24.01.2018 թ. Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահության ընդլայնված նիստի օրակարգ

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)

Նախագահության ընդլայնված նիստի հրավեր

Նիստը տեղի կունենա չորեքշաբթի, 24-01-2018 թ., Skype-ով

Նիստի սկիզբը`
ժամը 22-00-ին, (Հայաստան)
ժամը 21-00-ին, (Ռուսաստան)
ժամը 19-00-ին, (ֆրանսիա)

ժամը 10-00-ին (Լոս Անջելես, ԱՄՆ)

Հարգելի գործընկերներ, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնված  նիստին:

Նիստի օրակարգ

  1. 01.2018 թ. Երեւանում կայացած Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) անկախության դե ֆակտո ճանաչման 98-րդ տարեդարձի (19.01.1920 թ.), Սարդարապատի հերոսամարտի, Հայաստանի Հանրապետության հռչակման 100-րդ տարեդարձի եւ հայ ազատարար զինվորի մեծարման հանդիսավոր նիստի եւ միջոցառումների մասին, մասնակցությամբ ազգագրական համույթների եւ Արսեն Հակոբյանի «Քառորյա պատերազմ» վավերագրական ֆիլմի ցուցադրության:
  2. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռադիկ Խամոյանի կողմից մի խումբ ազատամարտիկների Արեւմտյան Հայաստանի քաղաքացիություն շնորհելու մասին:
  3. Արեւմտյան Հայաստանի հայերի Պաշտպանության ուժերի Արեւելյան միաւորման ղեկավարության ու մասնակիցների ներկայացումը:
  4. 01.2018 թ. Սանկտ-Պետերբուրգում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների մասնակցությունը տեղի հայ համայնքի եւ Հայ Առաքելական Եկեղեցու «Վերնատուն» մշակութային կենտրոնում կազմակերպված՝ Բաքվում իրականացված 13-20 հունվար 1990 թ., Ցեղասպանության գործողությունների զոհերի հիշատակին, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) անկախության դե ֆակտո ճանաչման 98-րդ տարեդարձի կապակցությամբ, Հրանտ Դինքի հիշատակին, Հայաստանի Հանրապետության հերոս Մովսես Գորգիսյանի հիշատակին նվիրված կոնֆերանսին:
  5. Կարո Փայլանին Խաղաղության Նոբելյան մրցանակի ներկայացնելու «Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միության ղեկավար Սաիդա Օհանյանի դիմումի հայտի մասին:
  6. Այլ հարցեր:
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը:

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ`
Արմեն Տեր-Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի քարտուղար`
Դիանա Գրիգորյան

23.01.2018թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

four × two =