Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնը ընդունել եւ ճանաչել է
«Պետութիւնների իրաւունքների եւ պարտականութիւնների մասին» Մոնտեւիդէոյի Կոնուենցիան (ստորագրուած 26 դեկտեմբեր 1933 թ., համաամերիկեան պետութիւնների 7-րդ միջազգային համաժողովում), որպէս պետութիւնների իրաւունքներ եւ պարտականութիւններ
Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը) յայտնում է, որ`
համաձայն`
Ռուսաստանի Կառավարութեան Դեկրետի «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտեան Հայաստանի մասին»), 13 յունուար 1918 թ.,
Դաշնակից Տէրութիւնների Գերագոյն Խորհրդի կողմից դէ ֆակտոյ (de facto) Հայաստան պետութեան անկախութեան ճանաչման, Փարիզի Վեհաժողովի ժամանակ, 19 յունուար 1920 թ.,
Դաշնակից Տէրութիւնների Գերագոյն Խորհրդի կողմից դէ իւրէ (de jure) Հայաստան պետութեան անկախութեան ճանաչման, Փարիզ, 11 մայիս 1920 թ.,
ԱՄՆ Սենատի որոշման, որը ճանաչում էր Հայաստանի Հանրապետութեան անկախութիւնը, Թիւ 359, 11 մայիս 1920 թ.,
Սեւրի խաղաղութեան պայմանագրի 88-րդ, 89-րդ եւ 93-րդ յօդուածների, 10 օգոստոս 1920 թ.,
ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրոյ Վիլսոնի կայացրած Իրաւարար վճռի Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի վերաբերեալ, 22 նոյեմբեր 1920 թ.,
հաշուի առնելով`
«Գաղութացուած երկրներին անյապաղ անկախութիւն շնորհելու մասին» ՄԱԿ-ի Կոնուենցիան, 14 դեկտեմբեր 1960 թ., «Բնիկ ժողովուրդների իրաւունքների մասին» ՄԱԿ-ի Հռչակագիրը, 13 սեպտեմբեր 2007 թ.,
հիմնուելով`
Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի hիմնադիր ժողովի որոշման – 17.12.2004 թ.,
Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդարանի պատգամաւորների ընդունած հռչակագրի – 20.01.2007 թ.,
Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի Արեւմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարութիւն կազմելու մասին հռչակագրի – 04.02.2011 թ.,
Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի չէզոքութեան մասին որոշման – 29.03.2011 թ.,
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան դրօշի մասին հրամանագրի – 21.10.2011 թ.,
Արեւմտեան Հայաստանի հայերի ինքնապաշտպանութեան ուժերի ստեղծման մասին հրամանագրի – 26.12.2012 թ.,
Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ձեւաւորման մասին հռչակագրի – 24.05.2013 թ.,
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահի հրամանագրի (թիւ 12), Որոշում` յիշեցում, Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան վերաբերեալ, որը հանդիսանում է 1920 թ.-ի Հայկական պետութեան Արեւմտեան շարունակութիւնը – 23.02.2014 թ.,
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան զինանշանի մասին հրամանագրի – 06.04.2015 թ.,
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահի «Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան մասին» հրամանագրի – 09.05.2016 թ.,
նկատի առնելով`
«Պետութիւնների իրաւունքների եւ պարտականութիւնների մասին Կոնուենցիայի» (Մոնտեւիդէոյի Կոնուենցիայ) 1-ին, 3-րդ, 6-րդ, 7-րդ եւ 16-րդ յօդուածների պահանջները, որտեղ նշուած են պետութեան յատկանիշները եւ իրաւունքները, որպէս միջազգային իրաւունքի սուբյեկտ. մշտական բնակչութիւն, որոշակի տարածք, կառավարութիւն, այլ պետութիւնների հետ յարաբերութիւնների մէջ մտնելու ունակութիւն, որ պետութեան քաղաքական գոյութիւնը կախուած չէ այլ պետութիւնների ճանաչումից, ճանաչումը հանդիսանում է անխօս եւ անհերքելի, պետութեան ճանաչումը կարող է լինել ուղիղ կամ ըստ կանխադրման, որ սոյն Կոնուենցիան բաց է միանալու այն պետութիւնների համար, որոնք Կոնուենցիայի կողմ չեն հանդիսանում,
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահը (Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 8 հոկտեմբեր 2016 թ. ընդունած որոշման համաձայն) ստորագրել է «Պետութիւնների իրաւունքների եւ պարտականութիւնների մասին» Կոնուենցիան ընդունելու եւ այն Ճանաչելու մասին օրէնքը, որպէս պետութիւնների իրաւունքներ եւ պարտականութիւններ:
Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)
Լրատուական ծառայութիւն
09.10.2016 թ.