Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)
առաջին գումարման յոթերորդ նստաշրջանի արձանագրությունից
29-ը մայիսի 2018 թ., Երեւան
Առաջին նիստ
Նիստի սկիզբը ժամը 15:00-ին, ավարտը՝ 17:00-ին:
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների գրանցում:
Ներկայումս լիազորություններ ունեցող 59 պատգամավորներից գրանցվել են 51 պատգամավոր, 8-ը դահլիճում եւ 43-ը ինտերնետ կապով, որը կազմում է 86 տոկոս:
Քվորումը ապահովված է:
- Լսեցին՝7-րդ նստաշրջանի հաշվիչ հանձնաժողովի եւ քարտուղարության ընտրության մասին:
Որոշեցին՝
ա) ընտրել 7-րդ նստաշրջանի հաշվիչ հանձնաժողով հետեւյալ կազմով՝ նախագահ`Տիգրան Հարությունյան, անդամներ՝ Աննա Խաչատրյան, Սաիդա Օհանյան:
բ) ընտրել 7-րդ նստաշրջանի քարտուղար Սաիդա Օհանյանին:
Քվեարկության արդյունքները.
Կողմ – 50, դեմ – 0, ձեռնպահ – 1,
Որոշումն ընդունված է:
- Լսեցին՝Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի 1-ին գումարման 7-րդ նստաշրջանի օրակարգի մասին:
Որոշեցին` հաստատել Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի 1-ին գումարման 7-րդ նստաշրջանի օրակարգը:
Քվեարկության արդյունքները.
Կողմ – 51, դեմ – 0, ձեռնպահ – 0:
Որոշումն ընդունված է միաձայն:
- Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի զեկույցը օրակարգի՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 09.2017 թ. տեղի ունեցած 6-րդ նստաշրջանից հետո կատարված աշխատանքների եւ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ:
Զեկույցի վերաբերյալ ելույթ ունեցան՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորներ Արտաշես Միքայելյանը, Էդուարդ Փոլատովը, Սաիդա Օհանյանը, Վահան Բաբախանյանը, Էռնեստ Գրիգորյանը, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռադիկ Խամոյանը, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Պետրոս Քեշիշօղլյանը, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կրթություն նախարար Վրեժ Քոսայանը:
Որոշեցին՝
ա) Հաստատել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի զեկույցը օրակարգի՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 17.09.2017 թ. տեղի ունեցած 6-րդ նստաշրջանից հետո կատարված աշխատանքների եւ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ: (Զեկույցը կցվում է)
բ) Դրական գնահատել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահության կատարված աշխատանքները 6-րդ նստաշրջանից հետո հաշվետու ժամանակաշրջանում:
գ) Վճռականորեն դատապարտել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Արմենակ Թիերի Աբրահամյանի եւ նրա կողմնակիցների խմբակի ձեռնարկված սադրիչ ու հանցագործ գործողությունները Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության իրավաչափ գործընթացի եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) իրավաչափ պետական համակարգի նկատմամբ:
դ) 6-րդ նստաշրջանի որոշման համաձայն ձեւավորված Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Խորհրդարանի համատեղ հանձնաժողովին հանձնարարել իրականացնել այդ որոշման բոլոր կետերը եւ նախապատրաստել համապատասխան փաստաթղթեր՝ կատարած հանցագործությունների, այդ թվում՝ զեղծարարության եւ այլ անձանց գումարների ու գույքի յուրացման մեղադրանքներով խիստ քրեական պատասխանատվության ենթարկելու քաղաքացի Արմենակ Թիերի Աբրահամյանին:
Քվեարկության արդյունքները.
Կողմ – 51, դեմ – 0, ձեռնպահ – 0:
Որոշումն ընդունված է միաձայն:
- Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մշտական հանձնաժողովների նախագահների եւ պատգամավորների ելույթները եւ առաջարկները:
Որոշեցին՝
ա) ընդունել ի գիտություն Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մշտական հանձնաժողովների նախագահների եւ պատգամավորների առաջարկները:
բ) հաստատել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մշտական հանձնաժողովների նախագահների եւ պատգամավորների առաջարկները:
Քվեարկության արդյունքները.
Կողմ – 51, դեմ – 0, ձեռնպահ – 0:
Որոշումն ընդունված է միաձայն:
- Լսեցին՝ 6-րդ նստաշրջանից հետո ընկած ժամանակաշրջանում Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության կողմից ընդունված օրենքների եւ որոշումների հաստատման վերաբերյալ:
Որոշեցին՝
ա) հաստատել 6-րդ նստաշրջանից հետո ընկած ժամանակաշրջանում Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության կողմից ընդունված օրենքները եւ որոշումները:
բ) հաստատել «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» Օրենքի մեջ կատարած փոփոխությունները եւ լրացումները:
Քվեարկության արդյունքները.
Կողմ – 51, դեմ – 0, ձեռնպահ – 0:
Որոշումն ընդունված է միաձայն:
- Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծը համաժողովրդական քննարկման ներկայացնելու, ապա Արեւմտյան Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քվեարկության արդյունքների համաձայն այն ընդունելու վերաբերյալ:
Որոշեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծը համաժողովրդական քննարկման ներկայացնելւ, ապա Արեւմտյան Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քվեարկության արդյունքների համաձայն այն ընդունել:
Քվեարկության արդյունքները.
Կողմ – 51, դեմ – 0, ձեռնպահ – 0:
Որոշումն ընդունված է միաձայն:
- Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային առավել կարեւոր Պայմանագրերին, Կոնվենցիաներին ու Հռչակագրերին միանալու եւ դրանք վավերացնելու մասին:
Որոշեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կողմից միանալ եւ վավերացնել միջազգային առավել կարեւոր Պայմանագրերը, Կոնվենցիաները ու Հռչակագրերը: Քվեարկության արդյունքները.
Կողմ – 51, դեմ – 0, ձեռնպահ – 0:
Որոշումն ընդունված է միաձայն:
Երկրորդ նիստ
Նիստի սկիզբը ժամը 18:00-ին, ավարտը՝ 20:00-ին:
- Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռադիկ Խամոյանի զեկույցը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ազգային-պետական քաղաքականության եւ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության գործընթացներում իրավաչափության գործոնի պահպանման կարեւորության ու դրա նշանակության վերաբերյալ:
Որոշեցին՝ ի գիտություն ընդունել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռադիկ Խամոյանի զեկույցը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ազգային-պետական քաղաքականության եւ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության գործընթացներում իրավաչափության գործոնի պահպանման կարեւորության ու դրա նշանակության վերաբերյալ:
Քվեարկության արդյունքները.
Կողմ – 51, դեմ – 0, ձեռնպահ – 0:
Որոշումն ընդունված է միաձայն:
- Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի հաշվետվությունը արտաքին հարաբերությունների ոլորտում 2017-2018 թթ. կատարած աշխատանքների մասին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում արդի իրավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության դիրքորոշման վերաբերյալ:
Որոշեցին՝ հաստատել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի հաշվետվությունը արտաքին հարաբերությունների ոլորտում 2017-2018 թթ. կատարած աշխատանքների մասին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում արդի իրավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության դիրքորոշման վերաբերյալ:
Քվեարկության արդյունքները.
Կողմ – 51, դեմ – 0, ձեռնպահ – 0:
Որոշումն ընդունված է միաձայն:
- Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության անդամների ելույթները:
Որոշեցին՝ ընդունել ի գիտություն Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության անդամների ելույթները:
Քվեարկության արդյունքները.
Կողմ – 51, դեմ – 0, ձեռնպահ – 0:
Որոշումն ընդունված է միաձայն:
- Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների մասնակցությունը 2018 թ. մայիսի 30-ից հունիսի 2-ը Երեւանում կազմակերպվող Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովին:
Որոշեցին՝ հաստատել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների մասնակցությունը 2018 թ. մայիսի 30-ից հունիսի 2-ը Երեւանում կազմակերպվող Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովին:
Քվեարկության արդյունքները.
Կողմ – 51, դեմ – 0, ձեռնպահ – 0:
Որոշումն ընդունված է միաձայն:
- Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) երկրորդ գումարման խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:
Որոշեցին՝
ա)Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) երկրորդ գումարման խորհրդարանական ընտրությունները անցկացնել 2018 թվականի աշնանը:
բ) Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) երկրորդ գումարման խորհրդարանական ընտրությունների անցկացման կոնկրետ ամսաթիվն ու վայրը որոշելու է Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահությունը, եւ կնախապատրաստի Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի համապատասխան Հրամանագրի նախագիծ:
գ) հաստատել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) երկրորդ գումարման խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ծրագիրը:
- Լսեցին՝ «ԱՄՆ 28–րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22–ին կայացրած Իրավարար վճռի իրականացման վերաբերյալ, որի ամբողջական անվանումն է՝ «Ամերիկայի Միացեալ Նահանգների Նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ» ՄԱԿ-ին ուղղված դիմումնագրի մասին:
Դիմումնագիրը ներկայացված է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից:
Դիմումնագիրը քննարկվել եւ հաստատվել է Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) հետեւյալ չորս Մշտական հանձնաժողովներում՝
- Միջազգային հարաբերությունների եւ միջխորհրդարանական հարցերով հանձնաժողով,
- Իրավական, օրենսդրական եւ պետական հարցերի հանձնաժողով,
- Պաշտպանության հարցերով հանձնաժողով,
- Հայրենակցական միությունների եւ հայրենասիրական կազմակերպությունների հանձնաժողով:
Որոշեցին՝
Ընդունել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Խորհրդարանի համատեղ ներկայացրած «ԱՄՆ 28–րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22–ին կայացրած Իրավարար վճռի իրականացման վերաբերյալ, որի ամբողջական անվանումն է՝ «Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ» դիմումնագիրը:
Սույն դիմումնագիրն ուղարկել՝
ա) Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր Քարտուղար Անտոնիո Գուտերեշին,
բ) Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության Խորհրդին,
գ) Միավորված Ազգերի Կազմակերպության անդամ պետություններին:
Քվեարկության արդյունքները.
Կողմ – 51, դեմ – 0, ձեռնպահ – 0:
Որոշումն ընդունված է միաձայն:
- Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ուղերձի ընդունման մասին:
Որոշեցին՝ հաստատել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ուղերձը մերձավորարեւելյան իրողությունների համատեքստում:
Քվեարկության արդյունքները.
Կողմ – 51, դեմ – 0, ձեռնպահ – 0:
Որոշումն ընդունված է միաձայն:
Նիստի փակումը:
Արմեն Տեր–Սարգսյան`
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
Դիանա Գրիգորյան`
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի Քարտուղար
29.05.2018 թ.