Շնորհավորական ուղերձ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին

Շնորհավորական ուղերձ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին

Մեծարգո Նախագահ

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պետական կառույցները՝ նախագահը, խորհրդարանը եւ վարչապետը սրտանց շնորհավորում են Ձեր շատ համոզիչ հաղթանակը Ռուսաստանի Դաշնության Նախագահ վերընտրվելու կապակցությամբ:

Ամբողջովին կիսում ենք Ձեր համոզմունքն ու դիրքորոշումը մերձավորարեւելյան-տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների կարգավորման ու լուծման ուղիների հետ կապված:

Կարեւորում ենք Ռուսաստանի Կառավարության 1918 թ. հունվարի 11-ին ընդունած Դեկրետը «Թուրքահայաստանի մասին» (Արեւմտյան Հայաստանի մասին), առաջիններից մեկը, ով ճանաչեց Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքները Արեւմտյան Հայաստանի նկատմամբ, ընդհուպ մինչեւ անկախություն:

Վերոնշյալ ռազմավարական նշանակության հիմնահարցերի վերաբերյալ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պետական կառույցները մշտապես հանդես են եկել ծրագրային նյութերով, հոդվածներով, ելույթներով:

Մեծ առումով հենց այդ խնդիրների լուծման, այդ թվում՝ Հայկական Հարցի վերջնական կարգավորման հեռահար ռազմավարական ուղենիշներն են եղել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) կառույցների ձեւավորման խնդիրը, նրա շուրջ 7-ամյա նախապատրաստական, իրավական-քաղաքական ծրագրային գործունեության փաստը:

Վերստին շնորհավորելով Ռուսաստանի Դաշնության Նախագահի բարձրագույն պաշտոնում վերընտրվելու առթիվ, մաղթում ենք Ձեզ քաջառողջություն եւ պետականակերտ վառ ստեղծագործական գործունեություն պաշտոնավարման ողջ ընթացքում, ինչպիսին եւ եղել է մինչեւ այսօր:

Հայտնում ենք Ձեզ անվերապահ աջակցություն ռազմավական նշանակության բոլոր ծրագրերում՝ հանուն երկու բարեկամ ժողովուրդների ու պետությունների անվտանգության ու բարգավաճման, միջազգային բարդագույն խնդիրների արդարացի ու վերջնական հանգուցալուծման ու կարգավորման, կայուն խաղաղության ու համագործակցության հաստատման ողջ աշխարհում:

Ռադիկ Խամոյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահ

Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Վարչապետ

Արմեն Տեր-Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

19.03.2018 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

ten + 17 =