Շնորհավորական Ուղերձ Մայիսյան Եռատոնի կապակցությամբ

Շնորհավորում ենք հայ ժողովրդին Եռատոնի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 74-րդ, Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձների եւ Երկրապահի օրվա կապակցությամբ։

Իրադարձություններ, որոնք նոր էջեր են բացել հայության դարավոր պատմության մեջ, նոր հաղթանակների ու նոր նվաճումների, որոնք, համոզված ենք, շարունակվելու են մինչեւ հայության բոլոր իրավունքների իրականացում, մինչեւ Հայոց Բնօրրան Հայրենիքի բռնազավթված  բոլոր տարածքների ազատագրում։

Փառք եւ անմար հիշատակ բոլոր հերոսներին՝ նրանց, ովքեր տվել են իրենց կյանքը հանուն՝ ազատության, հանուն՝ ապրելու, զարգանալու ու ապագա ունենալու խորհրդի ու իրավունքի։

Փառք ու պատիվ բոլոր ապրող հերոսներին՝ նրանց, ովքեր այսօր էլ ամուր կանգնած են հայության ու Հայաստանի պաշտպանության դիրքերում։

Ռադիկ Խամոյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահ

 9 մայիսի, 2019 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

eighteen − two =