Փաշաբեզյան Տիգրան – Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր Տիգրան Փաշաբեզյան

Ընտրվել է 2013 թ. նոյեմբերի 22-ին ուղիղ ընտրությունների միջոցով

Լիազորությունները հաստատվել են Խորհրդարանի առաջին գումարման առաջին նստաշրջանում 18.01.2014 թ.

Լիազորությունները դադարեցվել են 20.01.2014 թ.՝ համաձայն Արեւմտյան Հայաստանի Հանրապետության «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» Օրենքի 14-րդ հոդվածի` Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ  նշանակվելու կապակցությամբ:

Լիազորությունների դադարեցումը հաստատվել են 2014 թ. հոկտեմբերի 18-ին՝  Խորհրդարանի  1-ին գումարման 2-րդ նստաշրջանում:

2011 թ. Ապրիլի 7-ին Արեւմտյան Հայաստանի Հայերի Ազգային խորհուրդի որոշումով նշանակվել է Արեւմտյան Հայաստանի վտարանդի Կառավարության Վարչապետ:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկությամբ՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետի պաշտոնում կրկին հաստատվել է Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին նստաշրջանում՝ 20 հունվար 2014 թ.:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Վարչապետի պաշտոնում երրորդ անգամ վերահաստատուել է 2017-ի Յունիսի 11-ին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանում:

 

Ծննդյան ամսաթիվ – 25.09.1955 թ

Թողնել պատասխան

Your email address will not be published.

14 − ten =