31.05.2017 թ. Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահության ընդլայնված նիստի օրակարգ

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնված նիստի հրավեր

Նիստը տեղի կունենա չորեքշաբթի օրը, 31-05-2017 թվականին, Skype-ով

Նիստի սկիզբը`
ժամը 22-00-ին, (Հայաստան)
ժամը 21-00-ին, (Ռուսաստան)
ժամը 20-00-ին, (ֆրանսիա)

ժամը 11-00-ին (Լոս Անժելոս, ԱՄՆ)

Հարգելի գործընկերներ, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնված  նիստին:

Նիստի օրակարգ

  1. 2017 թ. մայիսի 16-ից մինչեւ 26-ը Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահի Մոսկվա այցելության եւ բանակցությունների վերաբերյալ տեղեկատվություն:
  2. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Հայրենակցական, համայնքային եւ հայրենասիրական հասարակական միությունների եւ Հոգեւոր ոլորտի եւ կրոնի հարցերի մշտական հանձնաժողովների կողմից 2017 թ. սեպտեմբեր ամսին Երեւանում կազմակերպվող «Ազգային ինքնութենէն հեռացած հայերն աշխարհի տարածքին» թեմայով Խորհրդաժողով – կլոր սեղանի միջոցառման վերաբերյալ՝ որպես այս թեմայով ծրագրված աշխատանքների 3-րդ փուլ:
  3. ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնի թեկնածության մասին:
  4. 2017 թ. սեպտեմբերի 18-ից մինչեւ 20-ը, ՀՀ սփյուռքի նախարարության կողմից Երևանում կազմակերպվող՝ «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով  Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին մասնակցության վերաբերյալ:
  5. Տարբեր հարցեր:

Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը:

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ`
Արմեն Տեր -Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի քարտուղար`
Դիանա Գրիգորյան

30.05.2017թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

two × two =