ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԷՆՔ «Արեւմտեան Հայաստանի պետական կառուցուածքի, Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի պատգամաւորների կարգավիճակի եւ Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին»

ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՆՔ

 «Արեւմտյան Հայաստանի  պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին»

Ընդունված է՝

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)

21 հունվարի 2014 թ. որոշմամբ

 Լրացումներն ու փոփոխություններն արված են

07 մարտի 2014 թ. որոշմամբ

 Հաստատված է՝

Արեւմտյան Հայաստանի Նախագահ Արմենակ Աբրահամյանի

14 մարտի 2014 թ. որոշմամբ

 

 ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ Օ Ր Ե Ն Ք

 «Արեւմտյան Հայաստանի  պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին»

 

ԱՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ (ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ) ՄԱՍԻՆ

  • Արեւմտյան Հայաստանի Հայերի Առաջին Համագումարը տեղի է ունեցել Երեւանում` 1917 թվականի մայիսի 2-ից մինչեւ 11-ը: Մասնակցել են 80 պատվիրակներ, որոնցից 15-ը Արեւմտյան Հայաստանի բռնազավթված տարածքներից էին, 27-ը` Կովկասի հայ փախստականների ներկայացուցիչներն էին, իսկ մնացածը` հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների, մամուլի ներկայացուցիչներ եւ հասարակական գործիչներ էին` մարդիկ, ովքեր պայքարել են Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների եւ ինքնահաստատման համար:

Համագումարի բացումը կատարել է Զորավար Անդրանիկը:

Համագումարը քննարկել է Արեւմտյան Հայաստանի հայերի ֆ‎իզիկական գոյության պահպանման, տնտեսության վերականգնման, Արեւմտյան Հայաստանի վերաշինման հարցերը: Ընդունել է, որ Հայկական Հարցի արծարծումը պետք է վստահվի Եվրոպայում հայկական պատվիրակությանը, որի կազմի մեջ էին մտնում նաեւ Արեւմտյան Հայաստանի հայերը: Համագումարը քննարկել է Հայաստանում ստեղծված իրավիճակը, որոշել է նպաստել հայ ժողովրդի ուժերի համախմբմանը` գաղթականներին օգնելու հարցում, կոչ է արել Հայկական Հարցի լուծման գործում միասնության, դատապարտել է թուրքական իշխանությունների կողմից կազմակերպած հայերի ցեղասպանությունը:

Համագումարը ձեւավորել է Արեւմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհուրդ` կազմված 15 անդամներից, որոնց շարքում հանդիպում ենք հանրաճանաչ, գրողներ` Զաբել Եսայանին, Լեւոն Շանթին, ֆիդայիններ` Անդրանիկին, Սմբատին, Սեպուհին…

Արեւմտյան Հայաստանի Հայերի Երկրորդ Համագումարը տեղի ունեցավ Երեւանում` 1919 թվականի փետրվարի 6-ից մինչեւ 13-ը, որտեղ Համագումարի ներկայացուցիչները հարց բարձրացրին Միացյալ եւ անկախ Հայաստան հայտարարելու մասին

1919 թվականի փետրվարի 24-ից մինչեւ ապրիլի 22-ը ընկած ժամանակահատվածում Փարիզում կազմակերպվում է համահայկական համաժողով, որը ներառում է ներկայացուցիչներ ոչ միայն Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանից, այլեւ ամբողջ աշխարհից:

Համաժողովը ընտրեց մի նոր Ազգային պատվիրակություն` բաղկացած 6 անդամներից, որի ղեկավարն էր Պողոս Նուբարը:

Համաժողովի որոշման համաձայն` Հայաստանի պատվիրակությունը եւ Ազգային պատվիրակությունը պետք է ձեւավորեին Միացյալ Հայաստանի պատվիրակություն, որը պետք է զբաղվեր համահայկական բոլոր խնդիրներով:

  • 2004 թվականի դեկտեմբերի 17-ին, Արցախի Շուշի քաղաքում, հիմնադրվեց Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը: Հիմնադիր – գաղափարախոսներից են` Լեոնիդ ԱԶԳԱԼԴՅԱՆԸ, Ժոզեֆ Ներսիսյանը (ովքեր զոհվել են Արցախի ազատագրության համար): Հիմնադիր ժողովին մասնակցում էին՝ Արմենակ Աբրահամյանը, Հովսեփ Հովսեփյանը, Աշոտ Բաբայանը, Վաչագան Իշխանյանը, Հրաչյա Փիլիպոսյանը, Վիտալի Բալասանյանը, Կոմիտաս Դանիելյանը, Մելանյա Բալայանը, Սամվել Կարապետյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Գագիկ Սարգսյանը…

 

  • Հետխորհրդային ժամանակաշրջանում Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի 1-ին համագումարը տեղի է ունեցել Ատեփանակերտում, Արցախ, 2008 թվականի ապրիլի 10-ին,

2-րդ համագումարը` Սեւրում, Ֆրանսիա, 2009 թվականի նոյեմբերի 21ից մինչեւ 22-ը,

3-րդ համագումարը` Մարսելում, Ֆրանսիա, 2010 թվականի նոյեմբերի 27ից մինչեւ 28-ը,

4-րդ համագումարը` Փարիզում, Ֆրանսիա, 2011 թվականի նոյեմբերի 25ից մինչեւ 27-ը:

5-րդ համագումարը` Փարիզում, Ֆրանսիա, 2012 թվականի նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերը 1-ը:

  • 2011 թվականի փետրվարի 4-ին` ձեւավորվեց Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը:
  • 2011 թվականի մարտի 29-ին ընդունվեց «Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի մշտական, զինված, դրական չեզոքության մասին» որոշումը:
  • 2013 թվականի նոյեմբերի 22-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը՝ ամբողջ աշխարհում բնակվող հայ ժողովրդի պատմության մեջ առաջին անգամ իրականացվեց Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների ընտրություններ:

2014 թվականի հունվարի 17-ից մինչեւ հունվարի 20-ը` Փարիզում, Ֆրանսիա, տեղի ունեցավ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի՝ Խորհրդարանի (այսուհետ՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողով) առաջին գումարման առաջին նստաշրջանը, որը հաստատեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը` 2013 թվականի նոյեմբերի 22-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը՝ կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, եւ Արեւմտյան Հայաստանի 64 ընտրված պատգամավորների լիազորությունները:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովն իր առաջին նիստի ընթացքում ձեւավորեց իր ղեկավար մարմինները եւ մշտական հանձնաժողովները: Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ ընտրվեց Արմեն Տեր-Սահակյանը (Ռուսաստան): Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կողմից հաստատվեցին մշտական հանձնաժողովների նախագահները եւ անդամները: Հաստատվեց Արեւմտյան Հայաստանի  պետական կառուցվածքի վերաբերյալ օրինագիծը, ըստ որի Արեւմտյան Հայաստանը նախագահա-խորհրդարանական հանրապետություն է, ինչպես նաեւ օրինագիծ, որը հնարավորություն է տալիս Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովին` երկրում ուղղակի նախագահական ընտրություններ կազմակերպելու անհնարինության դեպքում` ինքնուրույն ընտրել պետության գլուխ՝ Արեւմտյան Հայաստանի նախագահ:

Պատգամավորները առաջադրեցին թեկնածություններ նախագահական ընտրության համար: Քննարկումներից եւ համապատասխան քվեարկությունից հետո պետության գլուխ՝ Արեւմտյան Հայաստանի նախագահ՝ ընտրվեց Արմենակ Աբրահամյանը (Ֆրանսիա): Նախագահի երդման արարողությունից հետո Արեւմտյան Հայաստանի նախագահը Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովին ներկայացրեց Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանին (Հայաստան), որին հանձնարարվեց ձեւավորել Կառավարության կազմ եւ երկամսյա ժամկետում Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի հաստատմանը ներկայացնել կառավարության ծրագիրը:

 

ԲՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Արեւմտյան Հայաստանի սույն Оրենքը «Արեւմտյան Հայաստանի  կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» հենվում է`

ա/

  • 1860 թվականի Հայ ազգային սահմանադրության – հաստատված օսմանյան կառավարության կողմից,
  • 1878 թվականի մարտի Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի,
  • 1878 թվականի հուլիսի Բեռլինի պայմանագրի 61 րդ հոդվածի բարենորոգումների պահանջի, հետեւյալ նահանգներում՝ Էրզրում, Վան, Բիթլիս, Խարբերդ,Դիարբերքիր եւ Սեբաստիա, որի մակերեսը կազմում է 242.000 քառ. կմ,
  • 1895 թվականի հուշագրում դեսպանների կողմից նշված հայ ժողովրդին վերաբերվող ռեֆորմների պահանջի՝ 6 նահանգներում եւ Կիլիկիայում՝ ճանաչված, որպես Թուրքա -Հայաստան:
  • 1914 թվականի փետրվարի 8-ի Ռեֆորմի, համաձայնեցված մի կողմից Թուրքիայի, մյուս կողմից՝ Գերմանիայի, Ռուսաստանի, որ ներկայացնում էր Անտանտը եւ հայերի միջեւ, մյուս կողմից՝ 1913 թվականի Լոնդոնի դեսպանների համաժողովի որոշման համաձայն, որ 6 հայկական նահանգները եւ Տրապիզոն նահանգը, կազմում է 282.000 քառ.կմ (96.000 մղոն) ճանաչված են որպես Թուրքա-Հայաստան:
  • 1915 թվականի մայիսի 24-ի Ատանտի Եռյակի (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան) հայերի կոտորածների դատապարտման, որ նշեց թե՝ թուրքական կառավարությունը պատասխանատու է համարվում կոտորածների համար, այսինքն՝ «նոր հանցագործությունների մարդկության եւ քաղաքակրթության դեմ», «կատարված Թուրքայի կողմից հայերի դեմ»:
  • 1917 թվականի դեկտեմբերի 29-ին (11 հունվարի 1918-ին նոր տոմարով) Խորհրդային Ռուսաստանի Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի «Թուրքա-Հայաստանի մասին» (Արեւմտյան Հայաստանի մասին) դեկրետի համաձայն, որով ռուսական կառավարությունը պաշտպանում էր օկուպացված Թուրքա-Հայաստանում հայերի ինքնորոշման իրավունքի իրականացումը՝ ընդհուպ մինչեւ անկախություն:
  • 1918 թվականի հոկտեմբերի 30-ին ընդունված 14-րդ հոդվածի պայմանների համաձայն՝ Մուդրոսի զինադադարի պայմանների Թուրքիայի եւ դաշնակից երկրների միջեւ, որտեղ նշված է 6 նահանգները այսկերպ. «6 Հայկական նահանգներ», 16-րդ հոդվածում նշվում է Կիլիկիան:
  • 1920 թվականի հունվարի 19-ին, հայութեան պահանջներին ի պատասխան, Խաղաղության Վեհաժողովի Գերագույն Խորհուրդը կայացրեց հետեւյալ որոշումը. ա) Հայկական պետութեան կառավարությունը <<դե ֆակտո>> ճանաչվում է որպես կառավարություն: բ) Սույն ճանաչումը նախապես չի որոշում տվյալ պետութեան հնարավոր սահմանների հարցը:
  • 1920 թվականի մայիսի 11-ին դե յուրե Սեւրի պայմանագիրը հանձնվում է Թուրքիային:
  • 1920 թվականի մայիսի 20-ին «Խաղաղության պայմաններ» նախաբանի համաձայն, որը հետագայում դարձավ Սեւրի դաշնագրի նախաբանը, որտեղ Հայաստանը նշված է դաշնակից ուժերի միջեւ: Հայկական Պետությունը նույնպես «դէ յուրէ» ճանաչվել է 1920 թվականի մայիսի 20-ին, թուրքական պատվիրակությունը կանչվել է խորհրդաժողովի կողմից, որպեսզի ընդունի «Խաղաղության պայմանները», որտեղ դաշնակից երկրների մեջ ընդգրկված էին նաեւ Հայկական Պետության ներկայացուցիչները:
  • 1920 թվականի օգոստոսի 10-ի կնքված Սեւրի դաշնագրի, որի 88-93 հոդվածները վերաբերում են Հայաստանին: Ըստ Սեւրի Դաշնագրի 88-րդ հոդվածի Թուրքիան հայտարարում է, որ՝ ինչպես մինչ այդ դա արել էին դաշնակից ուժերը, ինքը եւս ճանաչում է Հայաստանը, որպես ազատ եւ անկախ պետություն:
  • 1920 թվականի նոյեմբերի 22-ի ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի համաձայն, որի ամբողջական անունն է՝ «Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ»:
  • 1920 թվականի օգոստոսի 4-ի Կիլիկյան Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման համաձայն:
  • 1921 թվականի մարտի Լոնդոնի վերհաժողովի որոշման համաձայն, որտեղ Գերագույն Խորհուրդը ճանաչեց հայ ժողովրդին, որպես Արեւմտյան Հայաստանի բնիկ ժողովուրդ, ով իրավունք ունի կառուցել իր անկախ ազգային օջախը:
  • 2004 թվականի դեկտեմբերի 17-ի, Արեւմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի պաշտոնական հայտարարության հիման վրա,
  • 1960 թվականի դեկտեմբերի 14-ի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ընդունած «Գաղութացված երկրներին երկրներին անհապաղ անկախություն շնորհելու» կոնվենցիայի բանաձեւի համաձայն, 1514 (XV),
  • 2007 թվականի հունվարի 20-ի Արեւմտյան Հայաստան պետության Մայր օրենքի՝ «Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների մասին» հռչակագի համաձայն,
  • 2007 թվականի սեպտեմբերի 13-ի ՄԱԿ-ի «Բնիկ ժողովրդների իրավունքների մասին» հռչակագրի համաձայն,
  • 2011 թվականի փետրվարի 4-ի Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության ստեղծման որոշման համաձայն,
  • 2011 թվականի մարտի 20-ի Արեւմտյան Հայաստանի պետական համակարգի մասին որոշման համաձայն,
  • 2011 թվականի մարտի 29-ին ընդունված «Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի մշտական, զինված, դրական չեզոքության մասին» որոշման համաձայն:
  • 2011 թվականի նոյեմբեր 26-ի Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի 4-րդ Համագումարի որոշման համաձայն՝ աշխատանքներ սկսելու Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան) ձեւավորելու համար:
  • 2013 թվականի մայիսի 24-ին Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի հռչակագրի համաձայն՝ «Ձեւավորելու Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան):
  • 2013 թվականի դեկտեմբերի 16-ի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման համաձայն՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2013 թվականի նոյեմբերին անցկացված ընտրությունների մասին:
  • 2014 թվականի փետրվարի 16-ի Արեւմտյան Հայաստանի նախագահական հրամանագրի թիվ 11-րդ որոշման համաձայն՝ «Արեւմտյան Հայաստանի մայրաքաղաքի վերաբերյալ»
  • 2014 թվականի մարտի 1-ի Արեւմտյան Հայաստանի նախագահական հրամանագրի համաձայն՝ «Որոշում՝ հիշեցում Արեւմտյան Հայաստանի վերաբերյալ, որը հանդիսանում է 1920 թվականի Հայկական պետության շարունակությունը»:

բ/

2) Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) իրավասությունը տարածվում է ինչպես Արեւմտյան Հայաստան պետության քաղաքացիների, այնպես էլ Արեւմտյան Հայաստանի բռնագրավված երկրամասի՝ Արեւմտյան Հայաստանի փաստական (de facto) եւ իրավական (de jure) վերոհիշյալ տարածքների վրա՝

  1. Վան,
  2. Բիթլիս,
  3. Էրզրում (Կարին),
  4. Տրապիզոն (Համշեն),
  5. Սիվաս (Սեբաստիա),
  6. Դիարբեքիր (Տիգրանակերտ),
  7. Խարփութ (Խարբերդ),
  8. Կիլիկիա (այդ թվում՝ Կեսարիա, Մարաշ, Ադանա, Զեյթուն, Այնթափ, Անտիոք),
  9. Կարս (եւ Սուրմալու),
  10. Ջավախք,
  11. Նախիջեւան:

գ/

3) Արեւմտյան Հայաստանի  պետական համակարգը կազմված է չորս հիմնական մարմիններից եւ համակարգերից`

1) Ղեկավար մարմին` Արեւմտյան Հայաստանի նախագահական համակարգ,

2) Օրենսդիր մարմին` Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան),

3) Գործադիր մարմին` Արեւմտյան Հայաստանի Կառավարություն,

4) Դատաիրավական մարմին` Արեւմտյան Հայաստանի Սահմանադրական դատարան եւ Դատաիրավական համակարգ:

դ/

4) Սույն Оրենքով առաջնորդվում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը):

ԳԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ (Խորհրդարանի)

ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը խնդիր ունի՝

  • Մշակել, պատրաստել ու ընդունել Արեւմտյան Հայաստանի Օրենքներ:
  • Մշակել, պատրաստել ու ընդունել իրավական օրենսդրական փաթեթներ, որոնք կդառնան Արեւմտյան Հայաստանի Օրենսգրքի հիմքը:
  • Մշակել, պատրաստել ու ընդունել Արեւմտյան Հայաստանի Սահմանադրության նախագիծ:

Սահմանադրության նախագիծը մշակելիս՝

Խնդիր ունի ուսումնասիրելու եւ հաշվի առնելու`

  • հայության կողմից նախկինում ստեղծված օրենսգրքերը:
  • հայության կողմից պատմության մեջ նախաձեռնված իրավական, սահմանադրական փաստաթղթերը,
  • օսմանյան կայսրության իրավունքների շրջանակներում հայությանը վերաբերող իրավական փաթեթները,
  • այլ երկրների կողմից հայությանը եւ Արեւմտյան Հայաստանի հայությանը վերաբերող իրավական որոշումներն ու փաթեթները,
  • ներկայում Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի եւ Արեւմտյան Հայաստանի Կառավարության կողմից ընդունված հռչակագրերը, իրավական փաթեթներն ու որոշումները:

Խնդիր ունի պատրաստելու հայոց իրավունքները միջազգային դատական ատյաններ ներկայացնելու ամենատարբեր փաթեթներ:

Խնդիր ունի ներկայացնելու Արեւմտյան Հայաստան պետության եւ Արեւմտյան Հայաստանի հայերի ազգային անվտանգության եւ պաշտպանության հայեցակարգը, որը կդառնա համապարփակ ծրագրի հիմքը:

Խնդիր ունի մշակելու ու ներկայացնելու Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի), Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի, Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության, Արեւմտյան Հայաստանի հայերի, Արեւմտյան Հայաստան պետության մեջ ապրող հայերի եւ մյուս ժողովուրդների արտաքին քաղաքականության ձեւավորման եւ խորհրդարանական կապերի իրավական, քաղաքական, ռազմավարական բովանդակային հայեցակարգը, որը կդառնա նաեւ Արեւմտյան Հայաստան պետության արտաքին քաղաքականության եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) իրավական, քաղաքական, ռազմավարական համապարփակ ծրագրի հիմքը:

Խնդիր ունի հաշվի է առնելու, որ առաջնային նպատակներից են՝

  • 1878 թ. Սան Ստեֆանոյի դաշնագրից սկսած հայկական տարածքներում, այսինքն՝ Արեւմտյան Հայաստանում եւ Կիլիկյան Հայաստանում բարենորոգումներ իրականացնելու հանձնառություն վերցնելու, իսկ իրականում հայերի բռնագաղթ եւ ցեղասպանություն իրականացնելու թուրքական իրարհաջորդ կառավարությունների ցեղասպան քաղաքականության դատապարտումը,
  • Սեւրի դաշնագրի Հայաստանին վերաբերող դրույթների իրականացումը,
  • ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի իրագործումը՝ Արեւմտյան Հայաստանում,
  • Կիլիկյան Հայաստանի Անկախության հռչակագրի իրականացումը,
  • Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկյան Հայաստանի ծովային սահմանազատման՝ ծովային սահմանների խնդիրը,
  • Հայերի ցեղասպանության (1894-1923 թթ.) դատապարտման խնդիրը,
  • Հայերի ցեղասպանությունը, որը սկիզբ է առել դեռեւս 1894-96 թթ. Արեւմտյան Հայաստանում, շարունակվել 1904 թ. Սասունում, 1909 թ. Ադանայում, 1915-23 թթ. Արեւմտյան Հայաստանում, Կիլիկյան Հայաստանում, Օսմանյան կայսրության մեջ եւ Արեւելյան Հայաստանում, 1937-38 թթ. Դերսիմում, 1905 թ. Անդրկովկասում, 1918 թ. Բաքվում, 1920 թ. Շուշիում, 1988-90 թթ. Ադրբեջանում՝ Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում, իրականում՝ շարունակվում է մինչեւ այսօր եւ դա թուրքական ու ադրբեջանական իրարհաջորդ կառավարությունների հայատյաց, այլատյաց քաղաքականության անմիջական հետեւանքն, որը որպես մարդկության դեմ հանցագործություն՝ ռասիզմ, պետք է դատապարտվի:

Այլ կերպ հնարավոր չէ ապահովել հայության եւ Հայաստանի լիարժեք անվտանգության խնդիրը ողջ աշխարհում:

  • 1970 ական թթ. սկսած հալածանքների թիրախ դարձան Միջին Արեւելքում ապրող հայերը, մասնավորապես 1979 թ. սեպտեմբերին բռնության ու հալածանքի մի նոր փորձ իրականացվեց Լիբանանի հայության նկատմամբ, ԱՄՆ-ի Իրաք ներխուժումից հետո կազմալուծվեց Իրաքի հայկական գաղթավայրը, այսօր վտանգված է Սիրայի հայությունը: Նաեւ Միջին Արեւելքի հայության անվտանգության խնդիրներն են ստիպում մտածել հայության դեմ ուղղված ռասիզմի ու այլատյացության դատապարտման խնդրի հույժ կարեւորության մասին:

Արեւմտյան Հայաստանի հայությունը բնիկ է եւ ցեղասպանության զոհ դարձավ աշխարհաքաղաքական բարդ պայմաններում, որը պատմության մեջ հայտնի է բոլորին:

Ցեղասպանությունից վերապրած հայությունը տարածված է ամբողջ աշխարհով, զրկված իր բնօրրան երկրի քաղաքացիությունից, ինչպես նաեւ հավաքականություն կազմելու հնարավորությունից:

Խնդիր ունի՝

վերականգնել եւ պահպանել բնիկ հայերի իրավունքները Արեւմտյան Հայաստանի նկատմամբ, որտեղ հայերի մեկ մասը դեռ շարունակում է ապրել վտարանդու կարգավիճակով,

վերականգնել բնիկ հայերի իրավունքները եւ Հայերի ցեղասպանության իրավանաբանական եւ դատավարական խնդիրը բարձրացնել ազգային եւ միջազգային ատյաններում:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը պատմական եւ իրավական անհրաժեշտություն է եւ նպատակ ունի վերականգնել եւ պահպանել բնիկ հայերի բոլոր իրավունքները, այդ թվում արծարծելու՝

Հայերի ցեղասպանության հետեւանքով հասցված վնասի հատուցման խնդիրը,

Հայկական տարածքների օկուպացիայի համար փոխհատուցման խնդիրը,

Հայկական պատմամշակութային հուշարձանների պաշտպանության խնդիրը,

Հայկական պատմամշակութային եւ քաղաքակրթական արժեքների պաշտպանության խնդիրը,

Հայկական տարածքների բնական ռեսուրսների պաշտպանության խնդիրը,

Գենետիկ պաշարների, մտավոր սեփականության, ավանդական գիտելիքների եւ բանահյուսության, մշակութային դրսեւորումների պաշտպանության խնդիրը:

Հայերի հայրենիք վերադարձի խնդիրը:

Կազմակերպել աշխատանքներ հայ անհատների եւ այն հայկական կառույցների ու կազմակերպությունների հետ, որոնք ընդունում են Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի հռչակագիրը եւ, որոնք ապրում եւ գործում են Հայաստանի Հանրապետությունում եւ աշխարհի բոլոր այն վայրերում, որտեղ ապրում են Արեւմտյան Հայաստանի հայերը:

Հայրենակցական, համայնքային եւ հայրենասիրական հասարակական միությունների հետ հիմնական խնդիրները.

  • մշակել Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի, Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության քաղաքականությունը Հայոց աշխարհի՝ Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկյան Հայաստանի, բնօրրան բնակավայրերի ու հայրենակիցների վերաբերյալ,
  • ՀՀ-ի, Արցախի եւ արտերկրի Հայրենակցական, համայնքային եւ հայրենասիրական հասարակական միությունների նկատմամբ,
  • մշակել իրավական փաթեթներ լավագույն ձեւով պաշտպանելու համար հայրենակիցների իրավունքները բնօրրանի նկատմամբ:

Այդ աշխատանքները իրականացնելու նպատակով մշակվելու եւ մեկտեղվելու են տվյալներ`

-բնակավայրի պատմության, աշխարհագրության եւ ազգագրության վերաբերյալ,

-անցյալի եւ ներկայի մարդկային ներուժի,

-մշակույթի,

-պատմամշակութային հուշարձանների,

-գենետիկ ռեսուրսների,

-հայ ազգային ինքնության եւ ինքնագիտակցության,

-կրթական եւ գիտական ներուժի:

Ֆինանսական եւ տնտեսական հարցեր:

-ուսումնասիրել եւ պատրաստել Արեւմտյան Հայաստանի տնտեսության զարգացման աշխարհում գոյություն ունեցող սոցիալական ամենաընդունելի մոդելը, կամ մշակել տնտեսության զարգացման սոցիալական սեփական այն մոդելը, որը կապահովի՝ եւ՛ Արեւմտյան Հայաստանի քաղաքացու ազատ ստեղծագործելու իրավունքը, եւ՛ Արեւմտյան Հայաստանի տնտեսական անկախությունը, Արեւմտյան Հայաստան պետության տնտեսական ամրությունը:

-մշակելու տնտեսության բոլոր ճյուղերի՝ գյուղատնտեսության, արտադրության եւ ֆինանսների հավասարաչափ զարգացումը պետության կրթության եւ գիտության համակարգերի հետ սերտ համագործակցությամբ:

-մշակելու Արեւմտյան Հայաստանի Հիմնադրամի հայեցակարգը,

-հիմնել Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկյան Հայաստանի Կենտրոնական բանկերը,

-խորը ուսումնասիրել եւ հետազոտել Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկյան Հայաստանի տնտեսական աշխարհագրությունն ու դրանից բխած ներուժը:

Կրթության եւ գիտության հարցեր

Իրականացնել Հայոց լեզվի ուղղագրության միասնականացման հարցը:

Կրթության բնագավառում ազգային դպրոցի ձեւավորումը, որի գլխավոր նպատակը մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող եւ համակողմանիորեն զարգացած, պետականության, հայրենասիրության եւ ազգային ավանդների մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձեւավորումն է:

Նպաստել Արեւմտյան Հայաստանի հայերենի բարբառների ուսումնասիրման աշխատանքներին:

Արեւմտյան Հայաստանի, Հայաստանի Հանրապետության, Արցախի, Ջավախքի Արտերկրի Հայկական կրթական եւ մշակութային կենտրոններում իրականացնել միատար կրթական եւ մշակութային քաղաքականություն, հանուն հայ ազգային արժեքների պահպանման եւ զարգացման:

Կազմակերպել ազգային կայուն, գիտական եւ կրթական համակարգ, հետեւյալ բաժիններով:

Նախակրթական եւ միջնակարգ կրթություն իրականացնող ուսումնա-դաստիարակչական հաստատություն:

Հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություն

Վարժարան՝ ավանդական եւ այլընտրանքային մանկավարժական մեթոդների զուգորդմամբ հանրակրթական ծրագրեր:

Կրթահամալիր՝ տարբեր կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միավորում:

Համալսարան՝ բարձրագույն ուսումնական հաստատություն, որի գործունեությունը նպատակաուղղված է բնագիտական, հասարակագիտական, գիտության եւ տեխնիկայի, մշակույթի տարբեր ուղղությունների բարձրագույն, հետբուհական եւ լրացուցիչ կրթության, հիմնարար գիտական հետազոտությունների եւ ուսումնառության կազմակերպմանը:

Բարձրագույն ուսումնական հաստատություն, որն իրականացնում է գիտության, տնտեսության եւ մշակույթի մի շարք ուղղություններ:

Ակադեմիա բարձրագույն ուսումնական հաստատություն, որի գործունեությունը նպատակաուղղված է որոշակի ոլորտներում՝ գիտության, տեխնիկայի, տնտեսության, կրթության, մշակույթի համապետական զարգացմանը:

Որպես կրթության, գիտության եւ հասարակական դաստիարակության եւ ազգային գաղափարախոսության կարեւորագույն գործոն, հասարակական ասպարեզում հատուկ ուշադրություն եւ ուղղություն սահմանել զանգվածային լրատվական ոլորտների վրա՝ հրատարակչական գործ, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն, համացանց:

Մշակույթի հարցեր

Մշակել ու ներկայացնել Արեւմտյան Հայաստանում գտնվող հայկական մշակութային նյութական արժեքների, մշակութային ոչ նյութական արժեքների, բնական մշակութային ժառանգության հայեցակարգը, ներառելով հայեցակարգի մեջ, որպես հիմք սույն փաստերը.

Մինչեւ Հայերի ցեղասպանության սկզբնավորումը Արեւմտյան Հայաստանում կար գործող հայկական 2,260 եկեղեցի եւ վանք, որից 2,150 ավերվել է:

1974թ. ՅՈՒՆԵՍԿՈ-ն փաստեց, որ Հայերի ցեղասպանությունից հետո Արեւմտյան Հայաստանի 913 հայկական հուշարձաններից 464-ը ամբողջությամբ ավերված էին, 254 հավասարեցված էին գետնին, իսկ 197-ը անհապաղ վերանորոգման կարիք ունեին:

–          Հայկական պատմամշակութային հուշարձանների պաշտպանության խնդիրը`

–          Հայկական պատմամշակութային եւ քաղաքակրթական արժեքների պաշտպանության խնդիրը

–          Արեւմտյան Հայաստանի տարածքների խնդիրը՝ որպես քաղաքակրթության մշակութային բնօրրան՝ արգելոց հայտարարելու մասին:

–          Կիլիկիան, որպես միջնադարյան քաղաքակրթության բնօրրան:

–          Հայկական պատմամշակութային հուշարձանների վերակառուցման եւ վերականգնման խնդիրը, խստագույնս պահպանելով ճարտարապետական ուրույն ոճը:

 

Արեւմտյան Հայաստանում գտնվող հայկական բնական մշակութային ժառանգություն.

  • ազգային եւ միջազգային մակարդակներում ներկայացնել, պաշտպանել Արեւմտյան Հայաստանի բնական, նյութական շարժական մշակութային ժառանգությունը.
  • Բուսական, կենդանական եւ երկրաբանական հազվագյուտ նմուշներ եւ հավաքածուներ:
  • Մշակութային ժառանգությունը ներկայացնող պատմական արժեքներ, ներառյալ գիտության եւ տեխնիկայի, ռազմական արվեստի ժառանգությունը:
  • Կանոնավոր եւ պատահական հնագիտական պեղումներից ստացված գտածոները:
  • Գրքերը, ձեռագրերը, արվեստի գործերը, գեղանկարչության եւ կիրառական արվեստի գործերը, զարդերը, զգեստները, ձեռագործ իրերը, գործվածքները, ձայնագրությունները:

Կատարողական արվեստի արժեքները՝ ինչպիսիք են երաժշտական գործիքները, ավանդական արհեստների գործիքները, ազգային տարազը, ազգագրական ուսումնասիրությունները եւ այլ միջոցները:

Մշակել վերոնշյալ ողջ ժառանգության ոչ միայն ուսումնասիրության, պաշտպանության ու ներկայացման քաղաքականության հայեցակարգ, այլեւ այդ ամբողջի զարգացման հայեցակարգը:

 

Արեւմտյան Հայաստանում գտնվող հայկական մշակութային ոչ նյութական արժեքների խնդիրները.

  • Ելնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդկության բանավոր եւ ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցների» Հռչակագրի դրույթներից,
  • Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Մշակույթի հանձնաժողովը պետք է հիմնավորի եւ ներկայացնի Արեւմտյան Հայաստանում ստեղծված հայկական մշակութային ոչ նյութական արժեքների խնդիրները:
  • Ազգային եւ միջազգային մակարդակներում ներկայացնել, պաշտպանել հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը.

Արեւմտյան Հայաստանում գտնվող հայկական պատմական առասպելական արժեքների խնդիրները, օրինակ՝ Բիբլիական Արարատ սարը,

Կատարողական արվեստները՝ թատրոնը, երգը, երաժշտությունը, պարը, ավանդազրույցները, էպոսը,

Ազգային ուտեստները,

  • Բնությանը եւ տիեզերքին վերաբերող գիտելիքները եւ սովորույթները,
  • Սոցիալական սովորույթները՝ ծեսերը, տոնակատարությունները, ավանդույթները:
  • Ավանդական արհեստները՝ գորգագործությունը, քարտաշությունը, ատաղծագործությունը, մեղվաբուծությունը եւ այլն:

–           ժամանակակից արվեստի եւ մշակույթի բոլոր ճյուղերի ձեւավորում, հաստատում, որոնք կհամապատասխանեն եւ կգերազանցեն միջազգային ժամանակակից արվեստի ու մշակույթի գանձերի լավագույն նվաճումներին, պահպանելով ազգային ավանդական նորմերը:

–          Աջակցել ժամանակակից եւ պատմական արվեստի եւ մշակույթի զարգացմանը եւ տարածմանը միջազգային արվեստի եւ մշակույթի ասպարեզում:

–      Հայ ժամանակակից արվեստը եւ մշակույթը հասցնել կատարելիության միջազգային ասպարեզում:

Երիտասարդության եւ սպորտի հարցեր

Մշակել ու պատրաստել իրավական օրենսդրական փաթեթներ, որոնք կդառնան երիտասարդների գործունեության, ավանդական հիմքերի, երկրի, պետության եւ հասարակության գործերի, մեր երկիրը, մեր հայրենիքը հզորացնելուն կառուցողական մասնակցություն ունենալու հիմնական դրույթները.

  • Աջակցել ու կազմակերպել՝
  • Համահայկական մարզախաղերը Արեմտյան Հայաստանում:
  • Միջնահանգային մրցաշարերը Արեւմտյան Հայաստանում:
  • Պահպանել եւ զարգացնել հայկական սպորտային պատմական եւ ավանդական մարզաձեւերը:
  • Զարգացնել երկրում տարածված մարզաձեւերը:
  • Սպորտային ակումբները, մարզահամալիրները:
  • Մեծարել,փառաբանել հաղթանակած մարզիկների նվաճումները։
  • Արեւմտյան Հայաստանում երիտասարդական ակումբների ստեղծում:
  • Երիտասարդական փառատոնների կազմակերում:
  • Երիտասարդական բիզնես ենթակառուցվածքների ձեւավորում:
  • Երիտասարդության մեջ հայկական ինքնությանը հավատարմության սերմանում՝ հայոց լեզվի, հայ գրականության, հայ մշակույթի, հայկական ավանդույթների միջոցով:
  • Սպորտային կրթության զարգացումը երկրում:
  • Հուշամրցաշարերի անցկացում:

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովին (Խորհրդարանին) կից ստեղծել Երիտասարդական Խորհրդարան, որտեղ կկազմակերպվեն կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովներ:

Ստեղծել Երիտասարդական Խորհրդարանի մշակութային կառույցներ, օգնել երիտասարդ առաջատար անհատների ձեւավորմանը:

Երիտասարդական Խորհրդարանի միջոցով երիտասարդությանը մասնակից դարձնել օրինաստեղծ աշխատանքներին:

Երիտասարդների հասարակական -քաղաքական գործունեության ոլորտները`

  • արտերկրի հետ կապեր,
  • զանգվածային լրատվական միջոցներ, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն, համացանց պահել եւ զարգացնել ազգային գաղափարախոսության շրջանակում:
  • պետական աջակցություն երիտասարդ ընտանիքներին
  • ֆինանսական, տնտեսական օգնություն եւ աջակցություն երիտասարդ ընտանիքներին:
  • Երիտասարդության հիմնահարցերը, նրանց հուզող խնդիրները հասցնել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորներին, Արեւմտյան Հայաստանի Կառավարության անդամներին:

Ընտանիքի, կանանց եւ առողջապահության հարցերի ոլորտներն են՝

  • Հանրային առողջապահության,
  • Մոր եւ մանկան առողջապահություն,
  • Ծնելիություն,
  • Ծերացում,
  • Մահացություն,
  • Հաշմանդամների առողջապահություն,
  • Առողջապահական միջազգային ստանդարտների հաստատում եւ պահպանում,
  • Աշխատավայրում առողջապահական միջազգային ստանդարտների ապահովում,
  • Բանակում առողջապահական միջազգային ստանդարտների ապահովում,
  • Առողջապահության ոլորտի գիտական հետազոտություն եւ զարգացում,
  • Առողջապահական կրթական համակարգի ստեղծում եւ զարգացում,
  • Բժշկական ավանդույթների, հարաբերությունների եւ կուլտուրայի պահպանում եւ զարգացում, եւ կիրառում,
  • Առողջապահական ապահովագրություն,
  • Առողջապահական կրթական համակարգի ստեղծում եւ զարգացում:

Դ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) կազմը, ձեւավորումը, իրավունքները եւ պարտականությունները

1) Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը) Արեւմտյան Հայաստանի բարձրագույն օրենսդիր եւ ներկայացուցչական մարմինն է:

2) Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի առաջին գումարման կազմը բաղկացած է 64 պատգամավորից:

3) Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի անդամների պաշտոնավարման ժամկետը հինգ (5) տարի է:

4) Ընտրությունները անցկացվում են ուղղակի եւ գաղտնի քվեարկությամբ:

5) Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորներն օգտվում են խորհրդարանական անձեռնմխելիությունից:

6) Պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը հնարավոր է միայն որակավորված մեծամասնության (ձայների 2/3-ից ավելին) Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության անդամների ձայների մեծամասնությամբ՝ պայմանով, որ այդ որոշումը 15 – օրյա ժամկետում կհաստատվի նաեւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորների կողմից՝ պարզ քվեարկությամբ եւ կամ հատուկ հարցման միջոցով, որ՝ նախատեսված է օրենքով:

7) Ընտրություններին մասնակցում են միայն Արեւմտյան Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր պաշտոնապես ընդունում են Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Հայտարարությունը եւ հիմնարար փաստաթղթերը:

8) Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի հիմնական մեխանիզմների ձեւավորումը, այդ թվում՝ կանոնակարգերի նախագիծը, որը պարունակում է` Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նիստի գումարման ժամկետը, պատգամավորների քանակը, հայրենակցական եւ հայրենասիրական հասարակական կազմակերպությունների եւ խորհուրդների մասնակցության կարգը, հաստատվում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կողմից:

9) Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի ընտրություններին մասնակցելու համար պատգամավորներն ու թեկնածուները պարտավոր են ունենալ Արեւմտյան Հայաստանի քաղաքացիություն եւ սահմանված կարգով գրանցվել, ներկայացնելով`

-անձը հաստատող փաստաթղթեր,

-Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովում թեկնածության եւ պատգամավորական գրանցման հայտ,

-նախընտրական ծրագիր,

-ինքնակենսագրություն,
-սահմանված նմուշով` պատգամավորի թեկնածուի հայտ,

-թեկնածուի ինքնաառաջադրման դեպքում` ցուցակ` ոչ պակաս քան 100 (հարյուր) Արեւմտյան Հայաստանի քաղաքացիների ստորագրություններով, ովքեր առաջադրում են նրա թեկնածությունը` որպես Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր:

11) Փոխարինման եղանակով լրացուցիչ ընտրությունների դեպքում Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածուն պարտավոր է ներկայացնել Արեւմտյան Հայաստանի` ոչ պակաս քան 200 (200 հարյուր) քաղաքացիների ստորագրությունների ցուցակ, ովքեր առաջադրում են նրա թեկնածությունը` որպես Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր:

12) Ընտրված պատգամավորների լիազորությունները հաստատվում են`

-Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նիստի պատգամավորների հասարակ մեծամասնության որոշմամբ` համամասնական ընտրությունների դեպքում,

-Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության որակավորված մեծամասնության (ձայների ավելի քան 2/3-ը) որոշմամբ` պարտավորությամբ ոչ պակաս քան 30 օրերի ընթացքում, նախագահության որակավորված մեծամասնության (ձայների ավելի քան 2/3-ը) հաստատմամբ, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորների կողմից առկա քվեարկությամբ կամ գրավոր հարցումով` Փոխարինման եղանակով լրացուցիչ ընտրությունների դեպքում:

13) Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորներ, ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածու չեն կարող առաջադրվել`

-անձինք, ովքեր Արեւմտյան Հայաստանի քաղաքացի չեն,

-անձինք, ովքեր կատարել են քեական հանցագործություն եւ այդ պահին գտնվում են ազատազրկման վայրում,

-անձինք, որոնց վրայից դատվածությունը հանված չէ՝ քրեական հանցագործության համար,

-անձինք, ովքեր դատարանի որոշումով համարվել են անգործունյա,

-անձինք, ովքեր իրենց գործունեությամբ կամ անգործությամբ վնաս են պատճառում՝ Արեւմտյան Հայաստանին եւ Արեւմտյան Հայաստանի պետական կառույցներին:

14) Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորի լիազորությունների դադարեցումը կարող է տեղի ունենալ հետեւյալ դեպքերում.

-պատգամավորի ցանկությամբ եւ անձնական դիմումի համաձայն՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության պարզ մեծամասնության համապատասխան որոշմամբ,

-առողջական խնդիրների պատճառով՝ բժշկական եզրակացության հիման վրա եւ անձնական դիմումի համաձայն, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության պարզ մեծամասնության համապատասխան որոշմամբ,

-պատգամավորի մահվան դեպքում՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության պարզ մեծամասնության համապատասխան որոշմամբ,

-Արեւմտյան Հայաստանի գործադիր մարմիններ (Կառավարություն) կամ Արեւմտյան Հայաստանի դատական մարմիններ աշխատանքի անցնելու դեպքում, ինքնաբերաբար, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության պարզ մեծամասնության համապատասխան որոշմամբ կամ սեփական դիմումի հիման վրա,

-ընտրությունների օրից սկսած` 3 ամիսների ընթացքում Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի աշխատանքներին, առանց հարգելի պատճառի, չմասնակցելու դեպքում, ինքնաբերաբար, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության որակավորված մեծամասնության (ձայների ավելի քան 2/3-ը) որոշմամբ` տվյալ որոշման պարտադիր հաստատմամբ եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորների կողմից՝ (ձայների ավելի քան 2/3-ը) առկա քվեարկության կամ գրավոր հարցման եղանակով,

-այն դեպքում, երբ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորը իր գործունեությամբ կամ անգործությամբ վնաս է հասցնում Արեւմտյան Հայաստանին, Արեւմտյան Հայաստանի պետական կառույցներին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության որակավորված մեծամասնության (ձայների ավելի քան 2/3-ը) որոշմամբ` տվյալ որոշման պարտադիր հաստատմամբ եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորների կողմից՝ (ձայների ավելի քան 2/3-ը) առկա քվեարկության կամ գրավոր հարցման եղանակով: Սույն հոդվածի կետը վերաբերում է նաեւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության բոլոր պաշտոնյաներին,

-այն դեպքում, երբ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորը քրեական հանցանք է գործել` Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության որակավորված մեծամասնության (ձայների ավելի քան 2/3-ը) որոշմամբ` տվյալ որոշման պարտադիր հաստատմամբ եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորների կողմից՝ (ձայների ավելի քան 2/3-ը) առկա քվեարկության կամ գրավոր հարցման եղանակով,

15) Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի թափուր տեղերի համար լրացուցիչ ընտրությունների անցկացման անհրաժեշտության դեպքում, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահությունը, գործող օրենքին համապատասխան, պարտավոր է կազմակերպել Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորների թեկնածուների գրանցումը` ոչ ուշ, քան 2 (երկու) ամսվա ընթացքում:

16) Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի թափուր տեղերի լրացուցիչ ընտրությունները պետք է տեղի ունենան ոչ ուշ քան 1 (մեկ) ամսում` հաշվված Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորի թեկնածուի պաշտոնական գրանցման պահից:

17) Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի լրացուցիչ ընտրությունների արդյունքների մասին որոշումը ընդունվում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության որակավորված մեծամասնության (ձայների ավելի քան 2/3-ը) որոշմամբ` տվյալ որոշման պարտադիր հաստատմամբ եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորների կողմից՝ (ձայների ավելի քան 2/3-ը) առկա քվեարկության կամ գրավոր հարցման եղանակով:

18) Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի լրացուցիչ ընտրությունների արդյունքները հաստատվում եւ հրապարակվում են ոչ ուշ քան 15 օրվա ընթացքում` հաշվված տվյալ որոշման ընդունման օրից:

19) Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորները իրենց լիազորությունների հաստատումից հետո ստանում են սահմանված նմուշի պատգամավորի մանդատներ, որոնք ստորագրում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահը եւ վավերացնում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կնիքով:

20) Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորները հաստատում են պետական բյուջեն` մշակված եւ ներկայացված Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության կողմից, իրավունք ունեն նրանում լրացումներ եւ փոփոխություններ կատարել, ինչպես նաեւ ստուգել դրա ճիշտ իրականացումը:

21) Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահությունը Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի մշտապես գործող, կոլեգիալ մարմին է:

22) Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նիստերի միջեւ ընկած ժամանակահատվածում Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները ստանձնում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահությունը:

23) Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահությունը իրավասու է բոլոր որոշումներն ընդունել ինքնուրույն, իսկ սույն Օրենքով սահմանված դեպքերում՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության որոշումները հաստատվում են Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորների կողմից, առկա քվեարկության կամ գրավոր հարցման եղանակով:

24) Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահությունը ներառում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահին, նրա տեղակալներին, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների նախագահներին եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի քարտուղարներին: Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահի առաջարկությամբ` նախագահության կազմում կարող են ներառվել Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի այլ պատգամավորներ:

25) Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության կազմը հաստատվում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նստաշրջանի կողմից: Իսկ անհրաժեշտության դեպքում, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նստաշրջանների միջեւ ընկած ժամանակահատվածում, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության նոր անդամները կարող են հաստատվել՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության որակավորված մեծամասնության (ձայների ավելի քան 2/3-ը) որոշմամբ` տվյալ որոշման պարտադիր հաստատմամբ` Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի  պատգամավորների կողմից (ձայների ավելի քան 2/3-ը)` առկա քվեարկության կամ գրավոր հարցման եղանակով:

26) Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների կողմից կարող են ստեղծվել աշխատակազմ, փորձագիտական եւ աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ:

27) Խմբերի քանակը, խմբերի կազմը եւ գործունեության ոլորտը հաստատում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահությունը:

28) Խմբերի ղեկավարները նշանակվում եւ հաստատվում են Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության կողմից:

29) Աշխատանքային եւ փորձագիտական խմբերը հաշվետու են Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահությանը եւ հանձնախմբի նիստերի ժամանակ ներկայացնում են իրենց ուսումնասիրություններն ու առաջարկները:

30) Աշխատանքային եւ փորձագիտական խմբերի ուսումնասիրություններն ու առաջարկները Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահի որոշմամբ, կարող են ներկայացվել անմիջապես Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահությանը:

31) Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորները կարող են ունենալ աշխատակազմ, օգնականներ եւ խորհրդականներ, որոնք պարտավոր են ունենալ Արեւմտյան Հայաստանի քաղաքացիություն:

32) Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորների օգնականների եւ խորհրդականների անձնակազմը հաստատվում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության կողմից` պատգամավորի գրավոր դիմումի համաձայն:

33) Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի, նրա նախագահության բոլոր փաստաթղթերն ու որոշումները՝ ստորագրվում են Ազգային Ժողովի նախագահի, իսկ նրա բացակայության դեպքում՝ փոխնախագահի կողմից, եւ վավերացվում են Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կնիքով:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նստաշրջանի եւ  Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության նիստերի օրակարգն ու ժամկետը

34) Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նստաշրջանի օրակարգն ու ժամկետը հաստատվում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության որոշմամբ:

35) Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության նիստերի օրակարգն ու ժամկետը հաստատվում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահի որոշմամբ:

Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքը

36) Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը նախագահա-խորհրդարանական հանրապետություն է:

37) Արեւմտյան Հայաստանի նախագահը՝ պետության գլուխն է` Արեւմտյան Հայաստանի բարձրագույն պաշտոնատար անձը, Սահմանադրության, մարդու իրավունքների ու ազատությունների երաշխավորը: Արեւմտյան Հայաստանի Սահմանադրության եւ օրենքների համաձայն՝ նա միջոցներ է ձեռք առնում Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, անկախության եւ տարածքային ամբողջականության պահպանման, պետական իշխանության մարմինների միջեւ գործառույթների ներդաշնակ համադրման եւ համագործակցության:

38) Արեւմտյան Հայաստանի նախագահը՝ Արեւմտյան Հայաստանի նախագահական խորհրդում քննարկումների ու որոշումների ընդունման միջոցով եւ Արեւմտյան Հայաստանի Սահմանադրության եւ օրենքների համաձայն՝ սահմանում է պետության արտաքին եւ ներքին քաղաքականության հիմնական ուղղությունները:

39) Արեւմտյան Հայաստանի նախագահը` որպես պետության գլուխ, նեկայացնում է Արեւմտյան Հայաստանը երկրի ներսում եւ միջազգային հարաբերություններում:

40) Արեւմտյան Հայաստանի նախագահ կարող է ընտրվել Արեւմտյան Հայաստանի 35-70 տարեկան քաղաքացին` ընտրված Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) կողմից:

41) Արեւմտյան Հայաստանի նախագահն ընտրվում է 5 (հինգ) տարի ժամկետով Արեւմտյան Հայաստանի քաղաքացիների կողմից: Միեւնույն անձը չի կարող զբաղեցնել Արեւմտյան Հայաստանի նախագահի պաշտոնը անընդմեջ երկու ժամկետով:

42) Արեւմտյան Հայաստանի տարածքում, որը ժամանակավորապես բռնազավթված է Թուրքիայի կողմից, ուղղակի ընտրություններ անցկացնելու անհնարինության հետ կապված` այս փուլում ընտրված Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը ինքն է ընտրում պետության գլխին` Արեւմտյան Հայաստանի նախագահին Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորների կազմից:

43) Արեւմտյան Հայաստանի նախագահը, պաշտոնը ստանձնելիս, ժողովրդին երդում է տալիս: Երդմնակալությունն անցկացվում է հանդիսավոր արարողությամբ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորների ներկայությամբ:

44) Արեւմտյան Հայաստանի նախագահը`

-Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի համաձայնությամբ նշանակում ու ազատում է Արեւմտյան Հայաստանի կառավարության վարչապետին,

-Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի համաձայնությամբ որոշում է կայացնում Արեւմտյան Հայաստանի կառավարության հրաժարականի մասին,
-Արեւմտյան Հայաստանի վարչապետի առաջարկությամբ նշանակում ու ազատում է պաշտոնից Արեւմտյան Հայաստանի վարչապետի օգնականներին եւ նախարարներին,
-Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովին է ներկայացնում Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնի թեկնածուներին Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովին առաջադրում է Արեւմտյան Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահին պաշտոնից ազատելու հարցը,

-Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովին է ներկայացնում բոլոր դասերի դատավորների պաշտոնի թեկնածուներին, ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանի գլխավոր դատախազի թեկնածուին,

-Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովում բարձրացնում է Արեւմտյան Հայաստանի գլխավոր դատախազին եւ բոլոր դասերի դատավորներին պաշտոնից ազատելու հարցը,

-ձեւավորում ու ղեկավարում է Նախագահական խորհուրդ, որի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են Արեւմտյան Հայաստանի վարչապետը, խորհրդարանի նախագահը, սահմանադրական դատարանի նախագահը եւ Արեւմտյան Հայաստանի պետական ռազմավարական նշանակության կառույցների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք:

-ձեւավորում ու ղեկավարում է Արեւմտյան Հայաստանի անվտանգության ազգային խորհուրդը, որի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են Արեւմտյան Հայաստանի վարչապետը, խորհրդարանի նախագահը, սահմանադրական դատարանի նախագահը եւ Արեւմտյան Հայաստանի պետական ռազմավարական նշանակության կառույցների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք:

-Նախագահական խորհրդում /ինչպես եւ Արեւմտյան Հայաստանի անվտանգության ազգային խորհուրդում/ քննարկումների ու որոշումների ընդունման միջոցով՝ հաստատում եւ իրականացնում է Արեւմտյան Հայաստանի ռազմավարությունը,

-ձեւավորում է Արեւմտյան Հայաստանի նախագահի աշխատակազմը,

-նշանակում եւ ազատում է Արեւմտյան Հայաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչներին,
-նշանակում եւ ազատում է Արեւմտյան Հայաստանի զինված ուժերի բարձրագույն հրամանատարությանը եւ բոլոր ուժային կառույցները,

-Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի համապատասխան հանձնախմբերի հետ քննարկումներից հետո նշանակում եւ չեղյալ է համարում Արեւմտյան Հայաստանի` օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում հանդես եկող դիվանագիտական ներկայացուցիչներին,

-նշանակում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի ընտրությունները Արեւմտյան Հայաստանի Սահմանադրության եւ սույն օրենքի համաձայն,

-լուծարում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը Արեւմտյան Հայաստանի Սահմանադրության եւ սույն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով,

-ներկայացնում է օրենքի նախագծեր Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովում,

-15-օրյա ժամկետում ստորագրում եւ հրապարակում է Արեւմտյան Հայաստանի օրենքները,
-Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կողմից օրենքի կամ որոշման անհամաձայնության դեպքում՝ իրավունք ունի վերադարձնել այն վերանայման,

-դիմում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովին ամենամյա հաղորդագրություններով երկրի վիճակի, արտաքին եւ ներքին քաղաքականության հիմնական ուղղությունների մասին:

45) Արեւմտյան Հայաստանի գործադիր իշխանությունն իրականացնում է Արեւմտյան Հայաստանի կառավարությունը:

46) Արեւմտյան Հայաստանի կառավարությունը բաղկացած է Արեւմտյան Հայաստանի կառավարության վարչապետից, Արեւմտյան Հայաստանի կառավարության վարչապետի տեղակալներից եւ Արեւմտյան Հայաստանի նախարարներից:

47) Արեւմտյան Հայաստանի կառավարության վարչապետ նշանակվում ու ազատում է Արեւմտյան Հայաստանի նախագահի կողմից Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի համաձայնությամբ:

48) Արեւմտյան Հայաստանի կառավարության վարչապետի թեկնածության առաջարկությունն ընդունվում է ոչ ուշ քան 15 օրվա ընթացքում` պաշտոնի ստանձնումից Արեւմտյան Հայաստանի նորընտիր նախագահի կամ Արեւմտյան Հայաստանի կառավարության հրաժարականից հետո, կամ 10 օրերի ընթացքում` հաշվված Արեւմտյան Հայաստանի վարչապետի թեկնածության մերժման օրից` Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի կողմից:

49) Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը Արեւմտյան Հայաստանի նախագահի կողմից ներկայացված Արեւմտյան Հայաստանի վարչապետի թեկնածությունը դիտարկում է ոչ ավելի քան 7 օրերի ընթացքում` հաշվված թեկնածության առաջադրման օրվանից:

50) Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կողմից Արեւմտյան Հայաստանի կառավարության ներկայացրած թեկնածությունների եռակի հրաժարականից հետո Արեւմտյան Հայաստանի նախագահը նշանակում է Արեւմտյան Հայաստանի կառավարության վարչապետ, լուծարում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը եւ նշանակում է նոր ընտրություններ:

51) Արեւմտյան Հայաստանի կառավարության վարչապետը ոչ ուշ քան նշանակումից հետո 40 օրերի ընթացքում Արեւմտյան Հայաստանի նախագահին ներկայացնում է գործադիր իշխանության մարմինների կառուցվածքների մասին առաջարկություն եւ Արեւմտյան Հայաստան կառավարության ծրագիր:

52) Արեւմտյան Հայաստանի կառավարության վարչապետը Արեւմտյան Հայաստանի նախագահին առաջարկում է Արեւմտյան Հայաստանի կառավարության փոխվարչապետի պաշտոնի թեկնածուներին եւ Արեւմտյան Հայաստանի նախարարներիին՝ նախապես տեղյակ պահելով Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովին եւ հաշվի առնելով Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորների կարծիքները:

53) Արեւմտյան Հայաստանի կառավարության վարչապետը Սահմանադրությանը համապատասխան եւ Արեւմտյան Հայաստանի օրենքներով, ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանի նախագահի ցուցումներով սահմանում է Արեւմտյան Հայաստանի կառավարության գործունեության հիմնական ուղղությունները եւ կազմակերպում է նրա աշխատանքը:

54) Արեւմտյան Հայաստանի կառավարությունը՝

-Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովին է մշակում ու ներկայացնում բյուջեն եւ ապահովում է նրա իրագործումը,

-Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովին է ներկայացնում բյուջեի հաշվետվությունը,
-Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովին է ներկայացնում ամենամյա զեկույց գործունեության արդյունքների մասին, այդ թվում Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կողմից առաջադրված հարցերով,

-ապահովում է Արեւմտյան Հայաստանում միասնական ֆինանսական, դրամավարկային քաղաքականության կիրառումը, իրականացնում է պետական սեփականության ղեկավարումը,

-ապահովում է Արեւմտյան Հայաստանում միասնական պետական քաղաքականության կիրառումը մշակույթի, գիտության, կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, բնապահպանության ոլորտներում,

-Արեւմտյան Հայաստանի օրենքների եւ Արեւմտյան Հայաստանի նախագահի ցուցումների համաձայն՝ իրականացնում է երկրի սահմանների պաշտպանության, պետական անվտանգության միջոցառումներ, Արեւմտյան Հայաստանի արտաքին քաղաքականության իրագործում,

-իրականացնում է օրենքների, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների, սեփականության պահպանման միջոցառումներ,

-իրականացնում է Արեւմտյան Հայաստանի Սահմանադրությամբ, Արեւմտյան Հայաստանի օրենքներով եւ Արեւմտյան Հայաստանի նախագահի ցուցումներով իրեն վերագրված այլ լիազորություններ:

 

55) Արեւմտյան Հայաստանի կառավարության գործող ընթացակարգը որոշվում է Արեւմտյան Հայաստանի օրենքով:

56) Արեւմտյան Հայաստանի Սահմանադրության, Արեւմտյան Հայաստանի օրենքների եւ Արեւմտյան Հայաստանի նախագահի կարգադրությունների հիման վրա եւ դրանց համաձայն, Արեւմտյան Հայաստանի կառավարությունը հրապարակում է որոշումներ եւ կարգադրություններ եւ ապահովում է դրանց կատարումը:

57) Արեւմտյան Հայաստանի Սահմանադրությանը հակասելու դեպքում՝ Արեւմտյան Հայաստանի կառավարության որոշումները եւ կարգադրությունները Արեւմտյան Հայաստանի օրենքներով եւ Արեւմտյան Հայաստանի նախագահի կարգադրություններով կարող են դադարեցվել Արեւմտյան Հայաստանի նախագահի կողմից:
58) Արեւմտյան Հայաստանի նորընտիր նախագահի առաջ Արեւմտյան Հայաստանի կառավարությունը վայր է դնում իր լիազորությունները:

59) Արեւմտյան Հայաստանի կառավարությունը կարող է հրաժարական տալ, որը ընդունվում կամ մերժվում է Արեւմտյան Հայաստանի նախագահի կողմից:

60) Արեւմտյան Հայաստանի նախագահը կարող է որոշում կայացնել Արեւմտյան Հայաստանի կառավարության հրաժարականի մասին:

61) Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովը կարող է անվստահություն հայտնել Արեւմտյան Հայաստանի կառավարության նկատմամբ: Արեւմտյան Հայաստանի կառավարության նկատմամբ անվստահության որոշումը ընդունվում է Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի նախագահության անդամների որակավորված մեծամասնության (ձայների 2/3-ից ավելին) որոշմամբ, տվյալ որոշման պարզ մեծամասնության (ձայների կեսից ավելին) պարտադիր հաստատումով` Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կողմից` առկա քվեարկությամբ կամ գրավոր հարցմամբ:

62) Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովը կարող է անվստահություն արտահայտել Արեւմտյան Հայաստանի կառավարության առանձին անդամների նկատմամբ: Արեւմտյան Հայաստանի կառավարության առանձին անդամների նկատմամբ անվստահության որոշումը ընդունվում է Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի նախագահության անդամների որակավորված մեծամասնության (ձայների 2/3-ից ավելին) որոշմամբ:

63) Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի կողմից Արեւմտյան Հայաստանի ամբողջ կառավարության կամ առանձին անդամների նկատմամբ անվստահություն արտահայտելուց հետո Արեւմտյան Հայաստանի նախագահը իրավունք ունի հայտարարել Արեւմտյան Հայաստանի ամբողջ կառավարության կամ առանձին անդամների հրաժարականի մասին կամ չհամաձայնվել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի որոշման հետ: Այն դեպքում, երբ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովը երեք ամսվա ընթացքում անընդմեջ անվստահություն է հայտնում Արեւմտյան Հայաստանի կառավարության նկատմամբ, Արեւմտյան Հայաստանի նախագահը հայտարարում է կառավարության հրաժարականի մասին կամ լուծարում է Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովը:

64) Արեւմտյան Հայաստանի կառավարության վարչապետը կարող է Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովին առաջադրել Արեւմտյան Հայաստանի կառավարության վստահության մասին հարցը: Եթե Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովը մերժում է վստահություն հայտնել, ապա Արեւմտյան Հայաստանի նախագահը, տաս օրվա ընթացքում, որոշում է կայացնում Արեւմտյան Հայաստանի կառավարության հրաժարականի կամ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի լուծարման եւ նոր ընտրություններ նշանակելու մասին:

65) Հրաժարականի կամ լիազորությունները վայր դնելու դեպքում Արեւմտյան Հայաստանի նախագահի անունից Արեւմտյան Հայաստանի կառավարությունը շարունակում է գործել մինչեւ Արեւմտյան Հայաստանի նոր կառավարության ձեւավորումը:

Արեւմտյան Հայաստանի հարցերով հայտարարություններ

66) Արեւմտյան Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության հետ կապված հայտարարություններ կարող են անել՝

-Արեւմտյան Հայաստանի նախագահը,

-Արեւմտյան Հայաստանի վարչապետը,

-Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի նախագահը:

67) Այս հայտարարությունները եւ պարզաբանումները` ի դեմս Արեւմտյան Հայաստանի նախագահի, Արեւմտյան Հայաստանի վարչապետի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի նախագահի, կարող են բարձրաձայնել Արեւմտյան Հայաստանի համապատասխան կառույցների մամուլի ծառայության լիազորված աշխատակիցները, ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը:

 

 

ԵԱՇԽԱՏԱՎԱՅՐ, ՏԵԽՆԻԿԱ, ՄԻՋՈՑՆԵՐ

 

  • Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի անդամները հրավիրվում են նիստի` նախօրոք պայմանավորված հարմար վայրում եւ ժամկետում:
  • Անհրաժեշտության դեպքում Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի կամ նրա նախագահության նիստը կարող է անցկացվել նախօրոք պայմանավորված ժամկետում, համացանցի ընձեռած միջոցներով:
  • Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի նախագահության անդամները, աշխատողները, փորձագիտական խմբերը եւ հանձնաժողովները օգտվում են տրամադրված գրասենյակային տեխնիկայից, կապի միջոցներից, փոխադրամիջոցներից եւ տեղակայման վայրերից:

4) Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի նախագահության անդամների, աշխատողների եւ փորձագիտական խմբերի ու հանձնաժողովների գործունեությունը իրականացվում է հաստատված դրամագլխի սահմաններում:

 

 

ԶԱզգային Ժողովի եւ նախագահության ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ

 

աՄասնակցությունը

  • Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորները նիստի բացումից 15 օր առաջ պետք է տեղեկացված լինեն օրվա եւ վայրի մասին:
  • Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության անդամները պետք է տեղեկացված լինեն տեղի եւ ժամի մասին ոչ ուշ քան 24 ժամ առաջ:
  • Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորները, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության անդամները իրենց հերթին, հաստատում են իրենց ներկայությունը, բացակայության դեպքում՝ հիմնավորում իրենց բացակայության պատճառը էլեկտրոնային նամակով:

Հրավերքը պետք է բաղկացած լինի հետեւյալ կետերից`

-Օրակարգը,

-Նիստի համարը (թիվը),

-Օրը, ժամը, վայրը,

  • Եթե նիստը գերազանցում է երկու ժամը, պետք է հայտարարել ընդմիջում 15 րոպե:
  • նախագահության անդամը կարող է առաջարկությամբ հանդես գալ նախագահության նիստերին՝ այդ մասին նախապես տեղեկացնելով Ազգային Ժողովի նախագահին:
  • Ազգային Ժողովի նախագահության նիստին հրավիրված անձը նախօրոք պետք է դիմում ներկայացնի, որտեղ պետք է տեղեկացնի իր պաշտոնի, գործունեության, ինչպես նաեւ Հատուկ հանձնախմբի նիստին մասնակցելու պատճառի մասին:
  • Երբ Ազգային Ժողովի նախագահության նիստերին մասնակցելու փորձագետին (հյուրին) հրավիրում եւ ներկայացնում է Արեւմտյան Հայաստանի նախագահը, Արեւմտյան Հայաստանի Կառավարության վարչապետը եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահը, ապա այդ դեպքերում դիմումը՝ համաձայն Ա բաժնի 6-րդ եւ 3-րդ կետերի, չի պահանջվում:

 

բՕրակարգ

  • Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահն է որոշում օրակարգը եւ հարցերը, որոնք պետք է քննարկվեն:
  • Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության անդամներն օրակարգի վերաբերյալ կարող են առաջարկություններ կատարել նախօրոք այն ներկայացնելով նամակի կամ էլեկտրոնային գրության միջոցով: Ընդ որում, օրակարգի մասին վերջնական որոշումը ինքնուրույն կայացնում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահը:
  • Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահը ներկայացնում է օրակարգը, ձայնը փոխանցում է բանախոսին, որը ներկայացնում է քննարկվող փաթեթը:
  • Քվեների հավասարության դեպքում Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահը ձայնը որոշիչ է:

գՆիստին ելույթ ունենալու հնարավորության եւ ժամանակի մասին

  • Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության անդամները, ովքեր ուզում են խոսել պետք է գրանցվեն քարտուղարությունում: Միայն Ազգային Ժողովի նախագահն է որոշում անդամների խոսքի կամ քննարկման հերթականությունը:
  • Ելույթի ժամանակ պետք է հնչեն առաջարկներ, որոնք թույլ կտան հաստատել, ամբողջացնել քննարկվող հարցը:
  • Հիմնական ելույթի ժամանակը սահմանափակ է՝ ամենաշատը 30 րոպե:
  • Լրացուցիչ ելույթի ժամանակը սահմանափակ է՝ ամենաշատը 5 րոպե:
  • Ելույթները կարող են ներկայացվել քարտուղարությանը գրավոր տեսքով:
  • Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության նիստերին քննարկվող առաջարկները եւ որոշումները ընդունվում են նաեւ հարցաթերթերի արդյունքների հիման վրա եւ արձանագրվում են:
  • Անհրաժեշտության դեպքում, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության անդամների համաձայնությամբ, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության նիստերը միաժամանակ կարող են ձայնագրվել կամ տեսագրվել:
  • Որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով, եւ որոշումը պահանջում է ձայների մեծամասնություն, այսինքն մասնակիցների ձայների 2/3-ով:
  • Նիստը համարվում է իրավասու, եթե դրան մասնակցում են Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության անդամներից կեսից ավելին:
  • Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության անդամները որոշումները ընդունում են հեռակա քվեարկության կամ էլ գրավոր կարգով:Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահության ներկայացված բոլոր առաջարկությունները հայցվորի կողմից ներկայացվում են միայն համապատասխան հաստատված Դիմումի ձեւով:

Դիմումում պետք է անպայման նշվեն

-Ա – Վերնագիր,

-Բ – Դիմում,

-Գ – Հարցադրում,

Դ – Խնդիր,

-Ե – Ապացույցներ,

-1) Կից տրվում է՝

-Զ – Առաջարկություններ,

-Ամսաթիվ,

-Անուն, Ազգանուն:

13) Oրենսդրական նախաձեռնությամբ եւ որոշումների նախագծով իրավունք ունեն դիմել`

-Արեւմտյան Հայաստանի նախագահը,

-Արեւմտյան Հայաստանի Կառավարությունը,

-Արեւմտյան Հայաստանի մշտական հանձնաժողովները,

-Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի նախագահը,

-Արեւմտյան Հայաստանի խորհրդարանի պատգամավորները` նվազագույնը 3 հոգի:

14) Ընդհանուր առմամբ, բոլոր բանավոր ելույթները հաշվի կառնվեն օրենքի ուսումնասիրության ընթացքում, փոփոխությունների մասին առաջարկությունները ձեւակերպվում եւ ներկայացվում են գրավոր:

15) Կանոնակարգի պահանջներ նախատեսված ԳԼՈՒԽ Զ-ում – «Ազգային Ժողովի եւ Նախագահության գործունեությունը եւ աշխատակարգը» լիովին վերաբերվում են Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահությանը, ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նստաշրջանին եւ բոլոր պատգամավորների գործունեությանը Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի:

Դ) ՎԱՎԵՐԱՑՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

  • Օրենքները, որոնք ընդունվում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կողմից, վավերացվում Արեւմտյան Հայաստանի նախագահի կողմից:
  • Արեւմտյան Հայաստանի նախագահի կողմից փաթեթի վավերացումը ներառում է Оրենքի կիրառումը եւ տարածումը:
  • Օրենքը անմիջապես կիրառման ենթակա է բնագրով՝ հայերենով.

Է ՄՏԵՐՄԱԿԱՆ ԿԷՏԵՐ

  • Լինել Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր նշանակում է հարգել գաղտնիությունը, ուսումնասիրությունները, մտքերը, գաղափարները, ծրագրերը, որոշումները, բանաձեւերը, օրենսդրությունը, քվեարկությունը եւ սահմանադրական այլ պարտավորությունները:
  • Որոշումները եւ օրենսդրությունը, սահմանադրական այլ պարտականությունները ենթակա են ներկայացման հանրությանը միայն այն բանից հետո, երբ դրա վերաբերյալ որոշում է կայացնում Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը կամ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահությունը եւ ստորագրվում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի Խորհրդարանի նախագահի կողմից, իսկ նախատեսված սույն օրենքով, ինչպես նաեւ վավերացնում է Արեւմտյան Հայաստանի նախագահը:

ԸՍույն կանոնակարգի ուժի մեջ մտնելը

  • «Արեւմտյան Հայաստանի  կառուցվածքի, Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների կարգավիճակը եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) կանոնակարգի մասին» Оրենքը ընդունվում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) կողմից եւ հաստատվում Արեւմտյան Հայաստանի նախագահի կողմից:
  • Սույն Оրենքը ուժի մեջ է մտնում այն պահից, երբ այն ստորագրում է Արեւմտյան Հայաստանի նախագահը:
  • Оրենքում կատարված բոլոր փոփոխություններն ու լրացումները արվում են սույն Оրենքի հոդվածների համաձայն եւ ուժի մեջ են մտնում համաձայն «Ը» գլխի 1, 2, 3 հոդվածների:

 

հաստատում եմ՝

 Արմենակ Աբրահամյան

Արեւմտյան Հայաստանի Նախագահ

Leave a Reply

Your email address will not be published.

3 + 2 =