Առաջին նստաշրջանի 1-ին նիստի արձանագրությունը

Քաղվածք № 1

 Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի առաջին գումարման առաջին նստաշրջանի առաջին նիստի արձանագրությունից

 

18-ը հունվարի, 2014 թ., Փարիզ

 

Նիստի սկիզբը ժամը 10:00-ին, ավարտը՝ 17:00-ին:

Ընտրված 64 պատգամավորներից մասնակցել են 50 պատգամավոր:

 

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների գրանցում
 (այսուհետ տեքստում՝ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարան):

Ընտրված 64 պատգամավորներից գրանցվել են 50 պատգամավոր, (29-ը դահլիճում եւ
 21-ը ինտերնետ կապով), որը կազմում է ավելի քան 78 տոկոս:

Քվորումը ապահովված է:

 

Հնչում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի օրհներգը:

 

Բարձրացվում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական դրոշը:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի առաջին նստաշրջանի օրակարգի մասին:

Որոշեցին` հաստատել Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի առաջին նստաշրջանի օրակարգը:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 50, դեմ – 0, ձեռնպահ -0,

Որոշումը ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի կանոնակարգի մասին:

Որոշեցին` հաստատել Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի կանոնակարգը:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 50, դեմ – 0, ձեռնպահ – 0

Որոշումը ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի Նախագահ Արմենակ Աբրահամյանին, ով ըստ կանոնակարգի առաջարկեց, որ մինչեւ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահի ընտրությունը, նիստը վարի ամենատարեց պատգամավորը:

Որոշեցին՝ ըստ կանոնակարգի, մինչեւ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահի ընտրությունը, նիստը վարի ամենատարեց պատգամավոր Վրեժ Աբրահամյանը:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 50, դեմ – 0, ձեռնպահ – 0

Որոշումը ընդունված է միաձայն:

 

Մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք է տրվում Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին, որ տեղի է ունեցել 1894-1923 թթ., երեք թուրքական իրարհաջորդ կառավարությունների կողմից՝ Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան կայսրությունում:

 

  1. Լսեցին՝ նստաշրջանի հաշվիչ հանձնաժողովի ընտրության մասին:

Որոշեցին՝ ընտրել նստաշրջանի հաշվիչ հանձնաժողով.

Նախագահ՝ Տիգրան Բաբայան,

Տեղակալներ՝ Վիոլետա Ղազարոսյան եւ Արամ Հարությունյան:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 50, դեմ – 0, ձեռնպահ – 0

Որոշումը ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի զեկույցը Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի պատգամավորների ընտրության արդյունքների վերաբերյալ:

Որոշեցին՝ հաստատել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի զեկույցը պատգամավորների ընտրության արդյունքների վերաբերյալ:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 50, դեմ – 0, ձեռնպահ – 0

Որոշումը ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի պատգամավորների լիազորությունների հաստատման մասին:

Որոշեցին՝ հաստատել Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի 64 պատգամավորների լիազորությունները, որոնց ըստ ընդհանուր ցուցակի ընտրել են 17.837 ընտրողներ՝ Արեւմտյան Հայաստանի քաղաքացիներ, 41 երկրներից:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 50, դեմ – 0, ձեռնպահ – 0

Որոշումը ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահի ընտրության մասին:

Որոշեցին՝ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ ընտրել Արմեն Տեր-Սարգսյանին, 17-ը հունվարի 2014 թ. Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի 1-ին նստաշրջանի նախապատրաստական նիստի աշխատանքային խմբերի ընդունած որոշումների ու առաջարկների հիման վրա:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 49, դեմ – 0, ձեռնպահ – 1

Որոշումը ընդունված է:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահի տեղակալների ընտրության մասին:

Որոշեցին՝ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի առաջարկությամբ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահի տեղակալներ ընտրել Տիգրան Բաբայանին եւ Հայկ Հարությունյանին:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 49, դեմ – 0, ձեռնպահ – 1

Որոշումը ընդունված է:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի քարտուղարների ընտրության մասին:

Որոշեցին՝ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի քարտուղարներ ընտրել Բիատրիս Նազարյանին եւ Սաթենիկ Ալեքսանյանին:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 50, դեմ – 0, ձեռնպահ – 0

Որոշումը ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների մասին:

Որոշեցին՝ հաստատել Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի հետեւյալ մշտական հանձնաժողովները, 17-ը հունվարի 2014 թ. Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի 1-ին նստաշրջանի նախապատրաստական նիստի աշխատանքային խմբերի ընդունած որոշումների ու առաջարկների հիման վրա. Իրավական, օրենսդրական եւ պետական հարցերի հանձնաժողով, Պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողով, Միջազգային հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի հանձնաժողով, Հայրենակցական, համայնքային եւ հայրենասիրական հասարակական միությունների հանձնաժողով, Ֆինանսական, տնտեսական հարցերի հանձնաժողով, Կրթության եւ գիտության հարցերի հանձնաժողով, Մշակույթի հարցերի հանձնաժողով, Ընտանիքի, կանանց եւ առողջապահության հարցերի հանձնաժողով, Երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողով, Լրատվության հարցերի հանձնաժողով, Հոգեւոր ոլորտի եւ կրոնի հարցերի հանձնաժողով, Վետերանների եւ հաշմանդամների հարցերի հանձնաժողով, Ներքին կանոնակարգի եւ աշխատակարգի հանձնաժողով:

Քվեարկության արդյունքները,

Կողմ – 50, դեմ – 0, ձեռնպահ – 0

Որոշումը ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության մասին:

Որոշեցին՝ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահներ ընտրել, 17-ը հունվարի 2014 թ. Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի 1-ին նստաշրջանի նախապատրաստական նիստի աշխատանքային խմբերի ընդունած որոշումների ու առաջարկների հիման վրա. Իրավական, օրենսդրական եւ պետական հարցերի հանձնաժողով՝ նախագահ չի ընտրվել, Պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողով՝ նախագահ չի ընտրվել, Միջազգային հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի հանձնաժողով՝ Բասամ Թահան, Հայրենակցական, համայնքային եւ հայրենասիրական հասարակական միությունների հանձնաժողով՝ Դավիթ Ալեքսանյան, Ֆինանսական, տնտեսական հարցերի հանձնաժողով՝ Վարդան Մանջիկյան, Կրթության եւ գիտության հարցերի հանձնաժողով՝ Կարինե Հայրապետյան, Մշակույթի հարցերի հանձնաժողով՝ Յուլիա Գյուլոյան, Ընտանիքի, կանանց եւ առողջապահության հարցերի հանձնաժողով՝ Սաիդա Օհանյան, Երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողով՝ Վաղարշակ Սահգելդյանց, Լրատվության հարցերի հանձնաժողով՝ Տիգրան Հարությունյան, Հոգեւոր ոլորտի եւ կրոնի հարցերի հանձնաժողով՝ Արմենակ Հարմանդանյան, Վետերանների եւ հաշմանդամների հարցերի հանձնաժողով՝ Վրեժ Աբրահամյան, Ներքին կանոնակարգի եւ աշխատակարգի հանձնաժողով՝ Արամ Հարությունյան:

Քվեարկության արդյունքները,

Կողմ – 50, դեմ – 0, ձեռնպահ – 0

Որոշումը ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների անդամների հաստատման մասին:

Որոշեցին՝ հաստատել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների անդամների ներկայացված ցանկը:

Քվեարկության արդյունքները,

Կողմ – 50, դեմ 0, ձեռնպահ – 0

Որոշումը ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների ելույթները աշխատանքային ծրագրերի մասին:

Որոշեցին՝ հաստատել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների աշխատանքային ծրագրերը:

Քվեարկության արդյունքները,

Կողմ – 50, դեմ – 0, ձեռնպահ – 0

Որոշումը ընդունված է միաձայն:

 

Արմեն ՏերՍարգսյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

 

Բիատրիս Նազարյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Քարտուղար

Թողնել պատասխան

Your email address will not be published.

five × one =