Օրակարգի նախագիծը ընդունված է Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահության նիստով՝ 09.08.2017 թ., N -5
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 6–րդ նստաշրջանի օրակարգ
15.09.2017 թ.
Նախապատրաստական նիստ
12:00-ից 16:00
- Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահության եւ Մշտական հանձնաժողովների համատեղ նախապատրաստական նիստ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 6-րդ նստաշրջանի աշխատանքների կազմակերպման նպատակով:
18:00-ից 20:00:
- Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Հայրենակցական, համայնքային եւ հայրենասիրական հասարակական միությունների եւ Հոգեւոր ոլորտի եւ կրոնի հարցերի մշտական հանձնաժողովների կողմից «Ազգային ինքնութենէն հեռացած հայերն աշխարհի տարածքին» թեմայով ծրագրված աշխատանքների 3-րդ փուլը:
16.09.2017 թ.
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների գրանցում Երեւանի ժամանակով 12:30-ից 13:30::
Առաջին նիստ, 13:30-ից 15:30
- Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 6-րդ նստաշրջանի բացումը:
- Հաշվիչ հանձնաժողովի ընտրություն:
- 6-րդ նստաշրջանի օրակարգի հաստատում:
- Լրացուցիչ ընտրությունների միջոցով Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) թափուր պատգամավորական տեղերում նոր պատգամավորների մանդատների եւ լիազորությունների հաստատում:
- Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի զեկույցը օրակարգի եւ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ոլորտում առկա իրավական-քաղաքական իրավիճակի մասին:
- Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մշտական հանձնաժողովների նախագահների եւ պատգամավորների ելույթները եւ առաջարկները:
- Ելույթներ, հարցեր, առաջարկներ:
- 5-րդ նստաշրջանից հետո Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության կողմից ընդունված որոշումների հաստատում:
Ընդմիջում՝ 15:30-16:00:
Երկրորդ նիստ, 16:00-ից 18:00
- Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռադիկ Խամոյանի ելույթը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի ներքին եւ արտաքին ազգային – պետական քաղաքականության վերաբերյալ:
- Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի հաշվետվությունը 2017 թ. կատարած աշխատանքների վերաբերյալ եւ ապագա ծրագրերի հաստատումը: Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ռազմավարությունը Արեւմտյան Հայաստանի եւ Մերձավոր Արեւելքի հայության իրավունքների պաշտպանության վերաբերյալ:
- Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության անդամների ելույթները:
- 2017 թ. սեպտեմբերի 17-ից մինչեւ 20-ը, ՀՀ սփյուռքի նախարարության կողմից Երևանում կազմակերպվող Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին վերաբերյալ:
- Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մշտական հանձնաժողովների նախագահների եւ պատգամավորների ելույթները եւ առաջարկները:
- Ելույթներ, հարցեր, առաջարկներ:
- Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի ուղերձների ընդունում.
ա) մերձավորարեւելյան նոր իրողությունների համատեքստում,
բ) ուղերձ ՅՈՒՆԵՍԿՈ-ին:
- Այլ հարցեր:
- Նիստի փակումը:
17.09.2017 թ.
Երրորդ նիստ, ժամը 10:00-ից 14:00
- Աշխատանքներ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մշտական հանձնաժողովներում:
Արմեն Տեր–Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
09.08.2017 թ.