7-րդ նստաշրջանի օրակարգ

Օրակարգի նախագիծը ընդունված է Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (ԽորհրդարանիՆախագահության նիստով՝ 16.05.2018 թ., № 14

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 7րդ նստաշրջանի օրակարգ   

27.05.2018 թ.

Նախապատրաստական նիստ

12:00-ից 16:00 

  1. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահության եւ Մշտական հանձնաժողովների համատեղ նախապատրաստական նիստ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 7-րդ նստաշրջանի աշխատանքների կազմակերպման նպատակով:

28.05.2018 թ.

Ժամը 10:00-ից 

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների մասնակցությունը Երեւանում, Սարդարապատում, Ապարանում եւ Վանաձորում կազմակերպվող տոնական միջոցառումներին եւ արարողություներին նվիրված Մայիսյան հերոսամարտերի եւ Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակին:

29.05.2018 թ. 

ժամը12:30-ից 13:30

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների գրանցում:

Առաջին նիստ, 13:30-ից 15:30 

  1. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 7-րդ նստաշրջանի բացումը:
  1. 7-րդ նստաշրջանի հաշվիչ հանձնաժողովի եւ քարտուղարության ընտրություն:
  2. 7-րդ նստաշրջանի օրակարգի հաստատում:
  1. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի զեկույցը օրակարգի՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 17.09.2017 թ. տեղի ունեցած 6-րդ նստաշրջանից հետո կատարված աշխատանքների եւ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ:
  2. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մշտական հանձնաժողովների նախագահների եւ պատգամավորների ելույթներն ու առաջարկները:
  1. Ելույթներ, հարցեր, առաջարկներ:
  2. 6-րդ նստաշրջանից հետո ընկած ժամանակաշրջանում Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության կողմից ընդունված օրենքների եւ որոշումների հաստատում:
  3. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծը համաժողովրդական քննարկման ներկայացնելու, ապա Արեւմտյան Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քվեարկության արդյունքների համաձայն այն ընդունելու վերաբերյալ:
  4. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային առավել կարեւոր Պայմանագրերին, Կոնվենցիաներին ու Հռչակագրերին միանալու եւ դրանք վավերացնելու մասին: 

Ընդմիջում՝ 15:30-16:30:

Երկրորդ նիստ, 16:30-ից 19:00

  1. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռադիկ Խամոյանի զեկույցը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ազգային-պետական քաղաքականության եւ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության գործընթացներում իրավաչափության գործոնի պահպանման կարեւորության ու դրա նշանակության վերաբերյալ:
  1. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի հաշվետվությունը արտաքին հարաբերությունների ոլորտում 2017-2018 թթ. կատարած աշխատանքների մասին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում արդի իրավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության դիրքորոշման վերաբերյալ:
  2. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության անդամների ելույթները:
  3. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների մասնակցության մասին 2018 թ. մայիսի 30-ից հունիսի 2-ը Երեւանում կազմակերպվող Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովին:
  4. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) երկրորդ գումարման խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:
  5. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մշտական հանձնաժողովների նախագահների եւ պատգամավորների ելույթներն ու առաջարկները:
  1. Ելույթներ, հարցեր, առաջարկներ:
  1. «ԱՄՆ 28–րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22–ին կայացրած Իրավարար վճռի իրականացման վերաբերյալ, որի ամբողջական անվանումն է՝ «Ամերիկայի Միացեալ Նահանգների Նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ» ՄԱԿ-ին ուղղված դիմումնագրի մասին: Դիմումնագիրը ներկայացված է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից:
  1. Այլ հարցեր:

Նիստի փակումը: 

30.05.2018 – 02.06.2018 

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների մասնակցությունը 2018 թ. մայիսի 30-ից հունիսի 2-ը Երեւանում կազմակերպվող Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովին: 

04.06.2018 թ.

ժամը 10:00-ից 15:00 

Աշխատանքներ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մշտական հանձնաժողովներում:

ժամը 12:00ին

Մամլո ասուլիս «Նոյյան Տապան» Lրատվական գործակալությունում:

 

Արմեն ՏերՍարգսյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

 16.05.2018 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

twelve − five =