«Արարատյան աշխարհի առեղծվածը» – Հայոց Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցի կապակցությամբ

«Արարատյան աշխարհի առեղծվածը» 

(Կճանաչի՞, արդյոք, Հայությունը և աշխարհը հայերի ցեղասպանությունը)

105 տարի առաջ և դրան նախորդող երկու և հետևող մեկ տասնամյակներում Օսմանյան կայսրության և հարակից տարածքներում հայերի հանդեպ իրականացված ոչնչացման, հայրենազրկման գործողությունները մեր ժողովրդի պատմության մեջ մտել են որպես Մեծ Եղեռն, ճանաչվել և դատապարտվել մեր և մի շարք այլ ժողովուրդների կողմից որպես ցեղասպանություն։ Այդ գործողությունների բազմաթիվ անմիջական կատարողներ, տեղական և համապետական մակարդակի կազմակերպիչներ մատնացույց են արվել և իրենց արժանի պատիժը կրել հայության, իսկ առանձին դեպքերում և այլ երկրների պատկան ատյանների կողմից։

Սակայն մինչ այսօր մի շարք կարևորագույն հարցեր մնացել են անպատասխան․

1․ Ե՞րբ, ինչո՞ւ և ո՞ւմ կողմից է որոշում կայացվել ոչնչացնել հայությունը ։

2․ Արդյո՞ք հայերի ոչնչացմանն ուղղված գործողությունները ժամանակային առումով սահմանափակված են 15 թիվը ներառող վերը նշված երեք տասնամյակներով, թե տևել են շատ ավելի երկար ժամանակ։ Դադարեցվա՞ծ են, արդյոք, այդ գործողություններն այսօր, թե շարունակվում են։

Այս հարցերի պատասխանները, կարծես, միշտ հստակ են եղել և աներկբա անգամ մակերեսային դիտարկման համար։ Այսպես՝

– Նախորդ դարասկզբին եվրոպական թերթերը ողողված էին Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրականացվող ոճրագործությունների նկարագրություններով։ Բացառություն են կազմում Գերմանիայի թերթերը, որոնց մեծ մասում հսկայական քանակով հոդվածներ էին լույս տեսնում, որտեղ նկարագրված էին հայերի գազանությունները թուրքերի նկատմամբ (արձանագրենք այս գործիքը, որը հետագայում մեր ժողովրդի դեմ գործողություններում կիրառվել է բազմաթիվ անգամ, երբ հայելային արտապատկերն էին ներկայացնում իրողության, երբ հայերի հանդեպ կատարված վայրագությունները, մեր հուշարձանների, մշակույթային ժառանգության ոչնչացումը, պատմության և հուշարձանների յուրացումը վերագրվում էր հայերին, իսկ նրանց դահիճները ներկայացվում էին որպես զոհեր)։ Հետագայում պարզվեց, որ այդ հրապարակումների հետևում կանգնած են Գերմանիայի ազդեցիկ ֆինանսական շրջանակներ, որոնք հայոց ցեղասպանության տարիներին Օսմանյան կայսրության տարածքում ունևոր հայերի համար ստեղծած հատուկ համակենտրոնացման ճամբարներում իրավունք էին ստացել գործողություններ իրականացնել նրանց բանկերում եղած միջոցները յուրացնելու նպատակով։ Այդ յուրացումները այն կարգի են եղել, որ տարիներ անց իշխանության եկած նացիստների համար  դարձել են իրենց ծրագրերը իրականացնելու համար միջոցների կարևորագույն աղբյուր։ Փորձելով խուսափել իրենցից հայերի գումարների առգրավումից՝ այդ ֆինանսական շրջանակները եվրոպական թերթերում աղմուկ բարձրացրեցին նացիստների կողմից հրեաների հետապնդման մասին։ Ի պատասխան նացիստները սկսեցին իրենց թերթերում վերատպել դարասկզբի այդ ֆինանսկան շրջանակների կողմից հայերի մասին գրված վերը նշված կեղծ հոդվածները մի փոփոխությամբ՝ «թուրք» բառի փոխարեն գրում էին «գերմանացի», իսկ «հայ» բառի փոխարեն՝ «հրեա»։  Դրանով նրանք ակնարկեցին այդ հզոր ֆինանսական խմբերին, որ պատրաստ են բացահայտել հայերի նկատմամբ նրանց իրականացրած ոճրագործությունը։ Վերջիններս անհապաղ դադարեցրին բոլոր հականացիստական հրապարակումները եվրոպական թերթերում։ Եվ Հայոց Ցեղասպանության կարևորագույն էջերը մնացին քողարկված։

-Նախորդ դարի երկրորդ տասնամյակում փլուզված Ռուսական կայսրության տարածքներում ձևավորվում էին նոր պետություններ։ Անդրկովկասյան տարածաշրջանի հայաբնակ տարածքները տնօրինվեցին հետևյալ ձևով․ մի մասը ձևավորվեց որպես Հայաստանի Հանրապետություն, բացարձակ անկենսունակ տարածքով, թե՛ կոմունիկացոն, թե՛ տնտեսական, թե՛ պաշտպանական տեսանկյունից։ Զգալի մի հատված տրվեց Թուրքիային, Կասպից արևմուտքին հարող տարածքները հայտարարվեցին ձևավորվող հայ-ադրբեջանական պետության և, վերջապես, Նախիջևանը հայտարարվեց հատուկ կարգավիճակով Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի հովանու ներքո գործող պետական միավոր։ Ինչպե՞ս, ի՞նչ ուժեր էին կյանքի կոչել սույն որոշումը։ Ռուսաստանում իշխանության եկած բոլշևիկյան կուսակցության մի շրջանակ հայերին հայտարարել էր «իմպերալիստական ազգ», թուրքերին և նրանց կովկասյան դաշնակից ցեղերին՝ արևելքի հեղափոխական հիմնական ջոկատներ և այդ գնահատականների հիման վրա հասել Հայաստանի և հայ ժողովրդի քառատման քաղաքականության իրականացմանը։ Այս դեպքերին հաջորդած մեկ-երկու տասնամյակում պարզվեց, որ այդ բոլոր գնահատականները կեղծ էին, իսկ դրանց հեղինակները համաշխարհային ազդեցիկ ֆինանսական շրջանակների գործակալներ։ Շատերը որպես այդպիսին բացահայտվեցին և գնդակահարվեցին, բայց Հայաստանի քառատումը չվերացվեց (հետագայում էլ, թե՛ Խորհրդային Միությունում, թե՛ այլ պետություններում բազմաթիվ հակահայ գործողություններ իրականացվեցին այս նույն ձևով՝ ներկայացնելով այս կամ այն ծրագիրը որպես պետության համար կարևոր, մինչդեռ դրա տակ թաքնված իրական նպատակը հայության ոչնչացումն էր)։

-Թուրքիայի տարածքում Մեծ Եղեռնից հետո էլ ապրում էին բազմաթիվ հայեր, որոնք ոչնչացումից փրկվելու համար փոխել էին դավանանքը, ազգությունը, լեզուն ոչ միայն Եղեռնի տարիներին, այլև դրանից էապես ավելի վաղ։ Հետագայում, երբ Թուրքիան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ, եվրամիության հետ հատուկ հարաբերություններ ունեցող և անդամության ձգտող երկիր, նրան պարտադրվեցին քաղաքակրթական սկզբունքներ՝ այդ թվում և ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող, սակայն հայերի նկատմամբ դրանց կիրառումը ոչ մի կերպ չդրսևորվեց և ուծացման, տարալուծման գործընթացները շարունակվեցին ինչպես անցյալում։

Վերջին տարիներին Թուրքիան, աշխարհակալ ուժերի կողմից իրականացվող Մեծ Մերձավոր Արևելքի ցնցումնային վերափոխումների գործիքը և թիրախը դարձավ, և պարզվեց, որ Թուրքիայում կան միլիոնավոր ծպտյալ հայեր։ Տարբեր խողովակներով և ձևերով նրանց հիշեցնում են իրենց հայ լինելը, դրդում պայքարի, իրենց իրավունքները վերականգնելու, ինքնությունը վերադարձնելու համար։ Իրադարձությունների այսպիսի ընթացքը վկայում է, որ իրական նպատակները ոչ թե վերը նշվածներն են, այլ սպասվելիք ներթուրքական բախումներին հայերին մասնակից և թիրախ դարձնելը։

-Նախորդ դարի 80-ական թվականների երկրորդ կեսին Խորհրդային Միության տարածքում իրականցվող վերափոխումների շրջանակում տարբեր ժողովուրդներ հայտարարում էին ինքնուրույն պետականության այլ աստիճան ձեռք բերելու մասին։ Դրանց շարքում էր նաև Լեռնային Ղարաբաղի հայությունը։ Այս պահանջը միակն էր նմանների շարքում, որը հանգեցրեց հայերի հանդեպ զանգվածային ջարդերի և բռնությունների ոչ միայն և ոչ այնքան Լեռնային Ղարաբաղում, այլև Ադրբեջանի ողջ տարածքում։ Նույնատիպ պահանջները Աբխազիայում չէին բերել որևէ բռնությունների աբխազների նկատմամբ Թբիլիսիում կամ Վրաստանի այլ վայրերում, Չեչնիայի՝ Մոսկվայում կամ Ռուսաստանի այլ հատվածներում․․․ Իսկ Բաքվում, Սումգաիթում, Կիրովաբադում կազմակերպվել և զինվել էին ջարդարարների խմբեր, ինչը այն պահին անհնարին էր իրականացնել առանց խորհրդային հատուկ ծառայության՝ ԿԳԲ-ի բարձրագույն ղեկավարության կազմում առանձին անձանց որոշմամբ և վերահսկողությամբ։ Մի քանի հարյուր հազար հայեր իրենց հայրենի բնակավայրերից տարհանվեցին և հետագա տարիներին ցրվեցին աշխարհով մեկ։ Խորհրդային Միության փլուզմանը, հետևող տարիներին մասնակից դարձան այնպիսի կառույցներ, ինչպիսիք էին ՄԱԿ-ի փախստականների հանձնախումբը (որը պատրաստ էր այդ մարդկանց տեղավորել մոլորակի ցանկացած վայրում, բացի իրենց երկրի ջարդարարներից ազատված տարածքներից, որտեղ պարտավոր էր տեղավորել՝ չվերածելով փախստականների և պահպանելով նրանց ուրույն ընդհանրական կյանքը), և եվրոպական կառույցները (ԵԱՀԿ, Եվրոպարլամենտ…), որոնք հայ փախստականների տեղակայման տարածքները հայտարարեցին օկուպացված, արգելելով նրանց բնակեցումը այդ տարածքներում, ցրեցին նրանց աշխարհով մեկ, դրանով ավարտին հասցնելով 88-ի ջարդերով սկսված ցեղասպանությունը։

Անգամ թռուցիկ հայացքը բերված մի քանի փաստերին (իսկ նմանները հազարավոր են) ակնհայտ է դարձնում, որ ինչ-որ մի հզոր ուժ, այնպիսին, որ ի զորու է մխրճվել առաջատար պետությունների ազդեցիկ միջազգային կառույցների կառավարական համակարգեր, պարտադրելով նրանց անհրաժեշտ որոշումներ, առնվազն 100 տարի և մինչև այսօր իրականացնում է հայության հեռացումը իրեն հայրենիքից՝ Հայկական Լեռնաշխարհից, հայկական քաղաքակրթական (հայրենիքին հարակից) տարածքներից, նրա ցրումը և տարալուծումը աշխարհով մեկ, բռնի ուծացումը հայրենիքում մնացածների՝ վերացնելով հայկական մշակույթը, ինքնությունը։ Ո՞վ և ինչո՞ւ է դա անում երկար ժամանակ մնում էր անհայտ, բայց վերջին տարիների իրադարձությունները բացահայտում էն նաև այդ հարցերի պատասխանները։

Վերջին տարիների մեր հայտարարություններում մենք արձանագրել ենք այն իրողությունը, որ մարդկությունը հայտնվել է  իր պատմության ընթացքում մի աննախադեպ ճգնաժամի մեջ։ Այն քաղաքակրթական մոդելը, որը կարգավորում էր մարդկության կյանքը վերջին հարյուրամյակներում, որը վերջին տասնամյակներում փաստորեն միակը և գերիշխողը դարձավ մոլորակում, այլևս չի գործում։ Մի ճգնաժամը հաջորդում է մյուսին՝ միմյանց խորացնելով, տարածվելով կյանքի բոլոր ոլորտներում, սրընթաց վերածվելով համընդհանուր անհաղթահարելի աղետի։ Ակնհայտ է, որ միակ ելքը այս աղետից՝ նոր քաղաքակրթական մոդելի անցումն է։ Սակայն երկու դժվարին արգելքներ կան այդ ճանապարհին։

Առաջինը՝ այն աշխարհակալ ուժն է, որը հզորագույնն է դարձել, կուտակելով հսկայական հարստություն և իշխանություն՝ շնորհիվ գործող աշխարհակարգի, իշխող քաղաքակրթական մոդելի։ Եվ նա ողջ իր հզորությունը օգտագործում է այս վիճակը պահպանելու համար, կանգ չառնելով ոչ մի հանցագործության, ոչ մի նոր աղետի առջև։

Երկրորդ խոչընդոտը կապված է այն բանի հետ, որ պատկերացում չկա, թե ինչպիսին պետք է լինի այն նոր քաղաքակրթական մոդելը, որը թույլ կտա մարդկությանը դուրս գալ ճգնաժամից և կրկին բռնել բնականոն զարգացման ուղին։ Ակնհայտ է, որ այդ բանաձևերի փնտրտուքը բարդ է լինելու և պահանջում է մարդկության կուտակած ողջ մշակութային, քաղաքակրթական փորձի վերհիշումն ու ստեղծագործական համադրումով, զարգացումով այդ նոր ուղու ուրվագծումն ու ձևավորումը։ Այս փնտրտուքների շրջանակում հատուկ տեղ է զբաղեցնում Արարատյան աշխարհը, որտեղ ձևավորվել և աշխարհով մեկ են տարածվել բազմաթիվ քաղաքակրթություններ, մշակույթներ։ Եվ կարևոր են այն մարդկային հանրությունները, ովքեր, բնիկ լինելով այս տարածքներում, իրենց միջով անցկացրել են, կուտակել են այդտեղ ձևավորված բոլոր մշակութային քաղաքակրթական ազդանշանները։ Մարդկային համակարգերը բարդ են և այդ կուտակումները իրականցում են ամենատարբեր հարթություններում, և անգամ եթե ինչ-ինչ հարթությունում, ինչ-ինչ հանգամանքների բերումով նրանք աղավաղվում, մոռացության են մատնվում, ապա մեկ ուրիշում նրանք պահպանված են և անհրաժեշտ ճիգերի դեպքում կարող են կրկին վերհիշվել, վերհանվել։ Սա է պատճառը, որ բոլոր նրանց համար, ով փնտրում է նոր աշխարհի, նոր մարդկության ճանապարհը, Արարատյան աշխարհի բնիկները՝ հայությունը խիստ կարևոր է։ Եվ կարևոր է ոչ իր այսօրվա վիճակով, որ աշխարհի ընթացիկ վարիվերումներում տրվել է տասներորդականի՝ մոռանալով իր իրական ինքնությունը, առաքելությունը և ի վիճակի չէ կատարել իր դերը նոր աշխարհի ձևավորման գործում։ Նա կարևոր է զարթոնք ապրած, վերածնված՝ այնպիսին, ինչպիսին նրան տեսել և տեսնում են իր լավագույն զավակները, Հոգևոր Հայաստանի պահապանները։

Միևնույն ժամանակ հին աշխարհի պահապանները վաղուց արդեն արձանագրել են այլընտրանքային քաղաքակրթության ազդակները, ուղենիշերը իր մեջ կրող հայության վտանգը իշխող քաղաքակրթական համակարգի համար և վաղուց արդեն միջոցներ են ձեռնարկում այդ վտանգը չեզոքացնելու ուղղությամբ։ Առավել խորաթափանց հայ նվիրյալները, այս ամենը տեսնելով, խուսափել են, այնուհանդերձ, բաց խոսակցությունից՝ համարելով, որ դրանով մեղմացնում են վտանգը։ Սակայն այսօր, այս դարավոր առճակատումը հնի պահպանման և նորի հաստատման ուժերի միջև թևակոխել է ծայրահեղ առճակատումների բաց բախումների փուլ, և հնի ուժերի կործանարար քայլերի խափանման լավագույն ուղին նրանց հանցագործությունների բաց մատնանշումն է։ Եվ այսօր մարդկության առջև պետք է ներկայացնել ինչպես նրանց կատարված և կատարվող խոշորագույն հանցագործությունների, գենոցիդների, ցեղասպանությունների փաստերը, այնպես էլ նախապատրաստված և իրականացվող, պատմության մեջ խոշորագույն հանցագործության անտրոպոցիդի, փաստերը։ Երբ նրանք ոչնչացնում են մարդկայնությունը մարդկանց մեջ՝ պահպանելու համար խեղված հոգու աշխարհը։

Բացահայտումների շրջանը սկսված է։ Ճշմարտությունը աշխարհ է գալիս։ Եվ Հայաստանը ներկայացնող ղեկավարը՝ դիմելով իրենց աշխարհակալ զգացող ուժերի կողմից զավթած հերթական երկրի բարձրագույն ատյանին, նրանց կհորդորի հայոց ցեղասպանությունը ճանաչել ոչ թե բարոյականության պահանջներից ելնելով, այլ որպեսզի հեռու պահեն իրենք իրենց և իրենց ժողովրդի ներկայացուցիչներին, իրենց իսկ համար կործանարար հակահայ հերթական դավադրությանը մասնակից լինելուց։ Չէ որ եկել է նաև կատարածի համար պատասխան տալու ժամանակը։ Թե՛ անհատների, թե՛ ատյանների.. .

Ցեղասպանությունների կանխարգելման հայկական կենտրոն

24.04.2020թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

twelve + 17 =