Լևոն Էքմեքջյանի աճյունի փոխարեն, թուրքական իշխանությունը ընտանիքին է հանձնել շան և կնոջ դիակին պատկանող ոսկորների խառնուրդ.

Էքմեքջյան ընտանիքի բացառիկ հայտարարությունը (տեսագրություն) 

Մայիսի 11-ին  ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ  ասուլիս։ Թեման՝  ««Կարին» գործողության» նպատակը, արդյունքները, մասնակիցների  ճակատագրերը, իրադարձության  լուսաբանումը և դրանց արժեվորումը մեր օրերում։ Կարևոր, բայց երբևիցէ  չբարձրաձայնված մանրամասներ՝ Էքմեքջյան ընտանիքի կողմից»։

Բանախոսներն են՝ 
 Դրո Էքմեքջյան – 35 տարի առաջ Թուրքիայում կախաղան հանված ԱՍԱԼԱ-ի  մարտիկ Լևոն Էքմեքջյանի եղբայրը (Ֆրանսիա)
 Կարո Վարդանյան – գրող – գրականագետ, անդրանիկագետ, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն
 ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ
 Այսօր՝ Երեւանի մէջ տեղի ունեցած մամլոյ ասուլիսի ընթացքին, նահատակ Լեւոն Էքմէքճեանի (կախաղան բարձրացուած Անգարայի մէջ՝ 29 Յունուար 1983-ին) եղբօր կողմէ պաշտօնապէս յայտարարուեցաւ, որ շուրջ երկու տարի առաջ թրքական իշխանութեանց կողմէ իր ընտանիքին յանձնուած աճիւնը, ոչ միայն չի պատկանիր նահատակին, այլ տարբեր դիակներու պատկանող ոսկորներու խառնուրդ մըն է, որոնց մէջ կայ նաեւ շան ոսկորներ:
Արձանագրուեցաւ որ սոյնը պաշտօնապէս կը յայտարարուի, հիմք ունենալով երկարատեւ եւ բազմակի գիտական փորձաքննութիւններու կողմէ հաստատուած եզրակացութիւնները:
Ատենին մենք մեծ վերապահութեամբ եւ խոր կասկածանքով վերաբերուեցանք թրքական պետութեան՝ իբր թէ «մարդասիրական ժեստին», յորդորելով բոլոր շահագրգիռ կողմերը, որ տուեալ արարքի վերաբերեալ տեսակէտ չի ձեւաւորեն, կամ հապճեպ ու անպատասխանատու կեցուածքներով հանդէս չի գան, մինչեւ որ փաստացի հաստատուի աճիւնի պատկանելիութիւնը:
Մեր հայրենիքի ստուար մասը բռնագրաւող, մեզ ցեղասպանութեան ենթարկած ու ենթարկող, հակահայկական եւ հակահայաստանեան քաղաքականութիւն եւ քարոզչութիւն ծաւալող, Հայաստանի Հանրապետութիւնը շրջափակման մէջ պահող, Արցախի պետականութեան եւ ժողովուրդի անկախութեան եւ անվտանգութեան դէմ ազերիական յարձակողապաշտութեան թեւ ու թիկունք հանդիսացող թրքական կեղեքիչ պետութիւնէն, ակնկալել որեւէ «մարդասիրական ժեստ», համազօր է ինքնախաբէութեան, չըսելու համար բացարձակ յիմարութեան:
Պայքարը կը շարնակուի եւ պիտի՜ շարնակուի, մինչեւ մեր ազգային եւ մարդկային բոլոր արդար եւ օրինական իրաւունքներու վերատիրացումը:
Մենք համոզուած ենք, որ պիտի գայ այն օրը, երբ մեր բոլոր նահատակներու աճիւնները պիտի վերայուղարկաւորուին հայրենիքի ազատագրուած հողին մէջ:
Փառք նահատակներուն:
ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄ
ԼԻԲԱՆԱՆԻ ԿԱՌՈՅՑ
11 Մայիս 2018
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։

Թողնել պատասխան

Your email address will not be published.

two + six =