Ռազմական հանցագործ և ագրեսոր Ալիևը նշել է երկու պայման, որոնց դեպքում կարող է կնքվել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր

Ռազմական հանցագործ և ագրեսոր` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, թե ինչ պայմաններով կարող է կնքվել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր։

«Մինչ օրս խաղաղության պայմանագրի տեքստը, որը բաղկացած է 17 կետից, լիովին համաձայնեցված է։ Ադրբեջանը լրացուցիչ պայմաններ չի առաջադրում։ Մեր պայմանները Հայաստանին հայտնի են, դրանք նորություն չեն։ Մենք այդ պայմանները վաղուց հայտարարել ենք։ Սակայն Հայաստանի կողմից դեռ լուրջ պատասխան չենք ստացել», – չորեքշաբթի ասել է Ալիևը Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ մամուլի ասուլիսում։

Ալիևը կրկնեց այս պայմանները՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը վերացնելու և Հայաստանի Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտությունը (Բաքուն պահանջում է Հայաստանի Հիմնական օրենքից հանել Անկախության հռչակագրի դրույթները, որտեղ նշվում է Լեռնային Ղարաբաղը-խմբ.) «Ինչպես ասում են՝ գնդակը Հայաստանի դաշտում է»:

Նա հավելել է, որ իր գերմանացի գործընկերոջը մանրամասն տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի մասին։

Թողնել պատասխան

Your email address will not be published.

7 + 9 =