VIDEO: Իլհամ Ալիեւը իրանցիներին եւ հայերին մեղադրել է Ղարաբաղում մզկիթների ենթադրյալ փլուզման մեջ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իրանցիներին եւ հայերին մեղադրել է Ղարաբաղում 17 մզկիթների 16-ի ենթադրյալ փլուզման մեջ։ Մեկը «համերաշխության ցուցադրման» համար է մնացել եւ Իրանից մասնագետների միջնորդությամբ փորձ է արվել այն ներկայացնել որպես պարսկական մզկիթ։ Այս մասին Ալիեւը հայտարարել է ԱՊՀ պետությունների խորհրդի նիստի ժամանակ։

 

Նա նշել է, որ օկուպացված տարածքներում տների եւ շենքերի քարերը վաճառել են Հայաստանում եւ Իրանում։

«Ինչպես նաեւ մեծ վնաս է հասցվել բնությանը, մոտ 60 հազար հեկտար անտառ է հատվել, վաճառվել Հայաստանում եւ Իրանում»,-նշել է նա։

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

fifteen + one =