«ԽՆՈՒՍ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀԻՒՐԸՆԿԱԼՈՒԵԼ ԷՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹԵԱՆ ՕԲՆԻՆՍԿ ԵՒ ՏՈՒԵՐ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ

%d1%85%d0%bd%d1%83%d1%81-%d0%be%d0%b1%d0%bb%d0%be%d0%b6%d0%ba%d0%b0-%d0%bf%d1%80%d0%b8%d0%b3%d0%bb%d0%b0%d1%81%d0%b8%d1%82%d0%b5%d0%bb%d1%8c%d0%bd%d0%be%d0%b5-%d0%b4%d0%bb%d1%8f-%d0%b0%d0%b4%d0%bb«Խնուս» Մշակութային հիմնադրամի «Տունդարձի ճամփան» փաստագրական ֆիլմի ցուցադրութիւնը եւ հիմնադրամի տնօրէն Սամուել Մհերեանի «Այբ Քէ» գրքի շնորհանդէսը)

2016 թ. հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի Դաշնութեան Կալուգայի մարզի Օբնինսկ քաղաքում «Արաքս» կրթամշակութային կենտրոնն իր հիւրընկալ դռներն էր բացել «Խնուս» մշակութային հիմնադրամի առջեւ, որտեղ դպրոցի հանդիսութիւնների մեծ դահլիճում տեղի ունեցաւ հիմնադրամի տնօրէն` Սամուել Մհերեանի «Տունդարձի ճամփան» փաստագրական ֆիլմի դիտումը:

Երեկոյի բացումը կատարեց «Արաքս» կենտրոնի ուսուցչուհիներից` Նառայ Աւետիքեանը, ով ներկայացրեց կենտրոնի մէկամեայ գործունէութեան ընթացքում իրենց ձեռք բերած յաջողութիւնները եւ կարեւորեց «Խնուս» մշակութային հիմնադրամի հետ համագործակցութեան սկիզբը:

Այնուհետեւ ելոյթ ունեցաւ Հայրենական Մեծ պատերազմի մասնակից, հայազգի Սարգիս Գրիգորի Մովսիսեանը: Նա ողջոյնի խօսքով քաջալերեց այս նախաձեռնութեան հեղինակներին եւ ներկաներին:

Եզրափակիչ ելոյթով հանդէս եկաւ ֆիլմի հեղինակը, ով շնորհակալութիւն յայտնեց միջոցառման մասնակիցներին, որոնց թւում էին Մոսկուայի, Կալուգայի, Օբնինսկի եւ Տուլայի հայ համայնքների ներկայացուցիչներ, Արեւմտեան Հայաստանի Խորհրդարանի պատգամաւորներ, ինչպէս նաեւ Օբնինսկի «Արաքս» կրթամշակութային կենտրոնի կամաւորներ ու աշխատակիցներ:

Ֆիլմի դիտումից յետոյ հեղինակի ու ներկաների միջեւ տեղի ունեցան առանձնազրոյցնէր ու կարծիքների փոխանակութիւն, այդ թւում` նաեւ Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների պաշտպանութեան ուղղութեամբ 2004-2016 թթ. իրականացուած գործընթացի վերաբերեալ, որը ձեռնարկել են Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդն ու Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետականաստեղծ կառուցները:

2016 թ. հոկտեմբերի 23-ին Ռուսաստանի Դաշնութեան Կալուգայի մարզի Տուեր քաղաքի Սուրբ Յարութիւն եկեղեցու հոգեւոր – լուսաւորչական կենտրոնում եկեղեցու Հոգեւոր հովիւ Ներսէս Խանանեանի օրհնութեամբ եւ «Վեմ» Երիտասարդական միութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ «Խնուս» մշակութային հիմնադրամի «Տունդարձի ճամփան» փաստագրական ֆիլմի դիտումը, ինչպէս նաեւ հիմնադրամի տնօրէն Սամուել Մհերեանի «Այբ Քէ» գրքի շնորհանդէսը: Միջոցառումն անցաւ ջերմ ու սրտրառուչ մթնոլորտում, որը եզրափակուեց աւանդական առանձնազրոյցներով եւ հարց ու պատասխաններով:

«Տունդարձի Ճամփան», որը նկարահանուել է 2014 թ., ներկայացնում է արմատներով խնուսցի Պարոյր Գեւորգեանի նախաձեռնած ուխտագնացութիւնը դէպի Արեւմտեան Հայաստան, որտեղ ուխտաւորները անցնելով ժամանակաւորապէս բռնազաւթուած Հայաստանի մի քանի քաղաքներով` Անի, Կարս, Վան, Բիթլիս, Մուշ, վերջապէս հասնում են Խնուսի Բուռնազ գիւղը եւ գտնում երախտաւոր հայորդու Արամ պապի տունը:

Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)

Լրատուական ծառայութիւն

 

26.10.2016 թ.

Leave a Reply

Your email address will not be published.

13 − 8 =