Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի հայտարարությունը հույների ցեղասպանության դատապարտման մասին

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) հայտարարությունը

հույների ցեղասպանության դատապարտման մասին

Առաջնորդվելով՝ ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին» (9-ը դեկտեմբերի 1948 թ.) եւ «Պատերազմի հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» (26-ը նոյեմբերի 1968 թ.) կոնվենցիաների պահանջներով,

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովը դատապարտում է 1916-1923 թթ. թուրքական իրարհաջորդ կառավարությունների կողմից Փոքր Ասիայում իրականացված հույների ցեղասպանությունը:

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովը զորակցում է հույն բարեկամ ժողովրդին նրա իրավունքների պաշտպանության հարցերում եւ աջակցում ցեղասպանության հետեւանքների վերացման ու արդարության հաստատման գործում:

Արմեն Տեր-Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

28.03.2015թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

eighteen + 1 =