Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան եւ Խորհրդարանի Համատեղ յատուկ յանձնաժողովը հաշուի առնելով այն հանգամանքը, որ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախկին նախագահ Արմէնակ Թիերի աբրահամեանը շարունակում է զբաղուել ապօրինի գործունէութեամբ ու զեղծարարութեամբ, հարկադրուած է կրկին յիշեցնելու եւ հանրութեանը տեղեկացնելու համար հրապարակել նրան բազմիցս ուղարկուած պաշտօնական դիմում-պահանջի հետեւեալ տեքստը:
*****
Արմէնակ Թիերի Աբրահամեանին,
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախկին նախագահին
Ելնելով Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) առաջին գումարման հինգերորդ նստաշրջանի (11-ը յունիսի, 2017 թ., Երեւան) որոշման 10-րդ կէտի
կրկնակի յիշեցնում ենք
հաշուի առնելով, որ ձեր լիազօրութիւնները որպէս Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահ դադարեցուած են եւ համաձայն այդ որոշման ստեղծուած է Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան եւ խորհրդարանի համատեղ յատուկ յանձնաժողով, որին յանձնարարուած է կարգաւորել հետեւեալ հարցերը.
1) Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախկին նախագահ Արմէնակ Թիերի Աբրահամեանից ստանալ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական կնիքը:
2) Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախկին նախագահ Արմէնակ Թիերի Աբրահամեանից ստանալ ինքնութեան քարտերի պատրաստման սարքաւորումը:
3) Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախկին նախագահ Արմէնակ Թիերի Աբրահամեանից ստանալ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական բիւջեյի մուտքերի եւ ծախսերի հաշուեկշիռը:
4) Յանձնաժողովին յանձնարարուած է կարգաւորել պետական հաշվեհամարների օգտագործման լիազօրութիւնների հարցը:
5) Բոլոր հրամանագրերն ու որոշումները, յայտարարութիւններն ու պաշտօնական փաստաթղթերը ստորագրուած 2017 թ. յունիսի 11-ից յետոյ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախկին նախագահ Արմէնակ Թիերի Աբրահամեանի կողմից համարուած են անվաւեր եւ իրաւական ուժ չունեցող:
Ելնելով վերոյիշեալից պարոն Արմէնակ Թիերի Աբրահամեան` ձեզանից կրկնակի պահանջում ենք, 10 օրուայ ընթացքում յանձնաժողովին
1) Յանձնել Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական կնիքը, բլանկները եւ նախագահի պետական տարբերանշանները:
2) Յանձնել Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան բոլոր քաղաքացիների դիմումնագրերը եւ պատրաստուած, սակայն դեռեւս քաղաքացիներին չյանձնուած ինքնութեան քարտերը:
3) Յանձնել Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան ինքնութեան քարտերի պատրաստման սարքաւորումը եւ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեանը նուիրուած համակարգիչներն ու սարքաւորումները:
4) Յանձնել Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան բոլոր քաղաքացիների տուեալների բանկը:
5) Յանձնել Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական բիւջեյի մուտքերի եւ ծախսերի հաշուետուութիւնը, կցելով բանկային եւ հաշուապահական փաստաթղթերը:
6) Փոխանցել Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան բանկերում բացուած հաշիւները եւ դրանց օգտագործման լիազօրութիւնները:
7) Մինչեւ բանկային հաշիւների փոխանցումը սառեցնել ելքի մասով բանկային գործունէութիւնը:
8) Փոխանցել բանկային գումարները եւ վերադարձնել կանխիկ գումարները:
9) Դադարեցնել Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան անօրինական քաղաքացութիւն շնորհելու եւ ինքնութեան քարտերի գովազդը, բաժանումը եւ դրանց հաշուին գումարներ ստանալը:
Ձեր կողմից Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիութիւն անօրինական շնորհելը եւ ինքնութեան քարտերի հաշուին անօրինական գումարներ ստանալը հանդիսանում է զեղծարարութիւն, եւ քրէական պատասխանատուութեան ենթակայ գործողութիւն բոլոր երկրներում:
Կրկնակի կցւում է Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) առաջին գումարման հինգերորդ նստաշրջանի (11-ը յունիսի, 2017 թ., Երեւան) որոշման քաղուածքը:
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան եւ Խորհրդարանի Համատեղ յատուկ յանձնաժողով
05.03.2018 թ.