Եվրոպական միությունը հանձնառու կլինի Իրանի միջուկային համաձայնագրին

Եվրոպական միությունը հանձնառու կլինի Իրանի միջուկային համաձայնագրին։ ԵՄ առաջնորդները պարտավորեցրել են Եվրահանձնաժողովին պաշտպանել Իրանում բիզնեսով զբաղվող եվրոպական ընկերությունների շահերը ամերիկյան պատժամիջոցներից։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, փոխանցում է Reuters-ը։

«Ինչ վերաբերում է Իրանի միջուկային գործարքին, ապա մենք միաձայն որոշել ենք, որ ԵՄ-ն կմնա համաձայնագրի կողմ, քանի դեռ Իրանը նախկինի պես հանձնառու է դրան։ Բացի այդ, Եվրահանձնաժողովին կանաչ լույս է տրվել գործողությունների պատրաստ լինել ամեն դեպքում,  երբ կտուժեն Եվրոպայի շահերը»,-ասել է նա։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հայտնել է, որ ԵՄ-ն պատրաստ է Միացյալ նահանգների հետ առեւտրի ազատականացման բանակցություններ սկսել մի քանի ոլորտներում, եթե Վաշինգթոնը Եվրոպային ազատի ալյումինի եւ պողպատի արտահանման մաքսատուրքերից։

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

six + nineteen =