին շարունակելու պայքարը, եւ յաղթանակը մերն է լինելու:
Տիգրան Փաշաբեզեան
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Վարչապետ
01.01.2018 թ.