Իմ շատ յարգելի ու սիրելի հայ ժողովուրդ:
Այսօր առաւել քան երբեւէ միասին լինենք: Ես օրհնում եմ Ձեզ, եղեք ակտիւ ու ազնիւ այս ընտրական փուլում:
Յարգարժան Արեւմտեան Հայաստանի Խորհրդարանի պատգամաւորութեան թեկնածուներ, իմ առիւծածին տղաներ ու աղջիկներ, Ձեզ եմ դիմում, ես ուզում եմ վերադառնալ ու ապրել իմ հայրական տանը՝ Աստծոյ կողմից տրուած իրաւունքով:
Յիշենք, որ մեր Հզօրութիւնը մեր Միասնութեան մեջ է, մեր գործը Արդարութեան վերականգնումն է:
Օ՛ն յառաջ, Աստուած Ձեզ պահապան:
Օրհնում եմ Ձեզ, զաւակներս, ես այսօր եւ միշտ Ձեզ հետ եմ:
ՀԱՅԿ պապ
(արմատներով Սասունի Աղբի գիւղից, 88 տարէկան)
02.09.2018 թ.