Տիգրան Փաշաբեզյան. «ԱՍԱԼԱ. Հայության հիմնական նպատակն է ազատագրել Արևմտյան Հայաստանը»

 

-Խնդրում եմ՝ պատմեք՝ ե՞րբ ստեղծվեց ԱՍԱԼԱ-ն:
-Դա հայ ազատագրական պայքարի շատ կարեւոր փուլ է: ԱՍԱԼԱ-ն ստեղծվեց 1975-ին Բեյրութում: Հիմնադիրը սփյուռքի երիտասարդության ու մտավորականության այն հատվածն էր, որը ճիշտ գնահատեց Գուրգեն Յանիկյանի՝ 1973-ին կատարած գործը: Հիշեցնենք, որ Ցեղասպանությունից հետո միջազգային ընկերակցությունը ամեն ինչ արեց՝ շրջանցելու, չքննարկելու, չբարձրացնելու համար հայերի ցեղասպանության դատապարտման եւ դրա հետեւանքների վերացման խնդիրները, եւ իրականում այդ հարցերն այդպես էլ անտեսված մնացին մինչեւ 1973-ի հունվարի 27-ին Սանտա Բարբարայի «Բալթիմոր» հյուրանոցում հնչած կրակոցները: Գուրգեն Յանիկյանը վառեց պայքարի ջահը: Հետագայում նա բանտում խոստովանում է. «Ես գիտեի, որ մենակ մնալու չեմ: Այժմ արդեն կազմավորվել է մի բռունցք, որ իրեն կոչում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ»:

-Փաստորեն, ԱՍԱԼԱ-ն անգլերեն հապավում է` Armenian Secret Army of Liberation of Armenia: Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում կազմակերպության զինանշանը:

Աղբիւրը:
-Զինանշանի վրա պատկերված է Մեծ Հայաստանը, զենք բռնած մի ձեռք եւ կարմիր համապատկերի վրա հայերեն, արաբերեն եւ անգլերեն գրված է ԱՍԱԼԱ: Ու կատարվեց աներեւակայելի մի բան: Միջազգային մամուլը, որը, բերանը ջուր առած, 50 տարի չէր խոսել Հայերի ցեղասպանությունից եւ ընդհանրապես խուսափում էր խոսել աշխարհում այլ
ժողովուրդների նկատմամբ իրականացված ցեղասպանության փաստերից նույնպես, խելահեղ այս երիտասարդի հանդուգն ու քաջ գործողությունների արդյունքում սկսեց ամեն օր ու ամեն ժամ հայերի, հայոց պատմության, նաեւ ցեղասպանության, հայ ազատագրական պայքարի, հայոց մեծերի մասին բազմաթիվ հոդվածներ հրապարակել: Ուժերն անշուշտ անհավասար էին: Մի խումբ հայ երիտասարդների թիրախը ՆԱՏՕ-ի դաշնակից, մինչեւ ատամները զինված Թուրքիան էր: Բայց նա եւ իր դաշնակիցները լուրջ ու էական ոչինչ չէին կարողանում ձեռնարկել նորաստեղծ ազատագրական պայքարի ջահը վերցրած բանակի եւ այդ փոքրաթիվ հայ երիտասարդների դեմ:

Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում կազմակերպության զինանշանը:
-Զինանշանի վրա պատկերված է Մեծ Հայաստանը, զենք բռնած մի ձեռք եւ կարմիր համապատկերի վրա հայերեն, արաբերեն եւ անգլերեն գրված է ԱՍԱԼԱ: Ու կատարվեց աներեւակայելի մի բան: Միջազգային մամուլը, որը, բերանը ջուր առած, 50 տարի չէր խոսել Հայերի ցեղասպանությունից եւ ընդհանրապես խուսափում էր խոսել աշխարհում այլ
ժողովուրդների նկատմամբ իրականացված ցեղասպանության փաստերից նույնպես, խելահեղ այս երիտասարդի հանդուգն ու քաջ գործողությունների արդյունքում սկսեց ամեն օր ու ամեն ժամ հայերի, հայոց պատմության, նաեւ ցեղասպանության, հայ ազատագրական պայքարի, հայոց մեծերի մասին բազմաթիվ հոդվածներ հրապարակել: Ուժերն անշուշտ անհավասար էին: Մի խումբ հայ երիտասարդների թիրախը ՆԱՏՕ-ի դաշնակից, մինչեւ ատամները զինված Թուրքիան էր: Բայց նա եւ իր դաշնակիցները լուրջ ու էական ոչինչ չէին կարողանում ձեռնարկել նորաստեղծ ազատագրական պայքարի ջահը վերցրած բանակի եւ այդ փոքրաթիվ հայ երիտասարդների դեմ:

-Իսկ ի՞նչ գործողություններ է իրականացրել ԱՍԱԼԱ-ն:
-1975-85 թթ. իրականացվել են 200-ից ավելի զինված հարձակումներ ամբողջ աշխարհում եւ Թուրքիայում թուրքական պետության ներկայացուցիչների եւ հաստատությունների դեմ: Սպանվել է 40-ից ավելի թուրք դիվանագետ, գրավվել է Փարիզում Թուրքիայի հյուպատոսությունը: Չի տուժել ոչ մի հասարակ թուրք քաղաքացի: Եթե անմեղ մարդիկ են տուժել, ապա դա պատահականության հետեւանք է եղել, ոչ դիտավորության: ՀԱՀԳ Բանակի թիրախը Հայերի ցեղասպանությունը ծրագրած եւ կազմակերպած օսմանյան, երիտթուրքական եւ քեմալական թուրքական կառավարությունների (1894-1996թթ., 1909թ., 1915-1923թթ.) եւ դրանց իրավահաջորդ հանրապետական Թուրքիան էր, որը փորձում էր մերժել Հայոց ցեղասպանության իրողության ու հայերի իրավունքների հարցը, ինչը միջազգային իրավական սկզբունքում ձեւակերպվում է որպես ցեղասպանության հանցագործության վերջին ակտ: Մերժողականությունը ցեղասպանության եզրափակիչ գործողությունն է: Հիշեցնենք, որ 1948 թ. գործողության մեջ մտավ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա պատժի մասին» կոնվենցիան, իսկ 1968թ., որպես վերոհիշյալ Կոնվենցիային լրացում՝ ընդունվեց «Պատերազմի հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» կոնվենցիան, որտեղ հատուկ նշված է, որ պատերազմի ու մարդկության դեմ իրականացված հանցագործությունների նկատմամբ չի կիրառվում ոչ մի տեսակի վաղեմության ժամկետ:

-Ասում են, թե ԱՍԱԼԱ-ն ահաբեկչական կազմակերպություն է, իրականացրել է ահաբեկչական գործողություններ: Ի՞նչ կասեք դրա մասին:
-Հիշենք, որ ցեղասպանության հետեւանքով Արեւմտյան Հայաստանի հայերը հայտնվել էին նոր պայմաններում, սփռվել աշխարհով մեկ, զրկվել հայրենիքից եւ բնականաբար չէին կարող հայրենիքում կազմակերպել իրենց ազատագրական պայքարը: Դրա համար նրանք պետք է հարմարվեին պարտադրված պայմաններին: Նրանք կարող էին թվալ ահաբեկիչներ, բայց նրանց գործողությունններն իրենց բովանդակությամբ ահաբեկչական չէին, քանի որ ձեւավորում էին ազատագրական պայքարը բռնազավթիչ պետության դեմ: Ի՞նչ է, ահաբեկիչնե՞ր էին Բելառուսի, Ֆրանսիայի, Հունաստանի, Հարավսլավիայի պարտիզանները, որոնք զենք էին վերցրել ֆաշիստների դեմ: Այս իրողությունը հետաքրքիր ձեւակերպեց Փարիզի “Վան” գործողության տղաների ֆրանսիացի դատապաշտպան Լեկլերը իր պաշտպանական ճառում. “Ի՞նչ է, եթե հայերը պետություն չունեն, ուրեմն բանակ ունենալու իրավունք է՞լ չունեն: Նրանք ահաբեկիչներ չեն, նրանք իրենց հայրենիքի զինվորներն են”:
Ինչո՞ւ այսօր մենք մեր պատմությունից, ավելին` հայ ազգային-ազատագրական պայքարի պատմությունից փորձում ենք դուրս մղել այդ պայքարի կարեւոր դրվագներից մեկը: Մի՞թե կանխակալ եւ անհիմն խոսակցություններն ահաբեկչության վերաբերյալ բավարար փաստարկներ են մոռանալու համար Արեւմտյան Հայաստանի երրորդ, չորրորդ սերնդի անձնազոհ ազատագրական պայքարի դրվագները, որոնք, ի դեպ, 1965-ին իր “Եռաձայն պատարագ” պոեմում կանխատեսել էր մեր մեծ փիլիսոփա – բանաստեղծ Պարույր Սեւակը գրելով հետեւյալ տողերը. «Ո՛ւխտդ ուխտական, ո՜վ սրբազան խենթ, ո՛ւխտդ ուխտական…»:

-Խնդրում եմ՝ ԱՍԱԼԱ-ի մարտիկների մի քանի անուն նշեք:
-Այդ հրեղեն սերնդի ներկայացուցիչներից կարող ենք նշել շատ անուններ, այդ թվում նահատակներից՝ Հակոբ Տարագճյան, Րաֆֆի Բալյան, Անդրանիկ Բաթուզյան, Եղիա Քեշիշյան, Զավեն Ավետյան, Արամ Բասմաջյան, Պիեռ Գյուլումյան… եւ կազմակերպության քաղբանտրակյալներից՝ Արա-Ալեքսանդր Ենիգոմշյան, Մարտիրոս Ժամկոչյան, Վարուժան Կարապետյան, Սիմոն Նաիրյան, Հովհաննես Սեմերջյան, Վազգեն Սիսլյան, Գեւորգ Գյուզելյան, Հակոբ Ջուլֆայան, Զավեն Պետրոս, Աբրահամ Թովմասյան, Նշան Դանիելյան… եւ մտավորական մեծերից Գուրգեն Յանիկյան, Գեւորգ Աճեմյան, Սիմոն Սիմոնյան, Լեւոն Երկաթ, Կարապետ Փաշաբեզյան։

-Իսկ նրանց մեջ կա՞ն Արցախյան պատերազմի մասնակիցներ:
-Իհա՛րկե: ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյան, Մարտիրոս Ժամկոչյան, Գեւորգ Գյուզելյան… եւ շատ ուրիշներ, անշուշտ, որոնք նույն աղբյուրի ակունքից էին «բխում»։

-Ի՞նչ ծրագրեր ունի 21-րդ դարի ԱՍԱԼԱ-ն:
-ԱՍԱԼԱ-ի ղեկավարները տարբեր առիթներով հայտարարել են, որ կազմակերպությունը կլուծարվի այն ժամանակ, երբ կազատագրվի Արեւմտյան Հայաստանը: 1991 թվականի ԱՍԱԼԱ-ն հանդես եկավ նորացված ծրագրով. առաջին ծրագիրը ընդունվել էր դեռեւս 1975 թ.-ին: Ե՛վ հին, ե՛ւ նորացված ծրագրերում կրկնվում էր բանակի ծրագրային հիմնական դրույթը. Հոդված 2. «Հայութիւնը հիմնական եւ անյետաձգելի նպատակ ունի՝ ազատագրել Արեւմտեան Հայաստանը եւ բռնագրաւեալ այլ հողամասերը:
Այս է Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակի միակ նպատակը, զոր իրագործելու համար ընտրած է զինեալ պայքարի ուղին: Այս ընտրութիւնը պարտադրուած է հայ ժողովրդին, որովհետեւ Թուրքիան եւ անոր զորավիգ կանգնող կայսերապաշտ պետութիւնները կը կիրառեն բիրտ ուժի եւ բռնամիջոցներու գործածութիւնը` Հայաստանն ու Հայութիւնը վերջնականապես բնաջնջելու մտադրութեամբ: Անոնք, առանց անսալու կամ կարեւորութիւն ընծայելու միջազգային հանրային կարծիքին եւ նույնիսկ ոտնակոխելով Միացեալ Ազգերու Կազմակերպութեան որդեգրած մարդկային իրաւանց պաշտպանութեան որոշումները, վճռած են ուժով եւ բռնութեամբ անարդար ու անմարդկային լուծումներ պարտադրել հայ ժողովրդին եւ օրինականացնել անոր դեմ գործադրուած ցեղասպանութեան ոճիրը: Զինեալ ուժով ժողովուրդներ ընկճելով ստրկացնելու տրամաբանութիւնն է ասիկա, որի դեմ կարելի է պայքարիլ միա°յն զենքով:
Այս տրամաբանութեան իսկ պարտադրած պայմանների բերումով, Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակը կը գործէ իբրեւ զինվորական կազմակերպութիւն, եւ անխուսափելիորեն ուրեմն կը վստահի առավելաբար զինեալ յարատեւ պայքարի, կիրարկելով ուժի քաղաքականութեան բոլոր տարբերակները»:
Պահպանելով հանդերձ զինյալ ազատագրական պայքարի միջոցով Արեւմտյան Հայաստանի եւ մնացյալ հայկական բռնագրավեալ տարածքների ազատագրության խնդիրը` ԱՍԱԼԱ-ն հայ ազատագրական պայքարի գաղափարախոսությունը դավանող այլ կազմակերպությունների եւ միությունների հետ միասին ձեռնարկեց աշխարհում տիրող հասարակական, հոգեւոր-մշակութային, ռազմաքաղաքական նոր իրողությունների խորը ուսումնասիրման եւ վերլուծության ծավալուն աշխատանքներ:
Պարզից էլ պարզ էր, որ աշխարհը, մարդկությունը անցնում է մի նոր խնդրահարույց ժամանակաշրջանի միջով, որ ձեւակերպում են, որպես մարդկային հասարակության հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային, իրավական խորը ճգնաժամ։ Պարզ է նաեւ, որ ճգնաժամը գերազանցապես մարդկային հասարակության երկու ոլորտներում է` հոգեւոր-մշակութային եւ իրավական, ինչն էլ խթանում է մնացյալ բացասական գործընթացները:
Հար եւ նման 20-րդ դարասկզբի իրադարձություններին, գերտերությունների կողմից խնդիր է դրված վերաձեւել Միջին Արեւելքի պետությունների սահմանները։ Այդ գործողությունները նոր եւ իրական սպառնալիքներ են պարունակելու տարածաշրջանի հայության եւ հայոց պետականության դեմ, ուստի եւ կրկին այժմեական էր դառնում «Ի՞նչ անել» հարցադրումը:
Մինչեւ այսօր գտնված պատասխանը կարելի է ձեւակերպել որպես հայության ինքնապաշտպանության իրավունքի կազմակերպման եւ իրականացման խնդիր։
Այս հարցադրումը, Արեւմտյան Հայաստանը ազատագրելու հիմնախնդրի հետ միասին, կարծես թե դառնում են ԱՍԱԼԱ-ի եւ հայ ազատագրական պայքարի գաղափարախոսությանը հավատարիմ այլ կազմակերպությունների ու միությունների ապագա հիմնական ռազմավարական ուղենիշը:

«Ուխտ Արարատի» պարբերականի խմբագիր Տիգրան Փաշաբեզյանի հետ հարցազրույցը վարեց Նաիրա Մկրտչյանը, Armedia.am

24.10.2011թ.

Աղբյուրը`  ARMINFOCENTER

Թողնել պատասխան

Your email address will not be published.

seven − 4 =