Թուրքիայի արդարադատության նախարարությունը թույլատրել է քրեական գործ հարուցել քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ փոխնախագահ Կարո Փայլանի դեմ 301-րդ հոդվածով։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, դեռեւս 2017 թվականի մայիսի 16-ին Գիրեսունի համալսարանի նախկին ռեկտորը Այգուն Աթթարը դիմել է դատախազություն՝ Կարո Փայլանի դեմ քրեական գործ հարուցել թուրք ազգին վիրավորելու մեղադրանքով։ Որպես հիմք բերվել է Կարո Փայլանի երկու հայտարարությունները, որոնցում Կարո Փայլանը հայտարարել է, որ Թուրքիայում հայերի նկատմամբ ցեղասպանություն է տեղի ունեցել։
Անկարայի դատախազությունը Կարո Փայլանի հայտարարությունները դիտարկել է 301-րդ (Թուրք ազգի վիրավորում )հոդվածի շրջանակներում եւ քանի որ այդ հոդվածով քերական գործ հարուցելու թույլտվությունը պետք է տա արդարադատության նախարարությունը, այն ուղարկել է Արդարադատության նախարարություն։
Իր հերթին Արդարադատության նախարարությունը թույլատրել է հիշյալ հոդվածով գործ հարուցել պատգամավոր Կարո Փայլանի դեմ։ Այնուհետ դատախազությունը այս թույլտվությունով եւ մեղադրանքով դիմել է Թուրքիայի խորհրդարանի ղեկավարությանը՝ Կարո Փայլանին անձեռնխելությունից զրկելու համար։
Նշենք, որ Հրանտ Դինքի դեմ Թուրքիայում հենց նույն հոդվածով մեղադրանք ներկայացրեցին, որի հետեւանքով տեղի ունեցավ Դինքի սպանությունը։