Յարգելի տիկին Օդրէ Ազուլէ
Թոյլ տվեք Ձեզ յայտնել իմ խորին յարգանքը եւ մէկ անգամ եւս հաստատել, որ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնը (Հայաստան) 2018 թվականի մարտի 20-ին ճանաչել ու վավերացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կանոնադրութիւնը, ամբողջովին ընդունում է կազմակերպութեան յայտարարած սկզբունքներն ու նպատակները, այն է․ «․․․նպաստել խաղաղութեան եւ անվտանգութեան պահպանմանը զարկ տալով միջազգային համագործակցութեանը կրթութեան, գիտութեան եւ մշակոյթի բնագավառներում բարեփոխումների իրականացման միջոցով, նպատակ ունենալով ՄԱԿ-ի Կանոնադրութեամբ հռչակուած հիմնարար ազատութիւնների հետ մէկտեղ մեծացնել համընդհանուր յարգանքը արդարութեան, օրենքի ուժի, մարդու իրաւունքների նկատմամբ, ՄԱԿ-ի Կանոնադրութեամբ հռչակուած մարդու իրաւունքների եւ հիմնարար ազատութիւնների ապահովման, բոլոր ժողովուրդների համար, առանց ռասայի, սեռի, լեզուի կամ կրօնի տարբերակման»:
Յարգանքով եմ վերաբերւում Ձեզ եւ Ձեր աշխատանքին: Ձեր շնորհիվ իրականացւում են շատ կարեւոր աշխատանքներ պահպանելու համար մարդկութեան մշակութային, թէ նիւթական, եւ թէ ոչ նիւթական ժառանգութիւնը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդունած կոնուենցիաների շնորհիվ միջազգային հանրութիւնը միաւորւում է հասնելու համար ընդհանուր նպատակների, պահպանելու մարդկութեան մշակութային ժառանգութիւնը:
Միեւնոյն ժամանակ, պետք է նշեմ, որ խորապէս հիասթափուած եւ զարմացած եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգութեան կոմիտեի 43-րդ նստաշրջանի անցկացման նպատակով երկրի ընտրութեամբ, որը տեղի ունեցավ 2019 թվականի յունիսի 30-ից մինչեւ յուլիսի 10-ը Ադրբեջանի Հանրապետութիւնում, Բաքւում: Նստաշրջանը քննարկում էր Համաշխարհային ժառանգութեան օբյեկտների պահպանութեան վիճակը եւ ընդգրկում նոր օբյեկտներ Համաշխարհային ժառանգութեան ցուցակում: Ես կասկածում եմ Ձեր աշխատակիցների իրազեկութեան վերաբերեալ, որոնք պետք է ուսումնասիրէին այն երկիրը, որտեղ նրանք պատրաստւում էին անցկացնել 43-րդ նստաշրջանը:
Ադրբեջանի Հանրապետութիւնը, պետութիւն է, որի կառավարութիւնը աւերել է եւ շարունակում է ոչնչացնել բազմաթիվ հին հուշարձաններ, եկեղեցիներ, հայ ժողովրդի մշակութային ժառանգութիւնը: Այս ամենի վերաբերեալ խօսուն օրինակ է հայկական միջնադարեան 89 եկեղեցիների, 5480 խաչքարերի եւ 22,700 գերեզմանների ոչնչացումը, այդ թւում՝ Ագուլիսում 400 խաչքարերի եւ 2005 թ. Նախիջեւանում Ջուղայի հազարաւոր միջնադարեան բնօրինակ եւ հնագոյն խաչքարերի ոչնչացումը:
Վերոնշյալի առնչութեամբ անհասկանալի է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիրքորոշումը նստաշրջան եւ այլ միջոցառումներ անցկացնել երկրներում, որոնց կառավարութիւնները չեն խոչընդոտում մշակութային հուշարձանների ոչնչացմանը: Դեռ բոլորովին վերջերս ամբողջ աշխարհը սգում էր Պալմիրան եւ այժմ ամբողջ աշխարհը վերականգնում է այն, ինչ դեռեւս հնարաւոր է վերականգնել բարբարոսական գործողութիւններից հետո:
Ցավոք, մեր հուշարձանները վերականգման ենթակա չեն: Նրանք ոչնչացւում են, ջնջւում են, փոշու վերածւում: Բազմաթիվ պատմաբաններ եւ լրագրողներ հաստատում են այն եզրակացութիւնը, որ Ադրբեջանում տարբեր գործիչներ զբաղուած են մէկ ուրիշի պատմական եւ մշակութային ժառանգութեան յուրացման եւ կեղծման մէջ՝ լինեն դրանք խորհրդանշաններ, երաժշտութիւն, խոհանոց, կիրառական արուեստ, ճարտարապետութիւն… եւ պատմութիւն: Ադրբեջանի Հանրապետութեան կառավարութեան կողմից այս խախտումների եւ յանցագործութիւնների նկատմամբ պատշաճ իրաւական գնահատական եւ հակադարձում չկա: Դեռեւս չկա եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից:
Տիկին Ազուլէ, Դուք կոչ եք անում յարգել Համաշխարհային ժառանգութեան մասին կոնուենցիաների ոգին, որպէս միասնութեան շարժիչ ուժ, բայց Ադրբեջանի Հանրապետութեան ղեկավարութիւնը անտեսում է դրանք: Այլ կերպ ինչպէ՞ս բացատրել այդպիսի անհերքելի հակաքաղաքակրթական վերաբերմունքը այլ երկրների եւ ժողովուրդների մշակութային ժառանգութեան նկատմամբ: Ոչ այլ կերպ, քան ձգտում ջնջելու հիշողութիւնը մի ժողովրդի վերաբերյալ, որն ապրել ու ստեղծագործել է այս հողում։ Եվ, կարծես, ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատակիցները դրա մասին չգիտեն:
Ես ուզում եմ հիշեցնել Ձեր խոսքերը, որոնք հնչել են նստաշրջանի բացմանը, որ ժառանգութիւնը երբեք չպետք է գործածուի հասարակութիւնը բաժանելու կամ մէկ խմբի յիշատակը մյուս խմբի դէմ օգտագործելու նպատակին։ Ընտրելով մի երկիր, որը ոչնչացնում է մէկ այլ ժողովրդի մշակութային ժառանգութիւնը, դուք ինքներդ հակասում եք Ձեզ:
Որպէս մշակոյթի եւ արվեստի ներկայացուցիչ, ես համոզուած եմ, որ մեր ազնիվ, ճշմարիտ եւ անկաշառ ու բարձր առաքելութիւնից է կախուած նաեւ, ինչպէս երկրների վարած քաղաքականութիւնը, այնպէս էլ ժողովուրդների միջեւ հարաբերութիւնների կարգաւորումը եւ համաշխարհային մշակութային ժառանգութեան պահպանումը՝ հաջորդ սերունդների համար:
Ձեր խոսքում հիշեցրիք վստահութեան մասին․ «Համաշխարհային ժառանգութեան մասին» Կոնուենցիան համընդհանուր բարիքի շուրջ երկխօսութեան համար նախատեսուած մի քանի ֆորումներից մէկն է, որ դրա իրականացումը ղեկավարւում է գիտական փորձով, որն ապահովում է վստահութիւնը նրա նկատմամբ»:
Կարծում եմ խելամիտ կլինի Ձեր ուշադրութիւնը հրաւիրել այն բանի վրա, որ մի երկրի ընտրութիւնը եւ հանդիպումներ ու նստաշրջան այդ երկրում անցկացնելու փաստը, որտեղ «դե ֆակտո» էթնիկ հայերի համար մուտքն արգելուած է, անկախ նրանց քաղաքացիութիւնից, եւ դա կարող է հանգեցնել քրեական հետապնդման եւ բանտարկութեան՝ լրագրողներին, գիտնականներին, հասարակական գործիչներին եւ շարքային մարդկանց, ովքեր ծագումով հայ են, զրկում է նման միջոցառումներին մասնակցելու հնարաւորութիւնից:
Նման տարօրինակ եւ վատ մտածուած ընտրութիւնը հանդիսանում է իրաւունքների շատ ակնյայտ ու անմիջական սահմանափակում եւ անթոյլատրելի է, ինչպէս իրաւական, այնպէս էլ էթիկական տեսանկիւնից:
Հուսով եմ, որ Դուք եւ Ձեր գործընկերները կքննարկեք ներկայացուած բոլոր փաստարկները եւ հիմնաւորուած ու ողջամիտ որոշում կկայացնեք, որպէսզի հետագայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո կազմակերպուած նստաշրջաններն ու միջոցառումները չկատարվեն այնպիսի երկրներում, որտեղ խախտւում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ «Համաշխարհային ժառանգութեան մասին» Կոնուենցիայի հիմնական սկզբունքները, որտեղ մարդկութեան մշակութային ժառանգութեան պահպանման փոխարեն, դրանք պաշտպանուած չեն ինչպէս հարկն է եւ նոյնիսկ ոչնչացւում են:
Խնդրում եմ Ձեզ ստուգումներ անցկացնել կապուած Ադրբեջանի Հանրապետութեան եւ այլ երկրների ընտրութեան վաւերականութեան հետ, որոնք բացառում են այլ ազգութիւնների ներկայացուցիչների մասնակցութիւնը միջոցառումներին:
Յարգանքներով,
Յուլիա Գյուլոեան,
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան) Մշակոյթի նախարար
22․07․2019 թ․