Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը) խստորեն դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության եւ նրա հրահրիչների, աննախադեպ ագրեսիվ եւ անպատասխանատու որոշումը լայնածավալ ռազմական գործողություններ սկսել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ, որը հանգեցրել է Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով եւ Հայաստանի Հանրապետության հետ սահմաններում իրավիճակի կտրուկ սրացման եւ գերաճած ռազմական առճակատման, զրահատեխնիկայի, ավիացիայի ու հրետանու օգտագործմամբ: Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ Արցախի խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում` կանանց եւ երեխաների:
Մերձավոր Արեւելքի հակամարտության հրահրողները եւ Թուրքիայի Հանրապետության ղեկավարությունը, որպեսզի խուսափեն իրենց արարքների անխուսափելի պատասխանատվությունից, ձգտում են պատասխանատվությունը իրենց եւ Թուրքիայի Հանրապետության վրայից փոխանցել ՀՀ-ի եւ Արցախի սահմաններ` Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայի միջոցով: Այսպիսով, փորձելով շեղել համաշխարհային հանրության ուշադրությունը իրենց իրական նպատակներից եւ հանցագործ ծրագրերից Մերձավոր Արեւելքում, ու փրկել Թուրքիայի Հանրապետությունը եւ նրա հրահրողներին անխուսափելի պատասխանատվությունից:
Կոչ ենք անում միջազգային հանրությանը, մասնավորապես այն երկրներին, որոնք ներգրավված են հակամարտության կարգավորման գործընթացում, գործուն քայլեր ձեռնարկել, ստիպելով Ադրբեջանի Հանրապետությանը դադարեցնել ագրեսիան եւ հարկադրել խաղաղության:
Հակամարտության հետագա վատթարացումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների, ինչպես ադրբեջանական, այնպես էլ թուրքական կողմի համար:
Ամեն ինչ կավարտվի այնտեղ, որտեղ սկսվել է, այդ թվում, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության հաստատմամբ`Արեւմտյան Հայաստանում:
Արմեն Տեր-Սարգսյան`
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
03.04.2016թ.