Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 23-ի սահմանում նոր տեսանյութ է հրապարակել ադրբեջանական զինտեխնիկայի եւ կենդանի ուժի կորուստների մասին։ Կադրերում երեւում են ջախջախված հարվածային ուղղաթիռը, խոցված տանկերն ու զրահամեքենաները, ոչնչացված ադրբեջանական զինծառայողների բազմաթիվ մարմիններ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Տեսանյութը պարունակում է զգայուն բովանդակություն ու նախատեսված չէ անչափահասների համար:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը նաեւ հայտնում է, որ Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով մարտերը շարունակվում են:
Պաշտպանության բանակի ստորաբաժանումներն, ըստ հաղորդագրության, շարունակում են վստահորեն իրականացնել առաջադրված խնդիրը` հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ: