ՍԱԻԴԱ ՕՀԱՆՅԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ. Արևմտյան Հայաստանի խորհրդարանի Շնորհավորական ուղերձ

Հարգելի ընկերներ

Այսօր՝ ապրիլի 4-ին, մեր սիրելի ընկերուհի ու համախոհ, Ռուսաստանի և Աբխազիայի հայ համայնքի վառ ներկայացուցիչ, «ՀԱՄՇԵՆՈՒՀԻ» համշենահայերի կանանց միջազգային միության ղեկավար, տաղանդավոր լրագրող-ազգագրագետ, Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր ՍԱԻԴԱ ՕՀԱՆՅԱՆԻ ծննդյան օրն է՝ ՀՈԲԵԼՅԱՆԸ։

Մենք բարձր ենք գնահատում Ձեր հայրենանվեր, բարեգործական և լրագրողական գործունեությունը, ինչպես նաեւ Ձեր պատասխանատու աշխատանքը Արևմտյան Հայաստանի հայերի պետականաստեղծ կառույցների կազմավորման գործում, այդ թվում՝ որպես Արևմտյան Հայաստանի Խորհրդարանի հայրենակցական, համայնքային եւ հայրենասիրական հասարակական միությունների մշտական հանձնաժողովի նախագահ:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի, Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) բոլոր պատգամավորների, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության անդամների, մեր ընկերների ու գործընկերների անունից սրտանց շնորհավորում ենք Սաիդա Օհանյանին Հոբելյանի  առթիվ:

Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, երջանկություն, գեղեցիկ երկար կյանքի տարիներ եւ ստեղծագործական արդյունավետ աշխատանք:

Արմեն Տեր-Սարգսյան`
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
04.04.2025 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

fifteen + two =